Ս. Սարգիս Եկեղեցի (Նոր Սիս)
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Ս. Սարգիս Եկեղեցի (Նոր Սիս), Լիբանան:
Երկիր | Լիբանան |
---|---|
կրօնադաւանանք | Առաքելական |
Կարգավիճակ | կը գործէ |
Կառուցման սկիզբ | 1931 |
Պատմութիւն
Խմբագրել1931-ի Աշնան, Եղիշէ Եպս. Կարոյեան նախաձեռնեց Նոր Սիսի մէջ փայտաշէն եկեղեցւոյ մը կառուցման աշխատանքներուն։ 1932-ին աւարտեցաւ եկեղեցւոյ շինութիւնը եւ եկեղեցին կրեց «Ս. Սարգիս» անուանումը։ Այդ նեղ օրերուն, եկեղեցին միաժամանակ դպրոցի վերածուեցաւ ու այսպիսով հիմը դրուեցաւ «Լուսինեան» վարժարանին։
1944-ին եկեղեցին ունեցաւ իր առաջին Կիրակնօրեայ վարժարանը, որուն մաս կազմեցին շուրջ 250 աշակերտներ։
1949-ին, որոշուեցաւ փայտաշէն եկեղեցին փոխարինել քարաշէն եկեղեցիով, եւ հոգեւոր հովիւ Արժ. Տ. Աւետիս Քհնյ. Լնջինեանի եւ բարերարներու ճիգերով անմիջապէս սկսաւ աշխատանքը։ Եկեղեցւոյ օծումն ու անուանակոչութիւնը կատարուեցաւ 8 Փետրուար 1950-ին, հանդիսապետութեամբ շինութեան յանձնախումբի նախագահ եւ Կիլիկիոյ Կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խադ Արք. Աջապահեանի, զոր մատուցեց նորակառոյց եկեղեցւոյ անդրանիկ Ս․ Պատարագը։
1963-ին եկեղեցւոյ փայտեայ խորանին փոխարէն տեղադրուեցաւ մարմարեայ խորանը, բարերարութեամբ Անդրանիկ Աթայեանի։
Եկեղեցւոյ հոգեւոր հովիւներն են՝
Տ. Աւետիս Քհնյ. Լաչինեան, 1931-1947 Տ. Գրիգոր Քհնյ. Սարգիսեան, 1948 Տ. Յովհաննէս Քհնյ. Պօղոսեան, 1949-1969 Տ. Գրիգոր Ա. Քհնյ. Ֆարաճեան Տ․ Յակոբ Քհնյ․ Պզտիկեան (Այժմու Հոգեւոր հովիւ)։
Տե՛ս նաեւ
Խմբագրել- Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցի (Հայաշէն)
- Ս. Նշան Մայր Եկեղեցի (Զոքաք Պլաթ)
- Ս. Պօղոս Եկեղեցի (Այնճար)
- Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զահլէ)
- Ս. Յակոբ Եկեղեցի (Էշրէֆիէ)
- Ս․ Աստուածածին Եկեղեցի, (Նոր Ատանա)
- Ս. Վարդանանց Եկեղեցի (Պուրճ Համուտ)
- Ս. Յարութիւն Եկեղեցի (Ճիւնի, Լիբանան)
- Ս. Քառասնից Մանկանց եկեղեցի (Պուրճ Համուտ, Նոր Մարաշ)
- Ս. Գէորգ Եկեղեցի (Հաճըն)