Սհինոնիսի (յուն․՝ Σχινονήσι Σύρου), Էգէական ծովու անբնակ կղզիակ, Սիրոս, Քիքլատես, Յունաստան։ Կը գտնուի Սիրոս կղզիին հարաւ-արեւմուտքը։ Ըստ 2011-ի մարդահամարին, անբնակ կղզի է․ 2001-ին ունէր 18 բնակիչ։

Ժայռակղզի
Սհինոնիսի
Σχινονήσι Σύρου
Սհինոնիսի՝ նկարի ձախին, Ակաթոփես ծովափին (Սիրոս) դիմացի կղզիակը
Երկիր ՅունաստանԷգէական ծով, Քիքլատես, Սիրոս
Բնակչութիւն 0 (2011) մարդ
Կը գտնուի ափին Էգէական Ծով

Սհինոնիսի կը պատկանի Սիրոսի Փոսիտոնիա քաղաքապետութեան։ Կղզիակը յայտարարուած է բնական գեղեցկութեամբ վայր։ Ունի փոքր աւազոտ ծովափ մը։ Անոր մօտ կը գտնուի Սթրոկիլօ անբնակ կղզիակը։

Կղզիին վրայ յայտնաբերուած են Ք․Ա․2800 - 1500 բնակութեան հետքեր։ Այսօր սակայն անոր միակ բնակիչներն են նապաստակներն ու ծիծեռնակները։

[1] [2] [3] [4] [5]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել