Փելէ
էտսոն Արանթիս տու Նասիմենթու (փորթ.՝ Edson Arantes do Nascimento, 23 Հոկտեմբեր 1940[2][3][4][…], Տրես Կորասոյնս, Մինաս Ժերաիս, Պրազիլ[5] - 29 Դեկտեմբեր 2022[6][7][8], Morumbi, Subprefecture of Butantã, Zona Oeste de São Paulo, Սան Փաուլօ, Պրազիլ[9][8]), ծանօթ է իբրեւ Փելէ (փորթ.՝ Pele), Պրազիլցի ոտնագնդակ խաղացող, կեդրոնական յարձակող:
- Կոչուած է «ոտնագնդակի արքայ»:
- Խաղացած է «Պաուրու» (1950-1955), «Սանթոս» (1956-1974 թուականներ) եւ Նիւ Եորքի «Քոսմոս» (1975-1977) խումբերէն:
- 1956-ին տեղափոխուած է Սանթոս եւ 15 տարեկանին, հանդէս գալով Պրազիլի առաջնութեան, առաջին մրցաշրջանին մէջ նշանակած է 32 կոլ:
- 1957-ին, երբ 16 տարեկան էր, Պրազիլի հաւաքականէն խաղալով, առաջին կոլը նշանակած է:
- Եղած է Արժանթինի դարպասը:
- Պրազիլի ազգային հաւաքականէն մասնակցած է 93 խաղի, նշանակած է 77 կոլ:
- Աշխարհի եռակի ախոյեան (1958, 1962 եւ 1970 թուականներ):
- Փելէ դարձած է աշխարհի ախոյեան 1958, 1962 եւ 1970 թուականներուն։ Ան Պրազիլիոյ հաւաքականի պատմութեան լաւագոյն ռմբարկուն է (77 կոլ)։
- Մասնակցած է 1966-ի առաջնութեան:
- Լիպերթատորեսի բաժակի եւ միջ-ցամաքամասային բաժակի խաղարկութիւններու յաղթող (1962-1963):
- 1970-ին աշխարհի լաւագոյն մարզիկը:
- 1973-ին՝ Հարաւային Ամերիկայի լաւագոյն ոտնագնդակ խաղացողը:
- Անոր կը վերագրուի պրազիլական երկու մրցանիշ՝ 1958-ին 30 խաղի մէջ նշանակած է 58 կոլ, «Սանթոս»-«պոթաֆոկօ» հանդիպման ատեն (13:0) նշանակած է 11 կոլ: Ընդհանուր առմամբ դարձած է 1284 կոլի հեղինակ 1363 խաղի մէջ։
- Եղած է Պրազիլի մարմնամարզութեան ֆետերասիոնի նախագահ[14]:
Փելէ | |
---|---|
| |
Ծննդեան անուն | պրազ.-փորտ.՝ Edson Arantes do Nascimento[1] |
Նաեւ յայտնի է իբրեւ | Pelé[1] |
Ծնած է | 23 Հոկտեմբեր 1940[2][3][4][…] |
Ծննդավայր | Տրես Կորասոյնս, Մինաս Ժերաիս, Պրազիլ[5] |
Մահացած է | 29 Դեկտեմբեր 2022[6][7][8] (82 տարեկանին) |
Մահուան վայր | Morumbi, Subprefecture of Butantã, Zona Oeste de São Paulo, Սան Փաուլօ, Պրազիլ[9][8] |
Քաղաքացիութիւն | Պրազիլ |
Ազգութիւն | Ափրիկեցի- պրազիլցի[10] |
Մայրենի լեզու | Փորթուկալերէն |
Մասնագիտութիւն | ֆութպոլիստ, քաղաքական գործիչ, շարժապատկերի դերասան, դերասան |
Աշխատավայր | Միացեալ Ազգերու Կազմակերպութիւն |
Վարած պաշտօններ | Պրազիլի Մարմնամարզութեան Նախարար |
