Փսոմի, Մեղիսթի
Փսոմի (յուն․՝ Ψωμί), Էգէականի անբնակ կղզիակ, Քասթելոռիզօ, Տոտեքանիսա, Յունաստան։
Ժայռակղզիակ | |
---|---|
Փսոմի, Մեղիսթի | |
Ψωμί Μεγίστης | |
Փսոմի․ դիմացը Թուրքիա | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Բնակչութիւն | 0 մարդ (2011) |
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելԿը գտնուի Քասթելոռիզոյի ծովախորշին հիւսիս-արեւելեան մասը, ինչպէս անոր դրացի կղզիակները՝ Աղրիելէա, Քուցուպաս, Այիոս Եորղոս, Մեղալօ Մաւրօ Փոյինի, Միքրօ Մաւրօ Փոյինի, Փսորատիա եւ Այիոս Եորղոս։ Տարածութիւնն է 0,0035 քլ․²։ Քասթելոռիզոյի կղզիակներու համալիրէն Թուրքիոյ ամենամօտիկն է։ Կը պատկանի Մեղիսթի (Քասթելոռիզօ) քաղաքապետութեան։
Բուսակենդանական աշխարհ
ԽմբագրելԺայռակղզիակը Յունաստանի միակ շրջանն է ուր կը հանդիպինք Լիքիա մողէսին Anatololacerta budaki (Eiselt & Schmidtler, 1986)։ Ժայռակղզիակին վրայ կը հանտիպինք նաեւ քարաթոթոշին (քոցքի տեսակ) Mediodactylus kotschyi