Քոֆի Անան
Քոֆի Անան (անգլերէն՝ Kofi Atta Annan, 8 Ապրիլ 1938, Քումասի, Կանա - 18 Օգոստոս 2018, Պերն, Զուիցերիա), կանացի դիւանագէտ, որ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնն զբաղեցուցած է 1 Յունուար 1997 թուականէն մինչեւ 31 Դեկտեմբեր 2006 թուականը, փոխարինելով Պութրոս Պութրոս-Ղալին։ 2001 թուականին արժանացած է Խաղաղութեան Նոպէլեան մրցանակի[14]։ Կը տիրապետէր անգլերէնի, ֆրանսերէնի եւ կարգ մը ափրիկեան լեզուներու։
Ան հիմնադիրն ու տնօրէնն էր Քոֆի Անան Հիմնադրամին (Kofi Annan Foundation), ինչպէս նաեւ կը տնօրինէր Ծերունիները համաշխարհային կազմակերպութիւնը, հիմնուած Նելսոն Մանտելայի կողմէ:[15] Սորված է Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ։
ԿենսագրութիւնԽմբագրել
Ծնած է Քումասի, նախկին Բրիտանական Ոսկեայ Ափ (British Gold Coast), եւ ստացած է տնտեսագիտական ուսումը Մաքալէսթըր Քոլէճէն (Macalester College) ներս, որմէ ետք համաշխարհային կապակցութիւններու համալսարանական ճիւղը շարունակած է Graduate Institute Geneva համալսարանը եւ յետոյ տեսչութեան (management) ճիւղը՝ MIT: Անան մաս կազմեց ՄԱԿ-ի 1962-ին, աշխատելով Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութենէն ներս, Ժընեւ: Շարունակեց ասպարէզը տարբեր գործեր ստանձնելով ՄԱԿ-ի գլխաւոր գրասենեակէն ներս, Նիւ Եորք, ինչպէս Ենթա-Գլխաւոր Քարտուղարը դառնալ խաղաղապահպանութեան հետ առնչուած գործերուն 1992-ի Մարտէն մինչեւ 1996-ի Դեկտեմբեր:
Ստանձնած է ՄԱԿ-ի Գլխաւոր Քարտուղարի դերը 13 Դեկտեմբեր 1996-ին Ապահովութեան Խորհուրդին կողմէ, իսկ յետոյ ալ ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովին կողմէ: Ան դարձաւ առաջին Գլխաւոր Քարտուղարը, որ նախապէս ՄԱԿ-ի պաշտօնէութեան մէջ տարբեր դերեր ստանձնած էր։ Ան վերընտրուեցաւ երկրորդ անգամ 2001-ին, եւ անոր յաջորդողն էր Գլխաւոր Քարտուղար Պան Քի Մուն, 1 Յունուար 2007-ին:
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/name/nm1108319/bio
- ↑ Munzinger-Archiv — 1913.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ Գերմանիոյ Ազգային Գրադարան, Պերլինի Պետական Գրադարան, Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record #12296201X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ http://www.ccma.cat/324/mor-als-80-anys-kofi-annan-secretari-general-de-lonu-i-premi-nobel-de-la-pau/noticia/2871533/
- ↑ https://www.lemonde.fr/disparitions/article/2018/08/18/mort-de-kofi-annan-ancien-secretaire-general-de-l-onu-et-nobel-de-la-paix_5343801_3382.html
- ↑ Kofi Annan Foundation Թվիթթեր // Թվիթթեր — Twitter, Inc., 2018.
- ↑ Former UN chief Kofi Annan dies // aljazeera.com — 2018.
- ↑ http://www.nytimes.com/2008/01/12/world/africa/12kenya.html
- ↑ http://www.nytimes.com/2006/07/30/education/edlife/gems.html?pagewanted=all
- ↑ 11,0 11,1 https://documents.wfp.org/stellent/groups/public/documents/webcontent/wfp095101.pdf
- ↑ http://www.un.org/en/ga/search/view_doc.asp?symbol=S/RES/1358(2001) — 2001.
- ↑ http://www.un.org/en/ga/search/view_doc.asp?symbol=S/RES/1090(1996) — 1996.
- ↑ «The Nobel Peace Prize 2001»։ NobelPrize.org։ Nobel Media AB 2018։ արտագրուած է՝ 19 August 2018
- ↑ «Kofi Annan | Biography & Facts»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018-08-22