Քրտերէն
Քրտերէն (زمانێ كوردی, Zimanê Kurdî), հնդեւրոպական լեզուաընտանիքի հնդիրանական լեզուախումբին պատկանող լեզու։ Քրտերէն կը խօսի աշխարհի մէջ 21 միլիոն անձ[1]։ Լեզուն կը գործածուի Թուրքիոյ, Իրաքի, Իրանի, Սուրիոյ, Հայաստանի, Լիբանանի եւ այլ երկիրներու մէջ, ուր կայ քիւրտ բնակչութիւն։
Ժամանակակից քրտերէնը ունի բարբառներ, որոնցմէ հիմնականները երկուքն են՝ հիւսիս-արեւմտեան եւ հարաւ-արեւելեան։ Ամենատարածուած բարբառը, որ կը գործածուի քիւրտերու մեծամասնութեան կողմէ, կը հանդիսանայ հիւսիս-արեւմտեանը (կուրմանջի)։ Կուրմանջի բարբառով կը խօսին Թուրքիոյ, Հայաստանի, Իրանի որոշ շրջաններու, Հիւսիսային Իրաքի եւ ԱՊՀ երկիրներու քիւրտերը։ Երկրորդ բարբառը՝ հարաւ-արեւելեան կամ քիւրտի բարբառը, կը գործածեն Իրանի ՝ Մեհապատի, Սանհէնտեժի եւ Քերմանշահի, նաեւ Իրաքի՝ Ռեվանտուզի, Էրպիլի, Քիրքիքի եւ Սուլեյմանի քիւրտերը։
Մոկրիանիի բարբառը կը խօսուի Պիրանշահր եւ Պիժար քաղաքներուն մէջ:
Բնութագիր
ԽմբագրելԻնչպէս բոլոր ժողովուրդներուն, այնպէս ալ քիւրտ ժողովուրդին լեզուին ծագումը սերտ կերպով կը զուգակցուի անոր պատմական զարգացման հետ։ Քրտերէնը կը պատկանի հնդեւրոպական լեզուախումբի իրանական ճիւղին։ Անիկա իր մէջ ունի նաեւ հնագոյն միտիական լեզուէն տարրեր։ Գտնուելով մօտ յարաբերութիւններու մէջ դրացի այնպիսի ժողովուրդներու հետ, ինչպիսիք են հայերը, պարսիկները, թուրքերը եւ արաբները, քրտական լեզուն որոշ ազդեցութիւն կրած է անոնցմէ եւ ինքն ալ իր հերթին ազդած է անոնց վրայ։
Քրտերէնը, Քիւրտիստանի Հիւսիսէն մինչեւ Հարաւ ինքնուրոյն եւ միասնական լեզու եղած է։ Սակայն միասնութիւնը կը խախտի արաբական Խալիֆաթի տիրապետութեան ժամանակաշրջանին, Ք.ե. Է. դարէն սկսեալ, իսլամութեան տարածումով։
Բազմաթիւ քիւրտ գրողներ եւ բանաստեղծներ իրենց աշխատութիւնները կը գրէին արաբական այբուբենով, սակայն լեզուն քրտերէնն էր։
Գրադարձութիւն
ԽմբագրելՔրտական լատինատառ | Մաշտոցատառ | Քրտական լատինատառ | Մաշտոցատառ | ||
---|---|---|---|---|---|
а | ա | n | ն | ||
b | բ | o | о | ||
с | ջ | p | պ | ||
ç | չ | q | ք | ||
d | դ | r | ր | ||
е | ա | s | ս | ||
ê | է | ş | շ | ||
f | ֆ | t | տ | ||
g | գ | u | ու | ||
h | հ | û | ը | ||
i | ը | v | վ | ||
î | ի | w | վ | ||
j | ժ | x | խ | ||
k | կ | y | հյ | ||
l | լ | z | զ | ||
m | մ | - | - |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Nationalencyklopedin "Världens 100 största språk 2007" Աշխարհի 100 ամենաշատը խօսուող լեզուները 2007-ին