Ֆրանսայի Նախագահական Ընտրութիւններ (2017)
Ֆրանսայի Նախագահական Ընտրութիւններ 2017 (ֆրանսերէն՝ Élection présidentielle française de 2017), որոնց առաջին փուլը տեղի ունեցած է 23 Ապրիլ 2017-ին։ Քանի որ առաջին փուլին յաղթողը չորոշուեցաւ, 7 Մայիսին պիտի կայանայ ընտրութիւններու երկրորդ փուլը։ Ֆրանսայի հինգերորդ հանրապետութեան թիւով 11-րդ ընտրութիւններն են, որոնց արդիւնքով ընտրուած անձը հինգ տարի ժամկէտով պիտի նախագահէ Ֆրանսան։ Առաջին փուլի արդիւնքներով յաղթանակ տարած է քաղաքական տնտեսութեան նախկին նախարար Էմանուէլ Մաքրոնը։
Ֆրանսայի առաջատար կուսակցութիւնները՝ (Հանրապետականները եւ Ընկերվարականները) փրայմերիզներու ժամանակ իրենց թեկնածուներուն առաջադրած են 2016-ին։ 20 Նոյեմբեր 2016-ին Նիքոլա Սարքոզի հանած է իր թեկնածութիւնը եւ յայտարարած քաղաքական ասպարէզը աւարտելու մասին[1]։ 1 Դեկտեմբեր 2016-ին Ֆրանսուա Հոլանտ յայտարարած է, որ իր թեկնածութիւնը չ'առաջադրեր երկրորդ ամգամ[2]։
Մասնակիցներ
Խմբագրել-
Հանրապետականներ
Ֆրանսուա Ֆիյոն
Խորհրդարանի անդամ Փարիզէն եւ երկրի նախկին վարչապետ (2007-2012)[3]։ յաղթած է փրայմերիզի 2-րդ փուլը -
Ընկերվարականներ
Պէնուա Ամոն
Խորհրդարանի պատգամաւոր Իւելին բաժինէն եւ կրթութեան նախկին նախարար[4], յաղթած է փրայմերիզը -
Ազգային ճակատ
Մարին Լը Փէն
Եւրոպայի խորհրդարանի պատգամաւոր՝ ընտրուած Ֆրանսայի հիւսիս-արեւմուտքէն -
«Առա՛ջ»
Էմանուէլ Մաքրոն
Քաղաքական տնտեսութեան, արդիւնաբերութեան եւ թուային գործերու նախարար[5] -
«Աննուաճելի Ֆրանսա»
Ժան Լիւք Մելանշոն
Եւրոպայի խորհրդարանի պատգամաւոր՝ ընտրուած Ֆրանսայի հարաւ-արեւմուտքէն, բարձրագոյն կրթութեան նախկին նախարար[6] -
Աշխատաւորական պայքար
Նաթալի Արթօ
Տնտեսագիտութեան դասախօս, Վոլս ան Վելէն քաղաքի խորհուրդի անդամ[7] -
Հակակապիտալիստներ
Ֆիլիպ Պուտու
Մեքենաշինական գործարանի բանուոր, արհմիութեան ակտիվիստ[8] -
«Բարձրացնել Ֆրանսան»
Նիքոլեայ Տիւպոն Էնեան Խորհրդարանի անդամ Էսոն բաժինէն[9] -
Ազգային Հանրապետական Միութիւն
Ֆրանսուա Ասելինօ -
«Պիտի Ընդուըզենք»
Ժան Լասսալ
Հարցումներ
Խմբագրել2017
ԽմբագրելՅունուար
ԽմբագրելԿազմակերպութիւն | Տեղի ունեցած ժամանակ | Հարցումներու թուաքանակ |
||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
SP | LO | NPA | FI | EELV | PS | PS | PS | PS | EM | MoDem | LR | DLF | FN | |||
Ipsos | 20.01.2017 | 1,443 | <0.5 % | 1 % | 1 % | 15 % | 2 % | 9 % | - | - | - | 18 % | - | 25 % | 2 % | 27 % |
<0.5 % | 1 % | 1 % | 14 % | 2 % | - | 7 % | - | - | 20 % | - | 26 % | 2 % | 27 % | |||
