Ճաքոպա Ֆրանսիսքա Մարիա Սմալտըրզ (3 Ապրիլ 1982(1982-04-03)[1][2], Վանքուվըր, Քանատա), Քանատացի դերասանուհի եւ նախկին գեղեցկուհի։ Ճանչցուած է իր Ռոպին Շըրպացքի (How I Met Your Mother) եւ Մարիա Հիլլ (The Avengers) լաւագոյն դերերով:

Քոպի Սմալտըրզ
Ծննդեան անուն հոլ.՝ Jacoba Francisca Maria Smulders
Ծնած է 3 Ապրիլ 1982(1982-04-03)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Վանքուվըր, Քանատա
Քաղաքացիութիւն  Քանատա
 Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մասնագիտութիւն կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասան, մարդապատկեր, դերասանուհի
Ամուսին Թարան Քիլեմ?
Երեխաներ 2

Կենսագրութիւն Խմբագրել

Ծնած է Քանատայի Վանկուվեր քաղաքին մէջ, հոլանտացի հօր եւ անգլիացի մօր ընտանիքի մը։ «Քոպի» ծածկանունը ժառանգած է իր մեծմօրմէ։ Դեռահաս տարիքին ցանկութիւն ունեցած է դառնալ բժշկուհի կամ կենսաբանի մասնագիտուհի, սակայն դպրոցին մէջ իր մասնակցութիւնը բերած է բազմաթիւ դպրոցական ներկայացումներու եւ որոշած է փոխել իր ճամբան ու դառնալ դերասանուհի։ Ժամանակի ընթացքին գեղեցկութեան գործակալութիւններ եւ կազմակերպութիւններ հետաքրքրուած են իրմով եւ այս միջոցով Քոպին այցելած է բազմաթիւ երկիրներ:

Դպրոցը աւարտելէն յետոյ Քոպին սկսած է դերեր ստանալ բազմաթիւ ֆիլմերու եւ հեռուստաշարերու մէջ, սակայն համաշխարհային ճանաչման կ'արժանանայ երբ 2005 թուականին կը կատարէ CBS հեռուստաալիքի «How I Met Your Mother» հեռուստաշարին գլխաւոր հերոսներէն մէկուն դերը՝ լրագրողուհի Ռոպին Շըրպացքին։ Սմալտըրզի յայտնի ֆիլմերէն է նաեւ 2012 թուականի ֆիլմը՝ The Avengers[3]:

Քոպին ամուսնացած է ամերիկացի դերասան Թարան Քիլլամի հետ[4][5], 8 Սեպտեմբեր, 2012 թուականին Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ[6] եւ անոնք ունին երկու զաւակներ, առաջինը՝ Շէյլին[7] որ ծնած է 16 Մայիս, 2009, իսկ անոնց երկրորդ զաւակին անունը չէ յայտարարուած, բայց ան ծնած է Յունուար, 2015 թուականին[8][9][10]: Ներկայիս անոնք կը մնան Նիւ Եորքի մէջ[11]:

Սմալտըրզը 2015 թուականին յայտարարեց թէ ան 25 տարեկանին (այսինքն 2007 թուականին) կը տառապէր քաղցկեղ հիւանդութիւնէ եւ բազմաթիւ գործողութիւններ կատարած էր երբ դեռ կ'աշխատէր How I Met Your Mother-ին 3-րդ բաժնին վրայ[12][13]:

Դերեր Խմբագրել

Ֆիլմեր Խմբագրել

 
Քոպին 2013 թուականին San Diego Comic Con International-ի մէջ:
Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2004 Walking Tall Այ Քանտի
2004 Ill Fated[14] Մէրի
2005 The Long Weekend Էլլեն
2006 Escape Խելագար աղջիկ Կարճ ֆիլմ
2006 Dr. Miracles[15] Տիկին Փեթերսըն Կարճ ֆիլմ
2007 The Storm Awaits[16] Անապելա ՏէԼորենզօ Կարճ ֆիլմ
2009 The Slammin' Salmon Թարա
2012 The Avengers Մարիա Հիլլ
2012 Grassroots Քլէր
2013 Safe Haven Քարլի Ճօ Ուեթլի
2013 Delivery Man Էմմա
2014 The Lego Movie Հրաշալի կինը Ձայնագրութիւն
2014 They Came Together Թիֆֆանի
2014 Captain America: The Winter Soldier Մարիա Հիլլ
2015 Unexpected[17] Սամանթա Ապոթ
2015 Results Քաթ
2015 Avengers: Age of Ultron Մարիա Հիլլ
2016 The Intervention Ռուպի
2016 Jack Reacher: Never Go Back Սուզան Թըրնըր Պիտի հրատարակուի
TBA Why We're Killing Gunther Կը նկարահանուի
TBA Literally Right Before Aaron Պիտի հրատարակուի

