Փաթրիք Ֆիորի (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայեան, ֆրանսերէն՝ Patrick Fiori, Patrick Jean-François Chouchayan, 23 Սեպտեմբեր 1969(1969-09-23)[1][2], Մարսէյլ), նշանաuոր ֆրանսահայ երգիչ։ Ֆրանսերէնով կ'երգէ։ «Փարիզի Աստուածամօր տաճարը» (ֆր.՝ Notre Dame de Paris) երաժշտական ներկայացման աստղ. կատարած է արքայական հրաձիգներու հրամանատարի՝ Ֆեպա տէ Շաթոփերի դերը։

Փաթրիք Ֆիորի
ֆրանսերէն՝ Patrick Fiori
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Patrick Chouchayan
Նաեւ յայտնի է իբրեւ Patrick Fiori
Ծնած է 23 Սեպտեմբեր 1969(1969-09-23)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Մարսէյլ
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Տեսակ փոփ երաժշտութիւն եւ Երգ
Մասնագիտութիւն երգիչ, երգահան, Երգահան, դերասան
Ամուսին Ariane Quatrefages?
Կայքէջ patrickfiori.net

Կենսագրութիւն Խմբագրել

Ծնած է Մարսէյ: Հայրը հայազգի Ժագ Շուշայեանն է, մայրը՝ քորսիքացի․ ծնողները տեղափոխուած Քորսիքա։ Ֆիորին խոստովանած է, որ իր գործունէութեան սկզբը ընտանիքին մէջ միշտ ունեցած է նիւթական խնդիր, ծնողները ստիպուած ողած ոն շատ աշխատելու, իրենց երեխաները խնամելու համար։ Ինք նոյնպէս կատարած է տարբեր աշխատանքներ, որպէսզի ձեւով մը օգնէ հարազատներուն՝ փորձելով իր ուժերը որպես պիցցայի վաճառող, էլեկտրիկ, դեկորատոր։ Ֆիորին նշում է.

  Ինչքան ես ինձ հիշում եմ, այնքան ես շրջապատված եմ եղել երաժշտությամբ։ Երբ ես փոքր էի, իմ քույրերը երգում էին շուրջս և ինձ երգով օրոր ասում։ Մեզ մոտ բոլորն են երգում, նույնիսկ՝ հայրս, որը, չնայած իր աղետալի ձայնին, ստեղծագործում և հնարում էր։  


Հիմա իր սիրելի կատարողներուն շարքին մէջ Փաթրիք կը նշէ Շարլ Ազնաւուրին, Ժաք Պրելին, Էտիթ Փիաֆին, Թոթօ Քութունիոյին։ Առաջին ալպոմը ան թողարկած է 17 տարեկանին։ Ապագայ աստղի նախաքայլը կայացած է 12 տարեկան հասակին, յայտնի արուեստագէտ Ֆրանք Ֆեռնանտելի հրաւէրով՝ մասնակցելու անոր երաժշտական կատակերգութեան[3]։

Ալպոմներ Խմբագրել

  • 1994։ Puisque c'est l'heure
  • 1995։ Le cœur à l'envers
  • 1998։ Prends moi
  • 2000։ Chrysalide
  • 2002։ Patrick Fiori
  • 2005։ Si on chantait plus fort
  • 2008։ Les choses de la vie
  • 2010։ L'instinct masculin
  • 2014: Choisir
  • 2017: Promesse

Համերգային ալբոմներ Խմբագրել

  • 2011։ L’instinct masculin Live

Հավաքածուներ[խմբագրել Խմբագրել

  • 2007։ 4 mots

Նշանաւոր երգեր Խմբագրել

  • 1993: "Mama Corsica"
  • 1998: "Belle"
  • 1998: "Elle est"
  • 2000: "Que tu reviennes"
  • 2003: "Je sais où aller"
  • 2005: "Toutes les peines"
  • 2007: "4 Mots sur un piano"
  • 2015: "Corsica"
  • 2017: "Pour mieux s'aimer"
  • 2017: "Chez nous (Plan d'Aou, Air Bel)"

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Փաթրիկ Ֆիորի. Հայաստանը երակներուս մէջ է»։ archive.azator.gr։ արտագրուած է՝ 2022-03-29