Ս. Վարդանանց Եկեղեցի (Պուրճ Համուտ)
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Ս. Վարդանանց Եկեղեցի (Պուրճ Համուտ), Լիբանան:
Երկիր | Լիբանան |
---|---|
կրօնադաւանանք | Առաքելական |
Կարգավիճակ | կը գործէ |
Կառուցման սկիզբ | 1961 |
Պատմութիւն
Խմբագրել1924-1928 որպէս դպրոց եւ եկեղեցի գործածուող տախտակաշէն մեծ սենեակը 17 Մարտ 1929-ին վերածուեցաւ փայտաշէն եկեղեցւոյ մը, որուն տարածքը շատ աւելի մեծ էր։ Տախտակաշէն եկեղեցին կոչուեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ գործեց մինչեւ 1960 թուական: Եկեղեցւոյ օծումը կատարուեցաւ այդ օրերու Լիբանանի Առաջնորդ Եղիշէ Եպս․ Կարոյեան Սրբազանի ձեռամբ:
Հետագային, տախտակաշէն եկեղեցւոյ տեղը կառուցուեցաւ քարաշէն նոր եկեղեցի մը, որուն օծումը կատարուեցաւ 14 Մայիս 1961-ին՝ Երջանկայիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Զարեհ Ա. Կաթողիկոսի ձեռամբ եւ եկեղեցին կոչուեցաւ Ս. Վարդանանց եկեղեցի: Օրուան Առաջնորդն էր Խորէն Եպս. Բարոյեան:
Տարիներ ետք, թաղի շինարարական աշխատանքներուն պատճառով նոր եկեղեցի կառուցելը նկատուեցաւ անհրաժեշտութիւն։ 30 Նոյեմբեր 1991-ին կատարուեցաւ նոր եկեղեցւոյ հիմնարկէքը, ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիոյ գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին: Եկեղեցւոյ շինութիւնը ամբողջացաւ 1998-ին։
Եկեղեցւոյ հոգեւոր հովիւներ՝
Տ․ Գուրգէն Քհնյ․ Յովհաննէսեան Տ․ Օշին Քհնյ․ Գէորգեան Տ. Մաշտոց Քհնյ. Արապաթլեան Տ. Դանիել Քհնյ. Մանճիկեան (Այժմու Հոգեւոր հովիւ):
Տե՛ս նաեւ
Խմբագրել- Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցի (Հայաշէն)
- Ս. Պօղոս Եկեղեցի (Այնճար)
- Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զահլէ)
- Ս. Յակոբ Եկեղեցի (Էշրէֆիէ)
- Ս․ Աստուածածին Եկեղեցի, (Նոր Ատանա)
- Ս. Յարութիւն Եկեղեցի (Ճիւնի, Լիբանան)
- Ս. Քառասնից Մանկանց եկեղեցի (Պուրճ Համուտ, Նոր Մարաշ)
- Ս. Սարգիս Եկեղեցի (Նոր Սիս)
- Ս. Գէորգ Եկեղեցի (Հաճըն)