Հեռուստաշարեր Խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2002 Special Unit 2 Զոյի Դրուագ: "The Wish"
2002 Jeremiah Տեպորահ Դրուագ: "Thieves' Honor"
2003 Tru Calling Սարահ Ուեպ Դրուագ: "Brother's Keeper"
2003–2004 Veritas: The Quest Ժուլիէթ Տրոյլ 13 դրուագներ
2004 Smallville Շանոն Պելլ/Իվ Անտրիւզ Դրուագ: "Bound"
2005 Andromeda Ժիլիան Ռհատէ 2 դրուագներ
2005 The L Word Լէյ Օսթին 4 դրուագներ
2005–2014 How I Met Your Mother Ռոպին Շըրպացքի 208 դրուագներ
2010 How to Make It in America Հէյլի Դրուագ: "Pilot"
2013–2015 Agents of S.H.I.E.L.D. Մարիա Հիլլ 3 դրուագներ
2013 Comedy Bang! Bang! Քոպի Սմալտըրզ (որպէս ինքզինքը) Դրուագ: "Cobie Smulders Wears a Black & White Strapless Dress"
2016 Animals. Անի (ձայնագրութիւն) Դրուագ: "Flies."
TBA Friends From College

Թատերախաղեր Խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2010 Love, Loss, and What I Wore Գլխաւոր դերը 10 Յունիս, 201026 Յունիս, 2010
Ուեսթսայտ թատերասրահ

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Առաջին լրատվական. 2012 թ. ամենաեկամտաբեր ֆիլմերը
  4. Ալեքսանդր Ռեյգան (Հունվարի 28, 2009)։ ««ԻՀՁՄ»-ի Քոբի Սմալդերսը ամուսնացել է»։ «Փիփլ»։ արտագրուած է՝ Նոյեմբերի 25, 2009 
  5. Alexander Reagan (January 28, 2009)։ «HIMYM's Cobie Smulders Flashes Her New Engagement Ring»։ People։ արտագրուած է՝ November 25, 2009 
  6. «"SNL’s" Taran Killam Marries "How I Met Your Mother’s" Cobie Smulders — Exclusive»։ RumorFix։ September 8, 2012։ արտագրուած է՝ September 9, 2012 
  7. Leon Anya (July 3, 2009)։ «It's a Girl for Cobie Smulders»։ People։ արտագրուած է՝ November 25, 2009 
  8. «Taran Killam and Cobie Smulders Expecting Second Child»։ People։ October 21, 2014։ արտագրուած է՝ October 21, 2014 
  9. Klassen Anna (January 26, 2015)։ «'Unexpected' Star Cobie Smulders & Director Kris Swanberg On Finally Making a Pregnancy Film From the Female Perspective»։ արտագրուած է՝ January 30, 2015։ «I'm in Sundance and I have a three week old baby, so I can certainly relate.» 
  10. «SNL - Scarlett Johansson Sings Sexy ‘Love You Baby’ Lullaby [Monologue]»։ MetaTube։ 2015-05-04։ արտագրուած է՝ 2015-12-07 
  11. «Cobie Smulders»։ How I Met Your Mother (official CBS site)։ արխիւացուած բնօրինակէն January 22, 2014-ին։ արտագրուած է՝ April 2, 2014 
  12. «'I had tumors on both ovaries': Cobie Smulders reveals cancer scare»։ Today։ April 23, 2015։ արտագրուած է՝ April 26, 2015 
  13. «Mom of 2 Cobie Smulders Reveals Her Battle with Ovarian Cancer»։ People։ April 23, 2015։ արտագրուած է՝ April 23, 2015 
  14. Bobbin Jay (August 13, 2006)։ «Cobie Smulders - Chicago Tribune»։ Chicago Tribune 
  15. Dr. Miracles Episode 3։ YouTube։ October 2006 
  16. «The Storm Awaits (episode three)»։ YouTube։ Very Advanced Productions։ February 15, 2007։ 3:18 minutes in 
  17. «NBA Star Chris Webber To Exec Produce Cobie Smulders Drama ‘Unexpected’»։ Deadline.com։ January 7, 2015։ արտագրուած է՝ January 7, 2015 

Արտաքին յղումներ Խմբագրել