Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զահլէ)
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զահլէ) Լիբանան
Երկիր | Լիբանան |
---|---|
կրօնադաւանանք | Առաքելական |
Կարգավիճակ | կը գործէ |
Կառուցման սկիզբ | 1927 |
Պատմութիւն
Խմբագրել1927-ին եգիպտահայ բարերար Բարսեղ Պալըգճեանի նուիրատուութեամբ ապահովուեցաւ եկեղեցւոյ հողամասը, որուն վրայ գնտուող հողաշէն սենեակները միացան եւ վերածուեցան մատուռի մը։
1928-ի ամրան, միեւնոյն բարերարը՝ Բարսեղ Պալըգճեան իր ննջեցեալ հօր Գրիգորի յիշատակին ստանձնեց նոյն հողին վրայ կառուցել քարաշէն եկեղեցի մը: Եկեղեցին մկրտուեցաւ յանուն Ս. Գրիգոր Լուսաւորիչի։
Տէր Մաշտոց Ա. Քհնյ. Ոսկերիչեանի օրերուն եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան ճիգերով կառուցուեցաւ «Իւզպաշեան» սրահը, իսկ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկի հովանաւորութեամբ բարձրացան երեք յարկերը, ինչպէս նաեւ հաստատուեցաւ երիցատունը եւ ընդարձակուեցաւ խորհրդարանի սրահը: Ղեւոնդ Արք. Չէպէեանի բարերարութեամբ մարմարապատուեցաւ եկեղեցւոյ խորանը:
Յոյն Ուղղափառ արաբ համայնքի Առաջնորդ Գերապատիւ Տ. Նիֆօն Սապա Եպիսկոպոս ընդառաջեց Զահլէի հայութեան փափաքին եւ արտօնութիւն տուաւ հայերուն արարողութիւններ կատարելու Մէյտան թաղի «Մար Նիքոլա» եկեղեցւոյ մէջ։ Հետագային, Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Սահակ Բ. Խապայեան Տ. Խաչատուր Ծ. Վրդ. Տէր Ղազարեանը նշանակեց շրջանի հոգեւոր հովիւ:
Եկեղեցւոյ հոգեւոր հովիւներն են՝
Տ. Խաչատուր Ծ. Վրդ. Տէր Ղազարեան Տ. Սարգիս Քհնյ. Պետրոսեան (1925 – 1927) Տ. Եղիշէ Քհնյ. Տողրամաճեան Տ. Դիոնիս Քհնյ. Կրէզեան Տ. Մաշտոց Ա. Քհնյ. Ոսկերիչեան Արժ. Տ. Նշան Քհնյ. Ժասթաճեան Տ. Վաչէ Քհնյ. Թաթոյեան Տ. Ներսէս Քհնյ. Ճերմակեան (Այժմու Հոգեւոր հովիւ)։
Տե՛ս նաեւ
Խմբագրել- Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցի (Հայաշէն)
- Ս. Նշան Մայր Եկեղեցի (Զոքաք Պլաթ)
- Ս. Պօղոս Եկեղեցի (Այնճար)
- Ս. Յակոբ Եկեղեցի (Էշրէֆիէ)
- Ս․ Աստուածածին Եկեղեցի, (Նոր Ատանա)
- Ս. Վարդանանց Եկեղեցի (Պուրճ Համուտ)
- Ս. Յարութիւն Եկեղեցի (Ճիւնի, Լիբանան)
- Ս. Քառասնից Մանկանց եկեղեցի (Պուրճ Համուտ, Նոր Մարաշ)
- Ս. Սարգիս Եկեղեցի (Նոր Սիս)
- Ս. Գէորգ Եկեղեցի (Հաճըն)