Ամուսին | Rosemeri dos Reis Cholbi?, Assíria Nascimento?[11][12] եւ Մարսիա Աոքի[12] |
Ծնողներ | հայր՝ Տոնտինհօ, մայր՝ Celeste Arantes? |
Երեխաներ | Էտսըն Քոլպի Նասիմենթօ եւ Սանտրա Ռեժինա Մաքատօ |
Կայքէջ | pele10.org(անգլերէն)[13] |
Ստորագրութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելՎաղ տարիներ
ԽմբագրելՓելէ ծնած է 23 Հոկտեմբեր 1940-ին, աղքատ ընտանիքի մը մէջ, Թրէս Քորասոյսի մէջ, որ Պրազիլի Մինազերայս նահանգին մէջ փոքր քաղաք մըն է: Ոտնագնդակը եղած է երիտասարդ Էթսոնի ամէնէն սիրելի զբաղումներէն մէկը: Հայրը՝ Տոնտինէօն, որ եղած է նախկին ֆութպոլիստ մը, կը դառնայ իր որդւոյն առաջին ուսուցիչը եւ անոր կը փոխանցէ քանի մը մարզական հմտութիւններ:
Եօթ տարեկան Էթսոն առաջին անգամ ելոյթ կ'ունենայ մանկական խումբի մը հետ, ուր աչքի կը զարնէ իր հմուտ խաղարկութեամբ։
Երբ խումբը կը մարզէր Պրազիլիոյ հաւաքականի նախկին խաղացող Վալտեմար տէ Փրիտօն, փայլուն ապագայ կը տեսնէ Փելէի մէջ։ Փոխ մարզիչը «սանթոսին» (Սան Փաուլօ նահանգ) կ'առաջարկԷ դիտել անոր խաղը: Շուտով 15-ամեայ Փելէ մուտք կը գործէ համաշխարհային ճանաչում ձեռք բերած ակումբի մը կազմին մէջ:
«Սանթոս»
ԽմբագրելՍեպտեմբեր 1956-ին, երբ կը լրանայ անոր 16 ամեակը, առաջին անգամ կը խաղայ «կորինտիանսի» դէմ պաշտօնական խաղին, որուն կոլի հեղինակը կը դառնայ։ Շրջան մը հանդէս կու գայ «Սանթոսիէ» կազմին մէջ (1956-1974), ընդ որում 11 անգամ կը դառնայ Սան-Փաուլոյի նահանգի չեմփիըն (անոր ամէնէն արդիւնաւէտ տարին կ'ըլլայ 1958 թուականը. կ'արձանագրէ 58 կոլ):
Վեց անգամ արժանացած է Պրազիլի բաժակին, երկու անգամ` Լիպերթատորեսի եւ Միջ ցամաքամասային բաժակին:
Փելէ 1958-ին, Շուէտի մէջ մեծ յաջողութիւն ձեռք կը ձգէ:
ԽՍՀՄ-ի հաւաքականին դէմ խաղին առաջին անգամ երիտասարդ Փելէն խաղադաշտ կ'իջնէ հաւաքականի համազգեստով: Քառորդ եզրափակիչին ուելսի հաւաքականի դէմ խաղին ան կը նշանակէ շատ կարեւոր կոլ մը:
17-ամեայ Փելէն հաւաքելով երկիրին ոտնագնդակի մասնագէտներու, հանդիսատեսի եւ մրցակիցներու միաձայն համաձայնութիւնը, կը դառնայ համաշխարհային ոտնագնդակի պատմութեան մէջ ամէնէն երիտասարդ մրցանակակիրը:
Ես երջանիկ եմ ձեզի հետ իմ կեանքիս այս հիասքանչ պահուն... Ես կը հաւատամ, որ սէրը... — աչքերը կ'արցունքոտին, — սէրը ամէնէն կարեւորն է, որ գոյութիւն ունի կեանքին մէջ։ Եթէ համաձայն էք, ապա կրկնեցէ՛ք այս տողը ինծի հետ...
