Քրիս Պոհճալեան
Քրիս Պոհճալեան (12 Օգոստոս 1962[1], Ուայթ Փլէյնզ, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ-Ամերիկացի հեղինակ։ Ունի 18 գիրքեր, որուն ամէնէն ճանչցուածներն են՝ «Midwives» եւ «The Sandcastle Girls»:
Քրիս Պոհճալեան անգլերէն՝ Christopher Aram Bohjalian | |
---|---|
| |
Ծնած է | 12 Օգոստոս 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Ուայթ Փլէյնզ, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր | Ամհերսթ Քոլէճ |
Երկեր/Գլխաւոր գործ | «Մանկաբարձուհիներ», «Եդեմի գաղտնիքները», «Կմախքներ` խնճոյքին», «Աւազէ ամրոցի աղջիկները» եւ The Flight Attendant? |
Տեսակ | քրեական վեպ? |
Մասնագիտութիւն | վիպասան, լրագրող, գրագէտ |
Աշխատավայր | «Պըրլինկթըն Ֆրի Փրէս» |
Անդամութիւն | Phi Beta Kappa? |
Ամուսին | Վիքթորիա Պլիւէր |
Երեխաներ | 1 |
Կայքէջ | chrisbohjalian.com(անգլերէն) |
Կենսագրութիւն
ԽմբագրելՔրիս Պոհճալեան աւարտած է Ամհերսթ (Amherst) համալսարանէն, 1980-ական թուականներուն[2]: 1987 թուականին ան տեղափոխուած է Լինքոլն[3][4] եւ հոն աշխատած է տեղական թերթերու մէջ, ուր պզտիկ սիւնակի մը մէջ ան կը գրէր պատմութիւններ: Շուրջ 12 տարի իր պատմութիւնները այս սիւնակին մէջ կը գրէ, որոնք կը պատմեն ամէնօրեայ կեանքին եւ Ամերիկայի փոխարկումներուն մասին[5]:
Պոհճալեանը նաեւ գրած է տարբեր թերթիկներու մէջ, օրինակ՝ «Cosmopolitan», «Reader's Digest» եւ «Boston Globe Sunday Magazine»[6]:
Քրիսին առաջին վէպը, «A Killing in the Real World» հրատարակուած է 1988 թուականին: Իսկ անոր երրորդ վէպը, «Past the Bleachers» թողարկուած է 1992 թուականին եւ 1995-ին անոր վրայ հիմնուեած է հեռատեսիլի ֆիլմ[7]:
1998 թուականին Պոհճալեան գրած է իր 5-րդ վէպը՝« Midwives»-ը որ ստացաած է դրական քննարկումներ եւ ունեցած է մեծ շահ[8][9]:
Անձնական կեանքը
ԽմբագրելՔրիս Պոհճալեանին հայրը, Հայ է իսկ մայրը՝ շուէտացի: Անոր մեծ հայրն ու մեծ մայրը, Հայոց ցեղասպանութեան ազատուողներէն էին: 13 Հոկտեմբեր 1984-ին, Քրիս Պոհճալեան ամուսնացած է Վիքթորիա Պլիւէրին հետ, Նիւ Եորքի մէջ[2]:
Քրիս եւ Վիքթորիա ներկայիս կ'ապրին Լոնքոլնի մէջ, իրենց զաւակին՝ Կրէյսին հետ[10]:
Հրատարակած գործեր
Խմբագրել- «Կեսթ Ռում», The Guest Room (2016)
- Close Your Eyes, Hold Hands (2014)
- The Light in the Ruins (2013)
- «Տը սենտքեսըլ կըրլզ» («Աւազէ ամրոցի աղջիկները»), The Sandcastle Girls (2012)
- «Տը նայթ ըսթրէյնճըրզ» («Գիշերուան օտարականները»), The Night Strangers (2011)
- «Սիքրըթց աֆ իտըն» («Եդեմի գաղտնիքները»), Secrets of Eden (2010)
- «Սքելեթընզ էթ տը ֆիսթ» («Կմախքներ` խնճոյքին»), Skeletons at the Feast (2008)
- «Տը տապըլ պայնտ» («Կրկնակի կապը»), The Double Bind (2007)
- «Պիֆոր եու նօ քայնտնես» («Նախքան բարիութիւն գիտնալդ»), Before You Know Kindness (2004)
- Idyll Banter: Weekly Excursions to a Very Small Town (2003)
- The Buffalo Soldier (2002)
- Trans-Sister Radio (2000)
- The Law of Similars (1999)
- Midwives (1997)
- Water Witches (1995)
- Past the Bleachers (1992)
- Hangman (1991)
- A Killing in the Real World (1988)
Իր «Միտուայվզ» («Մանկաբարձուհիները») վէպը արժանացած է «Տը Նիւ Եորք թայմզ»-ի ամենաշատ վաճառուած գիրքերու առաջին դիրքը գրաւելու պատիւին, ընտրուած է Օփրայի «Պուք քլապ»-ի կողմէ եւ ստացած է «Փապլիշըրզ ուիքլի»-ի «Լաւագոյն գիրք» մրցանակը:
Պոհճալեանի գործերը թարգմանուած են աւելի քան քսանհինգ լեզուներու եւ երեք առիթներով վերածուած են ժապաւէններու[11]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 (unspecified title)
- ↑ 2,0 2,1 «Miss Blewer Has Nuptials»։ Նիւ Եորք Թայմս]]։ 1984-10-14(անգլերէն)
- ↑ Shouldis Victoria (2007-10-18)։ «Of cabs, classics and the Oprah embrace»։ Concord Monitor։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-03-ին(անգլերէն)
- ↑ Matsushita Elaine (սեպտեմբերի 2, 2009)։ «The noose stays»։ Snooping with the Stars։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-12-16-ին(անգլերէն)
- ↑ «Idyll Banter by Chris Bohjalian»։ Random House(անգլերէն)
- ↑ «Chris Bohjalian, author of Skeletons of the Feast»։ North Country Public Radio(անգլերէն)
- ↑ Walker Rebecca (1997-07-06)։ «Mysteries of birth, death most compelling we face»։ San Antonio Express-News(անգլերէն)
- ↑ Mills Bart (2001-04-01)։ «Spacek Feels at Home in "Midwives"»։ Daily News (New York)(անգլերէն)
- ↑ «Call from Oprah gives Vermont author new notoriety»։ Telegram & Gazette։ 1999-02-12(անգլերէն)
- ↑ Bohjalian Chris։ «Chris Bojhalian: Behind the Book»։ Random House(անգլերէն)
- ↑ «Հաղորդագրութիւն - Aztag Daily» (en-US)։ արտագրուած է՝ 2021-11-09