Վրաստանի Պատմութիւն
Վրաստանը (վրաց.՝ საქართველო՝ Սաքարթվելօ), «Քարտիւալներու երկիր») տարածաշրջանի եւ ժամանակակից պետութեան անուանում է Հարաւային Կովկասի մէջ, Սեւ ծովու ափին, Մեծ Կովկասեան լեռնաշղթայի հարաւային լանջին։ Վրաստանի հիմնական եւ բնիկ բնակչութիւնը կը կազմեն վրացիները (այլ կերպ՝ քարտիւալները), հայերը (որոնք շարք մը շրջաններու մէջ վրացիներէն աւելի շուտ հաստատուած են)[1][2][3], ինչպէս նաեւ ոչ բնիկ ազրպէյճանցիները (թրքական ծագմամբ ցեղեր, թրքախօս կովկասցիներ)։ Վրաստանի պատմութիւնը անխզելիօրէն կապուած է վրաց եւ հայ ժողովուրդներու հետ[1][4]։
Վրաստանի պատմութիւնը (վրաց.՝ საქართველოს ისტორია) կ'ընդգրկէ երկար ժամանակաշրջան, սկսած Աբեւիլեան մշակույթէն։ Կովկասի այլ շրջաններու հետ, Վրաստանի մէջ գտած են մարդկային քաղաքակրթութեան հնագոյն յուշարձաններ եւ երկիրը, որոշ մասնագէտներու կողմէն, կը համարուի մետաղագործութեան ծագման օճախներէն մէկը։ Վրաստանի պատմութեան մէջ վրաց ցեղերու առաջին միութիւնը, իսկ հետագային առաջին պետութիւնն է Դիաոհան, որ կը յիշատակուի Ք.ա. 2-րդ հազարամեակի վերջերէն[4]։
Վրաստանի ոսկեդարը կը համարուի (վրաց.՝ საქართველოს ოქროს ხანა) 11-րդ դարու սկզբէն մինչեւ 13-րդ դարու սկիզբը զբաղեցնող ժամանակաշրջանը։ Ծաղկման գագաթնակէտն էր Թամար թագուհիի (1184-1210) ղեկավարութեան ժամանակը։ Անոր թագաւորութեան ժամանակ Շոթա Ռուսթաւելին գրած է վրաց գրականութեան մարգարիտ «Ընձենաւոր» պոէմը[5]։ Ոսկեդարէն ետք, Վրաստանը երկար ժամանակ եղած է մոնկոլական, պարսկական եւ թուրքական տիրապետութեան տակ՝ ժամանակ առ ժամանակ անկախանալով։ Ներխուժումներու որպէս արդիւնք, միացեալ Վրացական թագաւորութիւնը քայքայուած է եւ առաջացած են Քարթլի, Կախեթի եւ Իմերեթի թագաւորութիւնները, ինչպէս նաեւ Սամցխէ-Սաաթաբագո իշխանութիւնը։ Ֆէոտալներու հզօրութեան աճի պատճառով Իմերեթի թագաւորութիւնը կորսնցուցած է վերահսկողութիւնը Մեգրելիայի եւ Գուրիայի իշխանութիւններու ու Աբխազիոյ նկատմամբ[6]։
Վրաստանի աստիճանաբար վերականգնումը սկսաւ Քարթլի եւ Կախեթի թագաւորութիւններու միաւորումէն ետք։ 1783 թուականին, Ռուսիոյ եւ Արեւելեան Վրաստանի միջեւ կնքուեցաւ Գիորգիեւեան դաշնագիրը։ 1801-1864 թթ. վրացական թագաւորութիւններն ու իշխանութիւնները ընդհանուր առմամբ մտան Ռուսական կայսրութեան կազմի մէջ, ուր մնացին մինչեւ 1918 թ., երբ առաջացաւ վրացական առաջին դեմոկրատական պետութիւնը՝ Վրաստանի Դեմոկրատականա Հանրապետութիւնը։ 1921 թ. Փետրուար 25-ին Կարմիր բանակի ներխուժումէն ետք, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութիւնը դադարեցաւ գոյութիւն ունենալէ եւ մտաւ ԽՍՀՄ-ի կազմի մէջ։ Յառաջացաւ Վրացական ԽՍՀ-ն։ 1991 թ. Մարտին, Վրաստանի Գերագոյն Խորհուրդը ընդունեց անկախութեան հռչակագիրը, իսկ 1992, Յուլիս 31-ին Վրաստանի Հանրապետութիւնը դարձաւ Միացեալ Ազգերու կազմակերպութեան լիրաւ անդամ[6][7]։
