Սվետլանա Գրիգորեան
Սվելտա Ռուբէնի Գրիգորեան (30 Սեպտեմբեր 1930, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 12 Մայիս 2014, Երեւան, Հայաստան), հայ անուանի դերասանուհի։ Խորհրդային Միութեան ժողովրդական արուեստագէտ։
Սվետլանա Գրիգորեան | |
---|---|
Ծնած է | 30 Սեպտեմբեր 1930 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 12 Մայիս 2014 (83 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ |
Մասնագիտութիւն | դերասանուհի |
Աշխատավայր | Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն |
Կենսագրութիւն
ԽմբագրելՍվետլանա Գրիգորեան ծնած է 1930 թուականին սեպտեմբերի 30-ին, Երեանի մէջ։ Դեռ թատերական ուսումնարանի սան էր՝ 13 տարեկան, երբ իր կեանքը կապեց բեմի հետ եւ անդավաճան մնաց մինեւ այսօր, տասնեակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղցած է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքեանի հետ։ Խաղցած է հարիւրէն աւելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներէն է (1956 թ.)։
Երաժշտական կոմետիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորեան անմիջապէս ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը եւ դարձաւ հանդիսատեսի հոգիի տիրակալը։ Իր անձնաւորած կերպարներէն շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմեանի անմիջական աջակցութեամբ, անոր ղեկավարութեամբ ու խորհուրդներով։
Աշխատելով օպերետային ժանրի վարպետներ-վարպետներու հետ, փոխառնելով անոնց փորձը՝ Սվետլանան սկիզբ դրաւ այդ ձեւի մը նոր տեսակի, ստեղծած է իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, անոր հոգեկան զմայլելի պահեր պագեւող արուեստի գրիգորյենական տեսակը։
Վաթսուն տարիներու բեմական բուռն գործունեութիւն ունեցած է նոյն թատրոնին,150-էն աւելի դերակատարումներ՝ Սիմա՝ (« քաղաք մը կա Վոլգայի վրայ»), Մարիետա՝ («Բայադերա»), Կոլոմբինա՝ («Վենետիկեան երկվորեակներ»), Լիքսենա՝ («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար՝ («Հին հիվանդութիւն»), Մարթա՝ («Ատամնաբույժն արեւելեան»), Ժաննա՝ («Ռոզ Մարի»), Նատա՝ («Սոֆիկի սխալը»), Դիաննա՝ («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Ռոզալեա՝ («Չանիտայի համբոյրը»), եւ աւելի աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում։
Բազմաթիւ դերակատարումներով Սվետլանա Գրիգորեանը դրսեւորեց ստեղծագործական իր հնարաւորութիւնները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողութիւնները, սակայն անոր բեկումնային դերը եղաւ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմութեան ցայտուն կերպավորումներէն են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») եւ Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Սաթենիկը արդեն 36 տարուա բեմական կեանք ունի։
Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։
Երևեւանի պատուաւոր քաղաքացի է։ Արժանացած է բազմաթիւ պարգեւներու եւ շքանշաններու՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածինի կողմէն՝ «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ. Լոս Անջելեսի հանդիսաւորութեամբ անոր հանձնուած է «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. Պարգեւատրուած է «Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» 1-ին աստիճանի մետալով։ Սվետլանա Գրիգորեանը կեանքէն հեռացած է 2014 մայիս 12-ին։
Խաղցած դերեր
Խմբագրել- Սիմա՝ «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
- Մարիետա՝ «Բայադերա»
- Կոլոմբինա՝ «Վենետիկեան երկվորեակներ»
- Լիքսենա՝ «Պարերի ուսուցիչը»
- Նունուֆար՝ «Հին հիվանդութիւն»
- Մարթա՝ «Ատամնաբույժն արևելեան»
- Ժաննա՝ «Ռոզ Մարի»
- Նատա՝ «Սոֆիկի սխալը»
- Դիաննա՝ «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»
- Ռոզալյա՝ «Չանիտայի համբոյրը»
- Ժիկվան՝ «Տիկին Միսիստրուին»
- Ռոզը՝ «Տաքսի-տաքսի»
- Սաթենիկը՝ «Իմ զոքանչը».[1]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ В возрасте 83 лет ушла из жизни «Королева смеха» Светлана Григорян Death of Svetlana Grigoryan (in Russian), panorama.am, 12 May 2014; accessed 14 May 2014.