Սթելլա Վանտէր
Սթելլա Վանտէր (Stella Vander) (ծննդեան անունը՝ Սթելլա Զելսէր ֆր.՝ Stella Zelcer, նշանաւոր է նաեւ իբրեւ Սթելլա, 12 Դեկտեմբեր 1950[1], Փարիզ, Ֆրանսա), ֆրանսացի երգչուհի, երաժիշտ:
Սթելլա Վանտէր |
---|
Կենսագրութիւն
ԽմբագրելՍթելլա Վանտէր ծնած է Փարիզ, 1950-ին Լեհաստանէն ներգաղթածներու ընտանիքի մը մէջ։ Երաժշտութիւն գրած է 1960-ականներու սկիզբը իր հօրեղբօր՝ Մորիս Շորենսլափի հետ: Անոնց երգերը իրենց ժամանակին համահունչ Yé-yé ոճի կատակերգեր էին: Սթելլայի առաջին փոքր ալպոմը, ուր ներառուած էր "Pourquoi pas moi" երգը, հրապարակուած է Նոյեմբեր 1963-ին, երբ ան տասներկու տարեկան էր։ 1966-ին «Un air du folklore Auvergnat» («Օվերնյէ բարբառով ժողովրդական երգ», ծաղրելով Շեյլայի «Le Folklore Américain»), զինք հռչակաւոր դարձուցած է։ Անոր յաջորդած է Օվերնյէ Ընկերակցութեան բողոքի ցոյցերը, որոնք երգի ճամբով կ'արտայայտէին կազմակերպութեան դժգոհութիւնը:
1967-ին Վանտէր իր Սթելլա անունով ձայնասկաւառակը հրապարակած է [2]:
Մակմա
ԽմբագրելՀետագային Սթելլա Վանտէր ամուսնացած է Magma-ի ռոք խումբի թմբկահար Քրիստիան Վանտէրի հետ եւ յայտնուած է Մակմայի բազմաթիւ ալպոմներու մէջ։ 1990-ականներու վերջաւորութեան Մակմայի բարեփոխումներէն ետք ան աւելի մեծ դերակատարութիւն ունեցած է խումբին արուեստանոցական եւ կատարողական աշխատանքներուն մէջ, եւ հանդիսացած է Magma-ի ամէնէն նշանաւոր երգչուհին:
Իր մենակատարութեամբ ալպոմներ
Խմբագրել- 1991-ին հրապարակած է իր մենակատարութեամբ առաջին ալպոմը իբրեւ Սթելլա Վանտէր` D'épreuves d'amour (Seventh A-VIII),
- Le coeur allant vers (Ex-Tension, with Sophia Domancich) հրապարակուած՝ 2004-ին,
- Passage du Nord Ouest (Seventh AKT XVII 2 CD) հրապարակուած՝ 2011-ին (Ձայնագրուած է Փարիզի մէջ, 29/12/1991),
- 1963-1968 տարիներուն հրապարակուած՝ 40 շարք,
- Pourquoi pas moi հրապարակուած՝ 1997-ին (Magic records 2 C):
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Discogs — 2000
- ↑ Pink Frankenstein։ «An Interview With Stella: Trouble In Yé-Yé»։ Chachacharming.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-02-12-ին։ արտագրուած է՝ 2018-10-08