Ֆրանսայի Բնակչութիւն

Ֆրանսայի բնակչութիւնը 1 Յունուար 2017-ի դրութեամբ երկրին սահմաններէն ներս կազմած է 64 859 773 անձ եւ 66 991 000 անձ՝ օտարերկրեայ տարածքներու մէջ[1]։ Իր բնակչութեան թիւով 2014-ին Ֆրանսան գրաւած է աշխարհի ամենաբազմամարդ երկիրներու 21֊րդ հորիզոնականը[2]։

Ֆրանսայի բնակչութեան խտութիւնը կը կազմէ 103 մարդ՝ 1 քառակուսի մեթր տարածքի վրայ[3]։

2011-ին Ֆրանսասայի մէջ կը հաշուառուած է 5․5 միլիոն ներգաղթած, այսինքն՝ INSEE֊ի սահմանմամբ, Ֆրանսայի տարածքին ապրող օտարերկրացիները, որոնք ծնած են Ֆրանսայի տարածքէն դուրս[4][5]։

2004-ի մարդահամարին արդիւնքով պետութեան բնակչութեան 64,3%֊ը կը դաւանի կաթողիկէ եկեղեցիին, 27%֊ը ոչ մէկ կրօնքի հետեւորդ է, 4,3%՝ մահմետական, 1,9%՝ աւետարանական, 1%՝ Հայ Առաքելական Եկեղեցի, 0,6%՝ յուդայական[6]։ Ֆրանսայի ԱԳՆ֊ի համաձայն, երկրին մէջ կ՛ապրին մօտ 5 միլիոն մահմետտականներ[7]:

Ֆրանսայի մէջ ծնելիութեան մակարդակը Եւրոպայի տարածքին ամենաբարձրներէն է՝ 2,01 երեխայ մէկ կնոջ համար[8]։ Ֆրանսայի մէջ ծնելիութեան 13%֊ը կը սեռի այնպիսի ընտանիքներէ, ուր երկու ծնողները ներգաղթածներ են, եւ 15%-ը այնպիսի ընտանիքներէ, ուր ծնողներէն մէկը ներգաղթածլ է[9].

Բնակչութեան սեռատարիքային կազմը

Խմբագրել
 
Սեռատարիքային բուրգը, 1938

0 - 14 տարեկան - 18,6% (արական՝ 6 125 629 մարդ, իգական՝ 5 838 925 մարդ, 15 - 64 տարեկան - 65% (արական՝ 20 963 124 մարդ, իգական՝ 20 929 280 մարդ), 65 տարեկան եւ բարձր՝ 16,4% (արական՝ 4 403 248 մարդ, իգական՝ 6 155 767 մարդ) (2009-ի տուեալներով)։

Բնակչութեան շարժընթաց

Խմբագրել
  • Ծնելիութիւն - 12,3 ծնած/1000 մարդ (2013), որ աւելի բարձր է միջին եւրոպականէն՝ 10 ծնունդ/1000 մարդ[10],
  • Մահածութիւն - 8,48 մահացութիւն/1000 մարդ (2008-ի տուեալներով),
  • Բնական աճ - 0,674%, 346 հազար մարդ (2010-ի տուեալներով)

Քաղաքային եւ գիւղական բնակչութիւն

Խմբագրել

Քաղաք կը համարուի այն բնակավայրը, ուր կ՛ապրի աւելի քան 1000 մարդ։

  • Գիւղական բնակչութիւն՝ 23%,
  • Քաղաքային բնակչութիւն՝ 77%։

Մեծ քաղաքներու բնակչութեան թիւը՝

  • Քաղաքներ 1-էն 3 միլիոն բնակիչ՝
    • Փարիզ՝ 2,2 մլն. (2009-ի տուեալներով)
    • Մարսէյլ՝ 1,6 մլն. (2007-ի տուեալներով)
    • Լիոն՝ 1,4 մլն. (2007-ի տուեալներով)
    • Լիլ՝ 1,3 մլն. (2007-ի տուեալներով)
    • Թուլուզ՝ 1,1 մլն. (2007-ի տուեալներով)

Կեանքի տեւողութիւն

Խմբագրել
Կեանքի կանխատեսուած տեւողութիւնը[11]
Ծնելու պահուն 20 տարեկանին 40 տարեկանին 60 տարեկանին
Ա Ի Ա Ի Ա Ի Ա Ի
79,0 85,1 59,6 65,6 40,4 45,9 22,9 27,4

Կրօնական կազմ

Խմբագրել

Կրօնական խումբերու հետեւորդներու յարաբերակցութիւնը:

  • կաթողիկէներ - 83% - 88%,
  • մահմետականներ - 6% - 8%,
  • աւետարանականներ - 2%,
  • յուդայականներ - 1%.

Financial Times-ի տուեալներով, Ֆրանսայի մէջ հարցուածներուն 32% իրենք իրենց կը նկատեն անաստուածներ կամ անգիտականներ (agnostics)։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Population»։ Institut national de la statistique et des études économiques [permanent dead link]
  2. INSEE «Population, superficie et densité des principaux pays du Monde en 2014»
  3. INSEE, 2015, էջ 75
  4. INSEE «Définition immigré»
  5. INSEE, «Évolution de la part des populations étrangères et immigrées jusqu’en 2011»
  6. International Religious Freedom Report 2005 Bureau of Democracy, Human Rights, and Labor
  7. «France to train imams in 'French Islam'», The Guardian
  8. INSEE, «Fécondité totale, fécondité selon le groupe d'âges de la mère et âge moyen des mères à l’accouchement»
  9. INSEE, «Naissances selon le pays de naissance des parents»
  10. INSEE, 2015, էջ 138
  11. «Espérance de vie en 2015»։ Institut national de la statistique et des études économiques։ 2017-03-09 

Գրականութիւն

Խմբագրել