Վարդան Դեւրիկեան
Վարդան Դեւրիկեան (18 Մայիս 1964[1], Վանաձոր, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 13 Ապրիլ 2023[2], Երեւան, Հայաստան), հայ լրագրող, գրականագէտ, Հայաստանի Հանրապետութեան բանակի հրամանատար (1994), բանասիրական գիտութիւններու դոկտոր (2014), Հայաստանի Հանրապետութեան ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի տնօրէն (2015-2023), ՀՅԴ կուսակցութեան անդամ (1991-1998)։
Վարդան Դեւրիկեան | |
---|---|
Ծնած է | 18 Մայիս 1964[1] |
Ծննդավայր | Վանաձոր, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 13 Ապրիլ 2023[2] (58 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Ազգութիւն | Հայ[3] |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | լրագրող, գրականագէտ |
Աշխատավայր |
Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան Էջմիածին (ամսագիր) Երկիր (թերթ) |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Ծնողներ | հայր՝ Գևորգ Դևրիկյան? |
Հայ արձակագիր, հրապարակախօս Գէորգ Դեւրիկեանի որդին է։
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԱւարտած է Երեւանի պետական համալսարանը (1986)։ 1989-1993 թուականներուն «Գթութիւն» բարեգործական կազմակերպութեան «Լուսաւորիչ» թերթի խմբագիրի տեղակալ, ապա՝ խմբագիր 1990 թուականէն՝ միաժամանակ Մատենադարանի գիտաշխատող, 1993 թուականէն՝ նաեւ «էջմիածին» ամսագիրի խմբագիրի տեղակալ, 2000 թուականէն՝ գլխաւոր խմբագիր։
1988-1994 թուականներուն պարբերաբար եղած է «Հայ զինուոր» եւ «Երկիր» թերթերու յատուկ թղթակից Արցախի մէջ։
Հայաստանի Հանրապետութեան մամուլի մէջ հրատարակած է Ղարաբաղեան շարժումին եւ պատերազմին նուիրուած հարիւրաւոր յօդուածներ։
Պարգեւներ
ԽմբագրելՊարգեւատրուած է Հայաստանի Հանրապետութեան «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱրտաքին յղումներ
ԽմբագրելԱյս յօդուածի կամ անոր որոշակի հատուածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը առնուած է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |