Տունիա Սամիր Ղանէմ

Տունիա Սամիր Ղանէմ (արաբ.՝ دنيا سمير غانم; ծնած է 1 Յունուար 1985-ին), եգիպտացի դերասանուհի եւ երգչուհի։ Ան դերասան Եուսէֆ Սամիր Ղանէմի եւ դերասանուհի Տալալ Ապտուլազիզի դուստրն է, եւ Էմիի (Ամալ) քոյրը[1]։ Տունիաան սկսած է իր դերասանական աշխատանքը 2001-էն, երբ դեռ 16 տարեկան էր։ Առաջին ֆիլմը, որ ան խաղցած է, կոչուած է «Արդարութիւնը շատ դէմքեր ունի» (արաբ․՝ للعدالة وجوه كثيرة‎‎ - Լիլ Ատալայ Ուճուհ Քասիրայ)[2][3]։

Տունիա Սամիր Ղանէմ արաբ․՝ دنيا سمير غانم‎‎
արաբերէն՝ دنيا سمير غانم
Ծննդեան անուն արաբերէն՝ دنيا سمير يوسف غانم
Ծնած է 1 Յունուար 1985
Ծննդավայր Գահիրէ, Եգիպտոս
Քաղաքացիութիւն Կաղապար:Դրօշաւորում/Եգիպտոս
Մայրենի լեզու Արաբերէն
Կրօնք Իսլամութիւն
Մասնագիտութիւն դերասանուհի եւ երգչուհի
Ամուսին Ռամի Ռատուան
Ծնողներ հայր՝ Սամիր Ղանեմ, մայր՝ Dalal Abdel Aziz?

Դերասանական աշխատանք

Խմբագրել

Տունիան կը մասնակցէր երկու երկու հեռուստատեսային ծրագիրներու, երբ դեռ երեխայ էր։ Ան Եգիպտոսի մէջ ուշադրութեան արժանացաւ «Արդարութիւնը շատ դէմքեր ունի» խաղալու ժամանակ։ Ֆիլմին մէջ իր առաջին ելոյթը տեղի ունեցած է 2005-ին կատակերգու Մուհամէտ Հընետիի հետ։

Տունիայի տաղանդները նկատելի դարձաւ այն ժամանակ, երբ անդեռ երեխայ էր եւ կը մասնակցէր դպրոցական միջոցառումներուն: Անոր հայրը կու լար, երբ առաջին անգամ կը լսէր դստեր կատարմամաբ Ֆէյրուզի երգերէն մէկը, եւ անոր մայրը կը խրախուսէր դստերը իր աշխատանքին համար դեռեւս վաղ տարիքէն:

Եգիպտական տարբեր թոք-շոուերուն մասնակցելու ժամանակ Տունիաան կ՛առանձնանար այլ արաբ երգիչներէն իր նմանակել կարողանալու հմտութեամբ։ Անոր ամենայայտնի նմանումը Ահլամի ձայնով Միրիամ Ֆարէսի երգը կատարելն էր։ Անոր առաջին երգի անունը «Far2 el Sen» է:

Ան Էլիսայի եւ Ռաղէպ Ալամայի հետ արաբական X Factor-ի չորրորդ եթերաշրջանի ժիւրիի անդամ էր։

Ֆիլմագրութիւն

Խմբագրել
  • 1995-ին որպէս Նատիան (امراة وامراة)
  • 2001-ին որպէս Նատա (للعدلة وجوه كثيرة)
  • 2002-ին որպէս Ֆարտոս (زمن عماد الدين)
  • 2004-ին որպէս Լէյլա (عباس الابيض فى اليوم الاسود)
  • 2004-ին որպէս Տոլլա (احلام البنات)
  • 2005-ին որպէս Նաուալ (يانا ياخالتى)
  • 2007-ին որպէս Հահան (احزان مريم)
  • 2008-ին որպէս Մունա (كباريه)
  • 2008-ին որպէս Հիպա(اتنين فى واحد)
  • 2008-ին որպէս Աիաա (شارع18)
  • 2008-ին որպէս Լէյլա (كافيه تشينو)
  • 2009-ին որպէս Սամիրա (الفرح)
  • 2009-ին որպէս Լէյլա (طير انت)
  • 2009-ին որպէս Մարիմ (عزبة ادم)
  • 2010-ին որպէս Յերմէն (لا ترجع ولا استسلام)
  • 2010-ին որպէս Հատի (الكبير اوى ج1)
  • 2011-ին որպէս Տինա (اكس لارج)
  • 2011-ին որպէս Նիսմա (365 يوم سعادة)
  • 2011-ին որպէս Հատիա (الكبير اوى ج2)
  • 2013-ին որպէս Հատիա (الكبير اوى ج3)
  • 2014-ին որպէս Հատիա (الكبير اوي ج4)
  • 2015-ին որպէս Լահֆա (Lahfa) Ռեմադան շոու
  • 2016-ին որպէս Նելլի (Nelly We Sherihan) Ռեմատան շոու
  • 2017-ին որպէս Էթաապ (Fel La La Land) Ռեմատան շոու

Ծանօթագրութիւններ

Խմբագրել