Տիրան Ա.
Տիրան Ա, (ծննդեան թուականը անյայտ – Ք.Ա. 95), Մեծ Հայքի Արտաշէսեան թագաւոր, մօտ Ք.Ա. 115-էն։ Արտաշէս Ա.–ի որդին։ Յաջորդած է աւագ եղբօր՝ Արտավազդ Ա.–ին։ Մովսէս Խորենացի զայն կը նշէ Տիգան անունով:։
Տիրան Ա. | |
---|---|
Մեծ Հայքի Արքայ | |
Պատկեր:Tigran A.jpg | |
Տիրան Ա. | |
Իշխանութիւն | Ք.Ա. 123-Ք.Ա. 96 |
Ծնած է՝ | ՔԱ 2-րդ դար |
Մահացած է՝ | ՔԱ95 |
Յաջորդող | Տիգրան Բ. |
Տոհմ | Արտաշէսեաններ |
գերիշխան | |
Հայր | Արտաշէս Ա. |
Մայր | Սաթենիկ թագուհի |
Զաւակներ | Տիգրան Բ. |
Տիրան Ա.–ի գործունէութեան վերաբերեալ տեղեկութիւնները սակաւ են ու կցկտուր։ Յայտնի է, որ Արտաշէս Ա.–ի օրով Հայաստանի արեւմտեան զօրավարութիւնը վարած է։ Արտավազդ Ա.–ի հետ դաւադրութեամբ կրտսեր եղբօր՝ քրմապետ Մաժանին սպաննած է։ Անզաւակ Արտավազդ Ա.–ի օրով, գահաժառանգ կարգուած է։ Տիրան Ա. համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանի ընթացքին գահակալած է։ Ապահովելով երկրի անկախութիւնն ու անվտանգութիւնը՝ զարկ տուած է տնտեսական զարգացման, դրամներ հատած է։
Տիրան Ա.–ի անունով պղնձեայ դրամներ պահպանուած են, որոնց մէկ երեսին վրայ դրոշմուած է անոր դիմանկարը՝ հայկական թագով, դէմքով դէպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, Արամազդ աստուծոյ պատկերները։ Ըստ աւանդութեան, Տիրան Ա. ճանապարհորդութեան ընթացքին մահացած է: Անոր յաջորդած է որդին՝ գերութենէ ազատած Տիգրան Մեծը:
Արտաշէսեան Հարստութիւն
ԽմբագրելԱրտաշէսեան արքաայտոհմը Հայաստանի մէջ 2 դար կառավարած է։ Անոր հիմնադիրը՝ Արտաշէս Ա.-ը, իշխանութիւնը օրինական դարձնելու նպատակով ինքզինք Երուանդունիներու ներկայացուցիչ կը ներկայացնէ՝ որդի Զարեհի, Երուանդեան: Իրողութեան մէջ, ան նոր թագաւորական հարստութիւն հիմնադրած է։
Անունը | Տարեթիւեր | Իշխած է | Նշումներ |
---|---|---|---|
Արտաշէս Բարեպաշտ | Ք.Ա. 230-Ք.Ա. 160 | Ք.Ա. 189-Ք.Ա. 160 | Զարեհի որդի, Երուանդեան |
Արտավազդ Ա. | Ք.Ա. ?-Ք.Ա. 115 | Ք.Ա. 160-Ք.Ա. 115 | Արտաշէս Ա.-ի աւագ որդի |
Տիգրան Ա. | Ք.Ա. ?-Ք.Ա. 95 | Ք.Ա. 115-Ք.Ա. 95 | Արտաշէս Ա.-ի կրտսեր որդի |
Մեծն Տիգրան | Ք.Ա. 140-Ք.Ա. 55 | Ք.Ա. 95-Ք.Ա. 55 | Տիգրան Ա.-ի կրտսեր որդի |
Արտավազդ Բ. | Ք.Ա. ?-Ք.Ա. 34 | Ք.Ա. 55-Ք.Ա. 34 | Տիգրան Մեծի որդի |
Արտաշէս Բ. | Ք.Ա. ?-Ք.Ա. 20 | Ք.Ա. 30-Ք.Ա. 20 | Արտավազդ Բ.-ի աւագ որդի |
Տիգրան Գ. | Ք.Ա. ?-Ք.Ա. 8 | Ք.Ա. 20-Ք.Ա. 8 | Արտավազդ Բ.-ի կրտսեր որդի |
Տիգրան Դ. Էրատո |
Ք.Ա. 8-Ք.Ա. 5, Ք.Ա. 2-Ք.Ա. 1 |
Տիգրան Գ. որդին եւ դուստրը |
Կաղապար:Տեղեկաքարտ Հաջորդականություն2