Դիմատետր
Դիմատետր կամ Ֆէյսպուք (անգլերէն՝ Facebook, Կաղապար:Lang-hy-western), ընկերային ցանց։ Ստեղծուած է 2004 թուականին Մարք Զաքրպըրկի կողմէ։ Համահիմնադիրներն են Էտուարտօ Սաւըրինը, Քրիս Հիուճսը եւ Տասթըն Մոսքովիցը։ Սկզբնապէս նախատեսուած եղած է միայն Հարուըրտի համալսարանի ուսանողներու համար, այժմ ելեկտրոնային հասցէ ունեցող ոեւէ անձ կրնայ արձանագրուիլ եւ օգտագործել Դիմատետրը։
Դիմատետր | |
---|---|
Կաղապար:Պատկերի ֆորմատավորում2 | |
Կայքի տիպ | սոցիալական ցանց?, կայքէջ, Սոցիալական մեդիա?[1], օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ?, առցանց համայնք? եւ very large online platform?[2] |
Գրանցում | կը պահանջուի |
Լեզու(ներ) | անգլերէն, ավանդական չինարեն?, պարզեցված չինարեն? եւ Ճափոներէն |
Սեփականատէր(ներ) | Meta Platforms |
Հեղինակ(ներ) | Մարկ Զաքրպըրկ |
Հիմնուած | 4 Փետրուար 2004[3] |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Եկամուտ | ▲ $7,7 միլիառ (2013) |
Զուտ եկամուտ | ▲ $1,5 միլիառ (2013) |
2007-ի կէսերուն սկսան կիրարկուիլ ֆրանսերէն, սպաներէն, եւ գերմաներէն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումն այլ երկրներու մէջ, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականին մէջ տարածուած էր միայն Ամերիկեան Միացեալ Նահանգներու, Միազեալ Թագաւորութեան եւ Քանատայի մէջ։ 2012-ի Հոկտոմբերի տուեալներով Դիմատետր ունէր 1 միլիառէ աւելի գործունեայ օգտատէր[4]։ Կայքը թարգմանուած է աւելի քան 70 լեզուներու, որոնցմէ է հայերէնը:
Դիմատետրի հայաստանեան օգտատէրերու քանակը 2013-ի Ապրիլին կը կազմէր շուրջ 440 հազար[5], որովհետեւ անիկա զգալիօրէն կը զիջի ռուսական Օտնոքլասնիքի (դասընկերներ) եւ ՎՔ ընկերային ցանցերուն։ Ըստ «alexa.com» կայքի դասակարգման, ամենայաճախ այցելուող կայքն է Հայաստանի մէջ[6]։
Հիմնական գործեր
ԽմբագրելԸնկերային ցանցը կարելիութիւն կու տայ ընկերներու փոխանցել կարճ հաղորդագրութիւններ (կարգավիճակներ՝ status), գրառումներ (նշումներ` mentioning) լուսանկարներ եւ տեսանիւթեր, տեղադրել այլ կայքերու յղումներ, ստեղծել ձեռնարկներ եւայլն։ Գլխաւոր էջին վրայ տեսանելի են բոլոր ընկերներու վերջին գրառումները՝ լրահոսի տեսքով։ Ընկերները կրնան հաւնիլ, մեկնաբանել եւ իրենց միւս ընկերներուն տարածել այս գրառումները։
Դիմատետրին մէջ կարելի է ստեղծել խումբեր, էջեր եւ հարցումներ, որոնց այլ օգատէրեր կրնան համապատասխանաբար անդամակցիլ, բաժանորդագրուիլ եւ պատասխանել։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ https://digital-strategy.ec.europa.eu/en/policies/list-designated-vlops-and-vloses#ecl-inpage-metaplatforms
- ↑ https://time.com/3686124/happy-birthday-facebook/
- ↑ Ուոլ Սթրիթ Ջուրնալ, Facebook: One Billion and Counting , 2012 թ., Հոկտեմբեր 4-ին (անգլերէն)
- ↑ Socialbakers.com Facebook Statistics by country, 2013 թ., Ապրիլ 22-ին։
- ↑ «Հայաստանի մէջ ամենայաճախ այցելով կայքերը ըստ alexa.com կայքի»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-02-08-ին։ արտագրուած է՝ 2015-08-08