Սիլուան Յ.Ք.
Ծնած է 1898
Ծննդավայր Տիգրանակերտի Սիլվան գիւղը
Մահացած է 1962
Ազգութիւն Հայ
Աշխատավայր Փիէո Լուիսի Ափրոտիտէ, Տէլլի Նատիա

Կենսագրութիւն Խմբագրել

ՍԻԼՎԱՆ Յ.Ք.(1898-1962), բուն անունով՝ Ցովսէփ Քէշիշեան։

Ծնած է Տիգրանակերտի Սիլվան գիւղը(1898) եւ մահացած՝ ԱՄՆու մէջ(1962)։ Յաճախած է Պէրպէրեան վարժարան։ Ուսուցչագործած է Պէրպէրեան, Գարակէօզեան եւ Կեդրոնական վարժարաններու մէջ։ Վարած է քարտուղարի պաշտօն Ազգային Պատրիարքարանի մէջ։

Աշխատակցած է իսթանպուլահայ մամուլին բանաստեղծութիւններով, արձակ էջերով, գրադատումներով եւ թարգմանութիւններով։ Վարած է խմբագրական պաշտօններ իսթանպուլահայ զանազան հերթերու մէջ։ խմբագրած է Ընդարձակ Տարեցոյց Ս. Փրկիչ Ազգային Հիւանդանոցի 1935-ի թիւը։ Կեանքին վերջին շրջանին հաստատուած է ԱՄՆ։

ՀՐԱՏԱՐԱԿՈԻԱԾ ԳՈՐԾԵՐ Խմբագրել

-Փիէո Լուիսի Ափրոտիտէ (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1925։

-Փօլ Մօնֆէրրանի Ինչպէս Գողցան Ցարերուն Թագը (թարգ– մանութիւն) - Իսթանպուլ, 1925։

-Կիւսթավ Ֆլօպէոի Մատամ Պօվաոի (թարգմանութիւն) - Իս– թանպուլ, 1927։ Պէյրութ, 1%3 (մատենաշար Ազդակի, թիլ 94)։

-Տէլլի Նատիա (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1927։

-Փիէո Տը Քուլվէնի Արտին Ձայնը (թարգմանութիւն) - Իսթան– պուլ, 1927։

-Հանրի Կոէվէլի Սօնիա (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1927։ Պէյրութ, 1960 (մատենաշար Ազդակի, թիւ 87)։

-Ալֆրէտ Մաշաոի Այն Գիշեր (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1930։

-Ա. Արմանտիի Արապէլչա (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1930։

-Քլօտ Անէի Մայէրչինկ (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1930։

-Այպօմ Նոր Ծիշշի Միութեան (յուշամատեան) - Իսթանպուլ, 1930։

-Արշայոյսէն Առաջ (արձակ էջեր) - Հալէպ, 1945։

-Չէրնիքովի Խենդ Օրեր (թարգմանութիւն) ֊ Իսթանպուլ[1]։

Ծանոօթագրութիւններ Խմբագրել

  1. Կարօ Աբրահամեան, Ժամանակակակից իսթանպուլահայ գրողներ, հ. Ա (խմբ. Պէպօ Սիմոնեան), Անթիլիաս, «Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ», 2004։