Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն
40°10′38″N 44°30′39″E / 40.1772°N 44.5108°E
ԵրԵւանի Յ․ Պարոնեանի անուան երաժշտական կատակերգութեան թատրոն |
Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կատակերգութեան թատրոն | |
Գտնվելու վայրը | Երեւան, Հայաստան |
---|---|
Հիմնադրման թուական | 22 Յունիս 1942 |
Կայք | |
Paronyan Musical Comedy Theatre Վիքիպահեստում |
Յակոբ Պարոնեանի Անուան Պետական Երաժշտական Կատակերգութեան Թատրոն, հիմնադրուած է 23 Դեկտեմբեր 1941-ին, Երեւանի մէջ։
Պատմութիւն
ԽմբագրելԵրեւանի Երաժշտական Կատակերգութեան Պետական Թատրոնը հիմնադրուած է 23 Դեկտեմբեր 1941-ին, Վ. Վալենտինովի «Հրեայ քրմուհի» կարճ բեմադրութեամբ։ Թատրոնին պաշտօնական բացումը տեղի ունեցած է 22 Յունիս 1942-ին, Ռուտոլֆ Նելսոնի «Թագաւորը զուարճանում է» բեմադրութեամբ։ Թատրոնի հիմնադրման եւ հետագայ գործունէութեան աշխատանքին մէջ մեծ աւանդ ունին Շարա Տալեանը, Արամ Տէր-Յովհաննիսեանը, Աղասի Այվազեանը, Թադէոս Սարեանը եւ Հայկ Դանզասը։
Երաժշտական կատակերգութեան թատրոնը ստեղծագործական վերելք ապրած է 1940-ական թուականներու կէսերուն, բեմադրիչ Վ․ Աճեմեանի ղեկավարութեամբ։ Այդ շրջանի ուշագրաւ բեմադրութիւններէն են Ի․ Դունաեւսկիի «Ազատաշունչ հողմը» եւ Տիգրան Չուխաճեանի «Լեբլեբիջի» («Կարինէ») բեմադրութիւնները։
1950-1960-ական թուականներուն թատրոնի խաղացանկը հարստացած է հայկական, ռուսական եւ արտասահմանեան հեղինակներու ստեղծագործութիւններով։
1962-ին թատրոնը անուանուած է հայ մեծ երգիծաբան Յակոբ Պարոնեանի անունով։
Թատրոնի առաջին տնօրէնը եղած է Զաւէն Վարդանեան։
Հիմնադիրներ
ԽմբագրելԹատրոնի հիմնադիրները եղած Հայաստանի Հանրապետութեան հետեւեալ ժողովրդական արտիստները.
Խաղացանկ
Խմբագրել- Ա․ Այվազեանի «Ուշ լինի, նուշ լինի»
- Յակոբ Պարոնեանի «Ատամնաբոյժն արեւելեան»
- Դերենիկ Դեմիրճեանի «Քաջ Նազար»
- Ի․ Կալմանի «Սիլվա»
- Ի․ Դունաեվսկի «Ազատաշունչ հողմը»
- Տիգրան Չուխաճեանի «Լեբլեբիջի» («Կարինէ»)
- Գաբրիէլ Սունդուկեանի «Բաղնիսի բոխչա»
- Գ․ Չալիկեանի, Ս․ Ջրբաշեանի «Երազիկ»
- Ու․ Հաջիբեկովի «Արշին Մալալան»
- Եոհան Շտրաուսի «Գնչուների բարոնը»
- Լոպէ տէ Վեգկայի «Այլոց համար յիմար, իրեն համար խելօք»
- Լոպէ տէ Վեկգայի «Պարերի ուսուցիչը»
- Ուիլիըմ Շէյքսփիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»
- Ուիլիըմ Շէյքսփիրի «Ոչնչից մեծ աղմուկ»
- Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդին»
- Դ․ Մոդունիոյի «Սեւ վիշապը»
- Ա․ Այվազեանի «Սէր աստղերի տակ»
- Գ․ Տէր-Գրիգորեանի «Ախ, ներուէր, ներուէր»
- Ա․ Պապայեանի «Արտասահմանեան փեսացուն»
Թատերախումբ
Խմբագրել- Իզապելլա Դանզաս
- Կարպ Խաչվանքեան
- Ա․ Անդրեասեան
- Մայիս Ղարագյոզեան
- Ա․ Սամուէլեան
- Մելինէ Համամջեան
- Ս․ Գրիգորեան
- Ս․ Սարեան
- Ի․ Մկրտչեան
- Հ․ Բադալեան
Ներկայ դերասաններ
ԽմբագրելԹատրոնի ներկայի գեղարուեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Երուանդ Ղազանչեանն է, տնօրէնը՝ Կարօ Շահպազեանը։
Թատերախումբի կազմին մաս կը կազմեն.
Մահացած դերասաններ
ԽմբագրելՄրցանակներ
ԽմբագրելԹատրոնը մասնակցած է ԱՄՆ-ի, Սուրիոյ, Իրանի, Վրաստանի եւ Երեւանի մէջ տեղի ունեցած միջազգային փառատօներու եւ արժանացած՝ 6 մրցանակի։
Հասցէ
ԽմբագրելԵրեւանի դրամատիկական թատրոնը կը գտնվուի Երեւանի կեդրոնը, Վազգէն Սարգսեան փողոց թիւ 7 շէնքին մէջ։