Ս. Քառասնից Մանկանց եկեղեցի (Պուրճ Համուտ, Նոր Մարաշ)
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Ս. Քառասնից Մանկանց եկեղեցի (Պուրճ Համուտ, Նոր Մարաշ), ԼԼիբանան
Երկիր | Լիբանան |
---|---|
կրօնադաւանանք | Առաքելական |
Կարգավիճակ | կը գործէ |
Պատմութիւն
ԽմբագրելՍ. Քառասնից Մանկանց Եկեղեցին հիմնուեցաւ 1929-ին, իսկ եկեղեցւոյ օծումը կատարուեցաւ 1930-ին, ձեռամբ Գերպ. Տ. Եղիշէ Արք. Կարոյեանի:
Եկեղեցւոյ հողը տրամադրեց Մարաշի Հայրենակցական Միութիւնը: Եկեղեցւոյ անունը ճշդուեցաւ «Սրբոց Քառասնից Մանկանց», ի յիշատակ Մարաշ քաղաքի համանուն եկեղեցւոյ:
Մարաշ քաղաքէն գաղթած Տ. Յակոբ Քհնյ․ Արսլանեան ձեռնարկեց հանգանակութեան մը։ Եկեղեցւոյ ճարտարապետական աշխատանքները ստանձնեց ճարտարապետ Միքայէլեան (Ուստա Կարապետ)։ Եկեղեցւոյ տիկնանց միութիւնը պաշտօնապէս կազմուեցաւ 1959-ին։
1962-ին եկեղեցին ենթարկուեցաւ վերանորոգութեան եւ տախտակաշէն խորանները նորոգուեցան եւ մարմարէ հայկական ոճով խորաններու վերածուեցան (ճարտարապետ` Գէորգ Էմմիեան): Աւագ խորանը նորոգեցին Քէօրօղլանեան եղբայրները, աջակողմեան խորանը՝ Յակոբ Օրջանեան, ձախակողմեան խորանը՝ Մէյրի Լիւլէճեան, իսկ մկրտարանը՝ Յովհաննէս Գազէզեան։
Երկրորդ նորոգութիւնը տեղի ունեցաւ 1981-ին, երբ եկեղեցիին առաստաղը վնասուեցաւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքին եւ պարբերաբար մինչեւ 1989 վնասուեցաւ եւ անմիջապէս նորոգուեցաւ:
Եկեղեցւոյ հոգեւոր հովիւներն են՝
Տ. Արսէն Քհնյ. Տէր Յովհաննէսեան Տ. Յակոբ Քհնյ. Արսլանեան Տ. Մեսրոպ Քհնյ. Էլմաճեան Տ. Հմայեակ Քհնյ. Տէր Պետրոսեան Տ. Վազգէն Քհնյ. Ներկիզեան Տ. Գրիգոր Քհնյ. Սէօքիւնեան Տ. Պարգեւ Քհնյ. Յովհաննէսեան Տ. Թորգոմ Քհնյ. Կէօվօղլանեան Տ. Խորէն Քհնյ. Ներսէսեան Տ. Բաբգէն Քհնյ. Քէնտիրճեան Տ. Սահակ Քհնյ. Պալեան Տ. Արսէն Քհնյ. Քէշիշեան Տ. Վաչէ Քհնյ. Թաթոյեան Տ. Սեւակ Քհնյ. Վասիլեան Տ. Յարութիւն Քհնյ. Կոստանեան Տ․ Շնորհք Քհնյ․ Տէր Արթինեան (Այժմու Հոգեւոր հովիւ)։
Տե՛ս նաեւ
Խմբագրել- Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցի (Հայաշէն)
- Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զահլէ)
- Ս. Յակոբ Եկեղեցի (Էշրէֆիէ)
- Ս․ Աստուածածին Եկեղեցի, (Նոր Ատանա)
- Ս. Պօղոս Եկեղեցի (Այնճար)
- Ս. Վարդանանց Եկեղեցի (Պուրճ Համուտ)
- Ս. Յարութիւն Եկեղեցի (Ճիւնի, Լիբանան)
- Ս. Սարգիս Եկեղեցի (Նոր Սիս)
- Ս. Գէորգ Եկեղեցի (Հաճըն)