Սիփան
Սիփան (հին ժամանակ նաեւ կոչուած է Նեխ Մասիք, Ծիփան, Սուփխան, թրք.՝ Süphan Dağı, քրտ.՝ Sîpana Xelatê), հանգած հրաբուխ Հայկական լեռնաշխարհի մէջ՝ Վանայ լիճի մօտակայքը։ Բարձրութիւնը 4434 մ. է։ Հայկական լեռնաշխարհի երրորդ բարձր գագաթն է Արարատէն ու Սաւալանէ յետոյ։
Սիփան | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածքային միաւոր | Բիթլիսի մարզ? |
Լեռնաշղթայ | Հայկական Լեռնաշխարհ |
Լեռնային համակարգ | Հայկական լեռնաշխարհ |
Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 4434 |
Յարաբերական բարձրութիւն | 2189 մեթր |
Վերջին ժայթքում | 100 հազար տարի առաջ[1] |
Սմիթսոնիան կոդ | 213021 |
Թուրքիա դեռ չունի տեղորոշման քարտեզներ. Կատեգորիա:Էջեր, որոնց անհրաժեշտ է տեղորոշման քարտեզ | |
Կովկաս դեռ չունի տեղորոշման քարտեզներ. Կատեգորիա:Էջեր, որոնց անհրաժեշտ է տեղորոշման քարտեզ |
Աշխարհագրութիւն
ԽմբագրելԲազմածին է, շառաւիղի ձեւով, մասնատուած է կատարէն իջնող գետահովիտներով ու ձորակներով։ Սիփանի լանջերը ծածկուած են մարգագետիններով։
Սիփանի բարձունքներուն, ձիւնհալէն գոյացած են երկու լճակներ, որոնց ջուրերը Ծաղկանց լեռներէն հոսող գետակներու հետ կը սնեն Վանայ լիճը։ Սիփանը անտառներ չունի, սակայն լանջերը ծածկուած են ալպիական կանաչութեամբ եւ գոյնզգոյն ծաղիկներով։
Արուեստի մէջ
ԽմբագրելՀայ նշանաւոր նկարիչ Փանոս Թերլեմեզեան, Մեծ եղեռնէն առաջ այցելած է իր ծննդավայրը՝ Արեւմտեան Հայաստանի Վան քաղաքը։ Ան հիացած է Սիփան սարի գեղեցկութեամբ եւ նկարած է այն՝ Վանայ լիճին մէջ գտնուող Կտուց կղզիէն։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Notsu K., Fujitani T., Ui T., Matsuda J., Ercan T. Geochemichal features of collision-related volcanic rocks in central and Eastern Anatolia, Turkey // Journal of Volcanolology and Geothermal Research, Vol. 64, 1995