Վիքթոր Օրպան (հունգարերէն՝ Orbán Viktor[7] ծն.31 Մայիս 1963հունկար իրաւաբան եւ քաղաքական գործիչ: Հունկարիոյ ներկայիս վարչապետն է, այդ պաշտօնին է 2010 թուականէն: Նաեւ մինչ այդ վարչապետի պաշտօնն զբաղեցրած է 1998-էն մինչեւ 2002 թուականը: Ազգային-պահպանողական Ֆիտես (հունգարերէն՝ Fidesz) կուսակցութեան առաջնորդն է:

Վիքթոր Օրպան
հունգարերէն՝ Orbán Viktor
Ծննդեան անուն հունգարերէն՝ Orbán Viktor Mihály
Ծնած է 31 Մայիս 1963(1963-05-31)[1][2] (61 տարեկան)
Ծննդավայր Սեկաշֆեհերվար, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիութիւն  Հունգարիա
Մայրենի լեզու Հունգարերէն
Կրօնք Կալվինականություն?[3]
Ուսումնավայր Teleki Blanka high school and junior high school?
Բուդապեշտի համալսարան?
Փեմբրուք քոլեջ?
Մասնագիտութիւն իրաւաբան, ֆութպոլիստ, փաստաբան, քաղաքական գործիչ
Վարած պաշտօններ Հունգարիայի վարչապետ?[4][4], Հունգարիայի վարչապետ?[5] եւ Հունգարիայի Ազգային ժողովի անդամ?[6]
Կուսակցութիւն Ֆիդես?
Ամուսին Anikó Lévai?
Ծնողներ հայր՝ Győző Bálint Orbán?, մայր՝ Erzsébet Sípos?
Երեխաներ Ráhel Orbán?, Gáspár Orbán?, Sára Orbán?, Róza Orbán? եւ Flóra Orbán?
Կայքէջ miniszterelnok.hu(հունգ.)
miniszterelnok.hu/…(անգլերէն)
Ստորագրութիւն

Կենսագրութիւն

Խմբագրել

Վաղ Տարիներ

Խմբագրել

Ծնած է Սեքէշֆեհերուար (հունգարերէն՝ Székesfehérvár) գիւղական միջին խաւի ընտանիքին մէջ որպէս գիւղտնտեսական ձեռնարկատէր Տեոզեոյ Օրպանի (հունգարերէն՝ Győző Orbán, ծն. 1940) եւ խօսքաբոյժ Էրժեպէթ Շիփոշի (հունգարերէն՝ Erzsébet Sípos) աւագ որդի:[8]: Օրպանն իր մանկութիւնն անցկացուցած է երկու մօտակայ՝ Ալսութտոպոժ (հունգարերէն՝ Alcsútdoboz) եւ Ֆելսութ (հունգարերէն՝ Felcsút) գիւղերուն մէջ:

Ուսում

Խմբագրել

Սեքէշֆեհերուար ուսանած ատենը սորված է անգլերէն: Երկու տարի ռազմական ծառայութենէ ետք իրաւաբանութիւն ուսանած է Պուտափեշտի Լորանտ Եթուեոշ համալսարանէն (հունգարերէն՝ Eötvös Loránd Tudományegyetem) ներս, աստիճանաւորուած է 1987 թուականին եւ իր թեկնածուական թեզը գրած է Լեհական համերաշխութեան շարժումի առարկայով:[9] Ատկէ ետք երկու տարի ապրած է Սոլնոք (հունգարերէն՝ Szolnok) եւ ապա անցած է Պուտափեշտ եւ աշխատած է Գիւղտնտեսութեան եւ պարէնի նախարարութենէ ներս:[10]

 

Մինչեւ քաղաքականութեան մէջ մտնելը կարճատեւ քաղաքագիտութիւն ուսանած է Օքսֆորտին մէջ, ստանալով կրթաթոշակ Սորոսի հիմնադրամին կողմէն:[11] Իրա նձնական դասախօսը եղած է Հեկելական քաղաքական փիլիսոփայ Զպիկնիեւ Փելժինսքին(անգլերէն՝ Zbigniew Pelczynski)[12]: 1990-ին Յունուարին վերադարձած է Հունկարիա՝ մասնակցելու համար առաջին ետհամայնավարական խորհրդարանի ընտրութիւններուն:

Տասնչորս եւ տասնհինգ տարեկանին եղած է Համայնավար Երիտասարդական Կազմակերպութեան քարտուղար իր դպրոցէն ներս:[13][14] Օրպանն ըսած է յետագայ հարցազրոյցներուն մէջ, որ իր քաղաքական հայացքները արմատապէս փոխուած են ռազմական ծառայութեան ատենը, բնութագրելով համայնավարական վարչակարգին իր աջակցութիւնը որպէս «միամտութիւն»:[15]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Բրոքհաուզի հանրագիտարան
  2. Munzinger Personen
  3. http://hetek.hu/belfold/200702/orban_hite
  4. 4,0 4,1 A KORMÁNY TAGJAI
  5. József B., László H. Magyarország kormányai — 5 — Akadémiai Kiadó, 2004. — է. 123. — 549 է.
  6. Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողով (unspecified title)
  7. Orbánnak kiütötték az első két fogát Archived 2018-06-14 at the Wayback Machine., Origo, 20 December 2012; accessed 30 August 2012
  8. A Közgép is hizlalhatja Orbán Győző cégét, Heti Világgazdaság, 11 July 2012
  9. Kenney Padraic (2002)։ A Carnival of Revolution: Central Europe 1989։ Princeton: Princeton University Press։ էջ 138։ ISBN 0-691-05028-7 
  10. (hungarian) Orbán Viktor (biography), HU: Parlament, http://www.parlament.hu/kepv/eletrajz/hu/o320.pdf 
  11. (hungarian) Orbán Viktor (biography), HU: arlament, 1996, http://www.parlament.hu/kepviselo/elet/o320.htm 
  12. (PDF) Fulbright report, Oxford, UK: Rhodes house, արխիվացված օրիգինալից 2014-12-15-ին, https://web.archive.org/web/20141215035740/http://files.www.rhodesscholarshiptrust.com/Fulbright_report.pdf, վերցված է 2017-11-28 
  13. Pünkösti Árpád: Szeplőtelen fogantatás. Népszabadság Könyvek, Budapest, 2005, pp 138-139.
  14. Debreczeni, József (2002) (hungarian), Orbán Viktor, Budapest: Osiris 
  15. Debreczeni, József: Orbán Viktor, Osiris Kiadó, Budapest, 2002.