Տե՛ս նաեւ
Խմբագրել- 1&hId= 791 «Վրաստան» յօդուածը Հայկական Հանրագիտարանին մէջ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
Գրականութիւն
ԽմբագրելԱնգլերէն
Խմբագրել- Allen, W.E.D.։ A History of the Georgian People, 1932
- Ammon, Philipp։ Georgien zwischen Eigenstaatlichkeit und russischer Okkupation: Die Wurzeln des russisch-georgischen Konflikts vom 18. Jahrhundert bis zum Ende der ersten georgischen Republik (1921), Klagenfurt, 2015, ISBN 978-3902878458
- Anchabadze, George։ History of Georgia: A Short Sketch, Tbilisi, 2005, ISBN 99928-71-59-8
- Assatiani, N. and Bendianachvili, A.։ Histoire de la Géorgie, Paris, 1997
- Avalov, Zurab։ Prisoedinenie Gruzii k Rossii, Montvid, S.-Peterburg 1906
- Braund, David։ Georgia in Antiquity: A History of Colchis and Transcaucasian Iberia 550 BC–AD 562. Clarendon Press, Oxford 1994, ISBN 0-19-814473-3.
- Bremmer, Jan, & Taras, Ray, "New States, New Politics: Building the Post-Soviet Nations", Cambridge University Press, 1997
- Gvosdev, Nikolas K.։ Imperial policies and perspectives towards Georgia: 1760–1819, Macmillan, Basingstoke 2000, ISBN 0-312-22990-9
- Iosseliani, P.։ The Concise History of Georgian Church, 1883
- Lang, David M.։ The last years of the Georgian Monarchy: 1658–1832, Columbia University Press, New York 1957
- Lang, David M.։ The Georgians, 1966
- Lang, David M.։ A Modern History of Georgia, 1962
- Manvelichvili, A։ Histoire de la Georgie, Paris, 1955
- Kalistrate Salia։ A History of the Georgian Nation, Paris, 1983
- Steele, Jon. "War Junkie: One Man`s Addiction to the Worst Places on Earth" Corgi (2002). ISBN 0-552-14984-5
- Suny, R.G.։ The Making of the Georgian Nation, 2nd Edition, Bloomington and Indianapolis, 1994, ISBN 0-253-35579-6
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ:
- ↑ In EnglishНа русском Հայ ժողովուրդը բնիկ է Թուրքիայում, Վրաստանում եւ Ազրպէյճանում:
- ↑ Վրաստանի մի շարք տարածքներում հայերը վրացիներից ավելի վաղ են հաստատվել. ջավախահայը՝ Իվանիշվիլի անդրադարձի մասին:
- ↑ 4,0 4,1 Դեվիդ Մ. Լենգ, "Վրացիների ընդհանուր բնութագիրը և ծագումը", Վրացիները (The Georgians), ISBN 978-5-9524-3813-2։
- ↑ Encyclopaedia Britannica
- ↑ 6,0 6,1 Դեւիդ Մ. Լենգ, "Նախաբան", Վրացիները (The Georgians), ISBN 978-5-9524-3813-2։
- ↑ ՄԱԿ-ի պաշտօնական կայք