<0.5 % | 1 % | 1 % | 13 % | 2 % | - | - | 8 % | - | 20 % | - | 26 % | 2 % | 27 % | |||
Ipsos | 10.01.17-15.01.17 | 15,921 | <0.5 % | 1 % | 1 % | 14 % | 2.5 % | 9 % | - | - | - | 17 % | 5 % | 23 % | 2.5 % | 25 % |
<0.5 % | 1 % | 1 % | 15 % | 2.5 % | 10 % | - | - | - | 19 % | - | 24 % | 2.5 % | 25 % | |||
<0.5 % | 1 % | 1 % | 13 % | 2.5 % | - | 6 % | - | - | 19 % | 5 % | 24 % | 2.5 % | 26 % | |||
<0.5 % | 1 % | 1 % | 14 % | 2.5 % | - | 7 % | - | - | 21 % | - | 25 % | 2.5 % | 26 % | |||
<0.5 % | 1 % | 1 % | 14 % | 2.5 % | - | - | 7 % | - | 21 % | - | 25 % | 2.5 % | 26 % | |||
BVA Archived 2017-01-27 at the Wayback Machine. | 06.01.17-08.01.17 | 946 | - | 1 % | 1 % | 13 % | 2.5 % | 11 % | - | - | - | 16 % | 5 % | 24 % | 1.5 % | 25 % |
1.5 % | 1 % | 12.5 % | 3 % | - | 6.5 % | - | - | 20 % | 5 % | 24 % | 1.5 % | 25 % | ||||
1 % | 0.5 % | 12.5 % | 2.5 % | - | - | 6 % | - | 20 % | 6 % | 24 % | 1.5 % | 26 % | ||||
1 % | 1 % | 13 % | 2.5 % | - | - | - | 5 % | 20 % | 6 % | 24 % | 1.5 % | 26 % | ||||
Ifop-Fiducial Archived 2017-01-27 at the Wayback Machine. | 03.01.17-06.01.17 | 1,860 | 0 % | 0.5 % | 1 % | 12 % | 2 % | 10.5 % | - | - | - | 17 % | 5.5 % | 24 % | 1.5 % | 26 % |
0 % | 1 % | 1 % | 11.5 % | 2 % | - | 5.5 % | - | - | 19 % | 7 % | 24.5 % | 2 % | 26.5 % | |||
0.5 % | 1 % | 1 % | 11.5 % | 2 % | - | - | 6 % | - | 19 % | 7 % | 24.5 % | 1.5 % | 26 % | |||
0 % | 1 % | 1.5 % | 13 % | 2.5 % | - | - | - | 2.5 % | 20 % | 7 % | 25 % | 1.5 % | 26 % | |||
Elabe | 03.01.17-04.01.17 | 995 | - | 1 % | 2.5 % | 14 % | 1 % | 12 % | - | - | - | 16 % | 7.5 % | 23 % | 1 % | 22 % |
1 % | 2 % | 13 % | 1 % | - | 7 % | - | - | 20 % | 7 % | 24 % | 2 % | 23 % | ||||
0.5 % | 2 % | 13 % | 1 % | - | - | 6 % | - | 21 % | 8 % | 24 % | 1.5 % | 23 % | ||||
0.5 % | 2 % | 14 % | 1 % | - | - | - | 3 % | 22 % | 7 % | 25 % | 1.5 % | 24 % | ||||
1 % | 2 % | 14 % | 1.5 % | 13 % | - | - | - | 18 % | - | 26 % | 1.5 % | 23 % | ||||
0.5 % | 2 % | 14 % | 1.5 % | - | 9 % | - | - | 24 % | - | 26 % | 1 % | 22 % | ||||
1.5 % | 1.5 % | 14.5 % | 1.5 % | - | - | 6 % | - | 23 % | - | 26 % | 2 % | 24 % | ||||
1 % | 2 % | 15 % | 1.5 % | - | - | - | 3 % | 24 % | - | 28 % | 1.5 % | 24 % |
Առաջին Փուլի Արդիւնքներ