Նշանակած կոլերը
ԽմբագրելԱռնուազն երեք սերունդներու համար Փելէն միշտ ամէնէն մեծն է: Պաշտօնապէս ճանչցուած է իբրեւ դարու խաղացողը եւ միակը, որ երեք անգամ նուաճած է ֆութպոլի աշխարհի ախոյեանութիւնը: Անոր խաղերը օգնած են ֆութպոլը գեղեցիկ խաղի վերածելու[15]:
ՖԻՖԱ-ն պաշտօնապէս ընդունած է, որ Փելէ արձանագրած է 1281 կոլ: Շուրջ 500 կոլ ան նշանակած է բարեկամական խաղերու ընթացքին, սակայն աւելի քան 700 կոլ նշանակելը տակաւին շատ մեծ նուաճում է:
Փէլէ Պրազիլի Սանթոս ակումբին տարազով 600 կոլ նշանակած է: Ֆութպոլի պատմութեան մէջ եզակի նուաճում մը:
Ախոյեանութեան 11 մրցաշրջաններու աւարտականներուն Փելէ 13 կոլ նշանակած է:
Փէլէ քանի մը անգամ ճակատած է եւրոպական խումբերու դէմ: Անոր տաղանդը բացայայտուած է Եւրոպայի բաժակակիր Պենֆիքայի դէմ, 1962-ի Միջազգային բաժակի դարձի մրցումին, որ, ըստ Փելէի, իր լաւագոյն խաղն է:
Մարաքանա դաշտին վրայ երթի մրցումին (3-2 ի նպաստ Սանթոսի), արդէն իսկ 2 կոլ նշանակած ըլլալով, Փելէ բոցավառած է Լիզպոնի դաշտը`Սանթոսի 5-2 յաղթանակին ընթացքին, նշանակելով երեք կոլ եւ շուքի մէջ ձգելով տեղւոյն հերոսը` Էոսեփիոն:
Պենֆիքայի բերդապահ Քոսթա Փերերա մրցումէն ետք կ'ամփոփէ ընդհանուր տրամադրութիւնը. «Ես դաշտ մտայ յուսալով կանգնեցնել մեծ մարդ մը: Բայց ես դաշտէն ելայ համոզուած, որ ես զգետնուած եմ մէկու մը կողմէ, որ այլ մոլորակի մը վրայ ծնած է, մնացեալներուս նման այս մոլորակին վրայ չէ ծնած»:
Փելէի ապարանքը
Խմբագրել2018-ին, անցեալի ֆութպոլի աստղ, պրազիլցի Փելէ Միացեալ Նահանգներու մէջ գտնուող իր շքեղ ապարանքը կը վաճառէ, ուր ան ապրած էր 40 տարի` Նիւ Եորքի մէջ ֆութպոլի իր արհեստավարժ ասպարէզը աւարտելէ ետք:
Օրին ան այդ ապարանքին համար վճարած էր 120 հազար փաունտ:
Ապարանքը կը վաճառուի 2.08 միլիոն փաունտի:
Մահը
ԽմբագրելՄահացած է 29 Դեկտեմբեր 1922-ին, յետ երկարատեւ հիւանդութեան:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.uol.com.br/esporte/futebol/ultimas-noticias/2022/12/29/morre-pele-o-maior-jogador-da-historia.htm
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 5,0 5,1 5,2 Знания, Большая российская энциклопедия — 2022.
- ↑ 6,0 6,1 6,2 Verdens gang — (untranslated): (untranslated), 1945. — ISSN 0806-0894
- ↑ 7,0 7,1 7,2 Meghalt Pelé, a Fekete Gyöngyszem
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 https://www.metropoles.com/esportes/futebol/hospital-albert-einstein-oficializa-causa-da-morte-de-pele
- ↑ 9,0 9,1 9,2 https://g1.globo.com/saude/noticia/2022/12/29/pele-entenda-o-que-e-o-cancer-de-colon-doenca-que-o-ex-jogador-tinha.ghtml
- ↑ https://www.gov.br/palmares/pt-br/departamentos/fomento-a-cultura/personalidades-notaveis-negras-1
- ↑ https://caras.uol.com.br/arquivo/pele-e-assiria-separacao-apos-14-anos.phtml
- ↑ 12,0 12,1 https://esportes.yahoo.com/noticias/pele-e-seus-conjuges-quem-foram-os-amores-do-astro-do-futebol-192732301.html
- ↑ https://web.archive.org/web/20210425181604/https://www.pele10.org/
- ↑ Փելէի ապարանքը
- ↑ Նշանակած կոլեր