Վերսայի Պալատը
Վերսայի պալատը (ֆրանսերէն՝ Parc et château de Versailles), անցեալին՝ ֆրանսական թագաւորներուն նստավայրը Վերսայ քաղաքին մէջ, ներկայիս՝ Փարիզի արուարձաններէն։
Վերսայի Պալատը | |
---|---|
| |
Տեսակ | Արքունիք[1][2], Պալատ[1][2], թանգարան, Արքայական պալատ եւ Պատկերասրահ[2] |
Երկիր | Ֆրանսա[1][3] |
Տեղագրութիւն | Վերսայ[1][3] |
Կազմուած է | Հայելիներու Սրահը, Վերսայի Արքայական Օփերա, Խաչակիրներու սրահ եւ Հիւպատոսական Սանդուխներ |
Մասն է | Վերսայի պալատն ու հողատարածքը |
Հիմնադրուած է | 1661 |
Հիմնադիր | Լուդովիկոս ԺԳ.[4] |
Պատուիրող | Լուդովիկոս ԺԴ. |
Մակերես | 67 000 քառակուսի մետր |
Այցելուներ | 4 741 758[5], 7 432 801[5], 6 701 193[5], 4 226 879[5], 7 702 135[5], 6 746 198[5], 7 567 008[5], 5 606 127[5], 2 593 260[5], 4 329 611[5], 7 714 389[5], 6 087 556[5] եւ 8 132 518[5] |
48°48′17″N 2°07′13″E / 48.8047°N 2.1203°E | |
Կայքէջ |
en.chateauversailles.fr(անգլերէն) chateauversailles.fr(ֆր.) |
Հիմնուած է Լուդովիկոս ԺԴ.-ի նախաձեռնութեամբ 1661-ին՝ դառնալով այդ դարաշրջանին իւրայատուկ յուշարձանը։ Ճարտարապետներն են՝ Լուի Լէօ եւ Ժիւլ Արտուէն-Մանսար։ Այգին ստեղծած է Անտրէ Լենոտրը։ Վերսայի պալատական համալիրը Եւրոպայի մեծագոյնն է։
Մինչեւ Ֆրանսական մեծ յեղափոխութիւն՝ 1682-1789, Վերսայ արքաներու պաշտօնական նստավայրն էր։
1801-ին, թանգարանի վերածուելով, կը բացուի հանրութեան դիմաց։
1830-ին թանգարան կը հռչակուի Վերսայի պալատական ամբողջ համալիրը։
1837-ին պալատին մէջ կը բացուի Ֆրանսայի պատմութեան թանգարանը։
1979-ին Վերսայի պալատը եւ այգին կ'ընդգրկուին ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ։
Վերսայի հետ կապուած են ֆրանսական եւ համաշխարհային պատմութեան շարք մը նշանակալի իրադարձութիւններ։ Այսպէս՝
- ԺԸ. դարուն արքայական նստավայրը կը դառնայ միջազգային շարք մը կարեւոր փաստաթուղթերու ստորագրման վայր, ինչպէս՝ ԱՄՆ անկախութեան պատերազմին (1783) փաստաթուղթը։
- 1789-ին Վերսայի մէջ կ'ընդունուի Մարդու եւ քաղաքացիի իրաւունքներու յայտարարութիւնը։
- 1871-ին՝ Ֆրանս-պրուսական պատերազմին Ֆրանսայի պարտութենէն ետք, գերմանական զօրքերով պաշարուած Վերսայի մէջ կը հռչակուի Գերմանական կայսրութեան ստեղծումը։
- 1919-ին կը կնքուի հաշտութեան պայմանագիր մը, որմով կ'աւարտի Ա. համաշխարհային պատերազմը՝ սկիզբ դնելով միջազգային յարաբերութիւններու Վերսայեան համակարգին։
Կառուցում
ԽմբագրելՈրսորդական ամրոց
ԽմբագրելՎերսայեան պալատին պատմութիւնը կը սկսի 1623-ին, երբ Լուդովիկոս ԺԳ.-ի փափաքով, Ժան տը Սուազիէն (Jean de Soisy) գնուած տարածքին վրայ աղիւսէ որսորդական սովորական ամրոց մը կը կառուցուի։ Ամրոցը ներկայիս մարամարեայ պալատին տեղը կը գտնուէր (24×6 մ չափերով)։ 1632-ին տարածքը կ'ընդարձակուի Փարիզցի Գոնդի Արքեպիսկոպոսէն գնուած տարածքներուն շնորհիւ։ Այսպիսով կը սկսի ամրոցին երկամեայ վերակառուցումը։
Լուդովիկոս ԺԴ.
Խմբագրել1661-ին Լուդովիկոս Արեւ արքան կը սկսի ընդարձակել պալատը, որպէսզի զայն դարձնէ իր մշտական նստավայրը։ Ճարտարապետներ Անտրէ Լենոտր եւ Շառլ Լեպրեն կ'ընդարձակեն ու կը վերակառուցեն ամրոցը դասական ոճով։ Այգիին կողմէ շէնքին դիմացի ճակատը կը գտնուի սիւնազարդ սրահը (Հայելային սրահ), որ իր նկարներով, հայելիներով եւ սիւներով ազդեցիկ տպաւորութիւն մը կը ձգէ։ Ուշագրաւ են նաեւ Վերսայի պալատական մատուռը եւ արքայական օփերան։
Արքայական Օփերան
Խմբագրել-
Արքայական առանձնասենեակը
-
Արքայական օփերան
-
Արքայական օփերան Լուդովիկոս ԺԴ.-ի եւ Մարի Անթուանեթի պսակադրութեան ատեն (1770)
-
Արքայական օփերային բեմը
-
Արքայական օփերային առաստաղը, գծանկար՝ Լուդովիկոս Ժան Ժագ Տիւրմօ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 base Mérimée — ministère de la Culture, 1978.
- ↑ 2,0 2,1 2,2 https://en.chateauversailles.fr/
- ↑ 3,0 3,1 archINFORM — 1994.
- ↑ (unspecified title)
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Ֆրանսիայի մշակույթի նախարարություն Fréquentation des Musées de France — Ֆրանսիայի մշակույթի նախարարություն.
Գրականութիւն
Խմբագրել- Verlet, Pierre (1985). Le château de Versailles. Paris: Librairie Arthème Fayard