Սողոմոն Տարօնցի
Սողոմոն Տարօնցի (Մովսէսեան, 9 Յունուար 1905, Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա - 17 Յուլիս 1971, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934 թուականէն։
Սողոմոն Տարօնցի | |
---|---|
Ծնած է | 9 Յունուար 1905 |
Ծննդավայր | Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա |
Մահացած է | 17 Յուլիս 1971 (66 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Տեսակ | քնարապատմողական? |
Մասնագիտութիւն | թարգմանիչ, Խմբագիր, արձակագիր, բանաստեղծ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Ծնած է Տարօնի Կոփ գիւղը։ Դեռ մանուկ գաղթի ճամբաներէ անցած՝ ծնողներուն հետ ապաստանած է արեւելեան Հայաստան, ուր յաճախած Է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Կիւմրի) ամերիկեան որբանոցի վարժարանը։ 1926-էն 1930 յաճախած է Երեւանի համալսարանի պատմագրական բաժինը, միաժամանակ, արդէն, հրատարակած է առաջին երկու բանաստեղծական երկերը։
Հետագային արտադրած է նաեւ արձակ էջեր (պատմուածք, աւանդավէպ)։ Երկար տարիներ զբաղած է խմբագրական ու թարգմանական աշխատանքներով[1]։ Հայկական դպրոցին համար՝ կազմած է դասագիրքեր։
Մահացած է Երեւան։
Գործերէն
Խմբագրել- «Անապատաներ» (1926)
- «Սերունդների Երգը» (1933)
- «Ծոյլ Տղան» (1940)
- «Ասպետ Լիպարիտ» (1944)
- «Կրակէ Քառուղիներում» (1944)
- «Զրոյց Արեւի տակ» (1959)
Յետ մահու՝