Վալերիան Կունիա
Վալերիան (Վալիկո) Լեւանի Կունիա (վրաց.՝ ვალერიან [ვალიკო] გუნია, 21 Յունուար, 1862, Էկի գիւղ - 31 Յուլիս, 1938, Թիֆլիս), վրացի դերասան, թատերագիր, բեմադրիչ, թատերական գործիչ, քննադատ, թարգմանիչ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արուեստագէտ (1933):
Վալերիան Կունիա վրաց.՝ ვალერიან გუნია | |
---|---|
| |
Ծնած է | 21 Յունուար, 1862 |
Ծննդավայր | Էկի գիւղ |
Մահացած է | 31 Յուլիս, 1938 (76 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Մոսկուայի Պետրովսկի Գիւղատնտեսական Ակադեմիա |
Մասնագիտութիւն | լեզուաբան, դերասան եւ Ազատական |
Կենսագրութիւն
ԽմբագրելՎալերիան Կունիա, ծնած է 1862 թուականին Էկի գիւղին, ազնուական ընտանիքի մը մէջ։ Սորված է Մոսկուայի Պոտրովս-Ռազումովսկի գիւղատնտեսական ակադեմիոյ մէջ։
Վերադառնալով Վրաստան՝ ելոյթներ ունեցած է սիրողական ու մասնագիտական ներկայացումներուն մէջ, կազմակերպած է ներկայացումներ, աշխատած որպէս լրագրող ու հրատարակիչ։ Վալերիան Կունիան թարգմանած է ռուս ու արեւմտաեւրոպացի հեղինակներու (Նիքոլայ Գոգոլ,Ալեքսանտր Օստրովսկի, Ուիլիամ Շեքսպիր, Մոլիեր, Վիքթոր Հիւգո, Հենրիկ Իբսէն, Գերհարդ Հաուպտման) պիեսներ եւ գրած Վրաստանի թատրոնի պատմութիւնը[1]: 1913 թուականէն Կունիան նաեւ նկարահանուած է շարք մը վրացական ֆիլմերու մէջ[2]:
Վրաստանի մէջ խորհրդային կարգերու հաստատումէն ետք մասնակցած է թատերական գործերու կազմակերպմանը։
Ստեղծագործութիւն
ԽմբագրելԵրկեր
Խմբագրել- «Ապօրինածինը» (պիես, 1882)
- «Քույր ու եղբայր» (թատերախաղ)
- «Երկու հերոս» (թատերախաղ)
- «Զորաշարժեր» (կատակերգութիւն)
- Գոգնիաշվիլիի «Քրիստոնեաներ» օբերայի լիբրետոն
- Զաքարիա Փալիաշվիլիի «Դաիսի» օբերայի լիբրետոն, 1923
- Դիմիդրի Առաքիշվիլիի «Դինարա» օբերայի լիբրետոն, 1924
Օպերաներու լիբրետոներու վրացերէն թարգմանութիւններ
ԽմբագրելԴերերը թատրոնի մէջ
Խմբագրել- «Լիր արքայ», Շեքսպիր — Լիր
- «Օթելլո», Շեքսպիր — Օթելլո
- «Կակո աւազակը», Իլեայ Ճավճավաձէ — Կակո
- «Խելքէն պատուհաս», Ալեքսանտր Գրիբոյեդով — Սկալոզուբ
- «Էդիպուս արքայ», Սոֆոկլես — Էդիպ
- «Կին», Ալեքսանտր Դիւմա (որդի) — Կին
- «Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ — Օսիպ
- «Դաւաճանութիւն», Սումբատով Յուժին — Օթար բեկ
- «Ջարդին մէջ», Բորիս Լավրենյով — Բերսենեւ
- «Պատարա Կախի», Ակակի Ծերեթելի — Գելա
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելԳրականութիւն
Խմբագրել- Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. М.: Советская энциклопедия.
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Gutsche George J. (1989)։ The Modern encyclopedia of Russian and Soviet literatures, Volume 9։ Academic International Press։ էջեր 164–165։ ISBN 0875690386
- ↑ «Valerian Gunia»։ Georgian National Filmography։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 24 September 2015-ին։ արտագրուած է՝ 10 February 2013
Վալերիան Կունիա էջը Ուիքիպահեստին մէջ |