ԽմբագրելՓարիզի ժամով ժամը 19։00-ին փակուած են Ֆրանսայի բոլոր ընտրատեղամասերը, որոնք բացուած էին առաւօտեան ժամը 08։00-ին։ Պելճիքական RTBF հեռատեսիլի կայանի փոխանցումով Ժան Լիւք Պելանշոն ստացած է ձայներու մեծամասնութիւնը մերձծովեան երեք շրջաններու մէջ՝ Սեն Փիեռ եւ Միքելոնի, Մարտինիքայի եւ Ֆրանսական Կուիանայի մէջ[10]։
Ընկերաբանական ինստիտուտներէն մէկուն էքզիթ փոլի համաձայն Էմանուէլ Մաքրոն եւ Մարին Լը Փէն կը գլխաւորեն առաջատարներու ցուցակը։ Էքզիթ փոլի արդիւնքներու համաձայն, Մաքրոնին նախապատուութիւնը տուած է ընտրողներու 24%-ը, Լը Փէնին՝ 22%-ը, Ֆիյոնին՝ 20,5%, իսկ Մելանշոնին՝ 18%-ը։ Ընդ որուն, Ֆրանսայի մէջ մինչեւ ընտրատեղամասերու փակուիլը կ'արգելուի էքզիթ փոլերու որեւէ արդիւնք հրապարակել, այդ իսկ պատճառով էքզիթ փոլերու հիմնական պատուիրատուները զուիցերիական, պելճիքական եւ գերմանական լրատուամիջոցներն են։ Սակայն չեն նշուիր հարցումներ ըրած ընկերաբանական ինստիտուտներու անունները[11]։
Ֆրանսայի քաղաքական տնտեսութեան նախկին նախարար, նախագահի թեկնածու Էմանուէլ Մաքրոնը, մեկնաբանելով նախագահական ընտրութիւններու առաջին փուլին իր յաղթանակը, նշած է, որ իրենք Ֆրանսայի պատմութեան մէջ նոր էջ բացած են[12]։ Ան նաեւ նշած է, որ պիտի դառնայ «բոլոր ֆրանսացիներու նախագահը»[13]։
Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Հոլանտ զանգահարած է Մաքրոնին եւ շնորհաւորած յաղթանակի առիթով։ Այդ մասին կը յայտնէ France Press-ը՝ յղում ընելով նախագահի մամուլի ծառայութեան[14]։
Ֆրանսայի ներքին գործոց նախարարութեան վերջնական տուեալներով առաջին փուլին յաղթանակ տարած է Էմանուէլ Մաքրոն։ Ձայներու 90%-ի հաշուարկման արդիւնքով, ան հաւաքած է ձայներու 23,72 %-ը։ Մարին Լը Փէնը հաւաքած է ձայներու 21,90%-ը։ Նախագահական ընտրութիւններու երկրորդ փուլը տեղի պիտի ունենայ 7 Մայիս 2017-ին[15]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Потрясение Франции: Николя Саркози поставил крест на карьере
- ↑ Олланд официально отказался идти на второй срок
- ↑ «Primaire de l'UMP : Fillon sera candidat "quoi qu'il arrive"»։ Le Monde։ May 9, 2013։ արտագրուած է՝ September 8, 2014
- ↑ «Benoît Hamon passe en primaire»։ Liberation։ September 3, 2015։ արտագրուած է՝ February 9, 2016
- ↑ «Macron quits to clear way for French presidential bid»։ BBC։ 30 August 2016
- ↑ «Jean-Luc Mélenchon annonce sa candidature à l’élection présidentielle»։ Le Monde։ February 10, 2016։ արտագրուած է՝ April 2, 2016
- ↑ «Nathalie Arthaud candidate à la présidentielle de 2017 pour Lutte ouvrière»։ Le HuffPost։ March 14, 2016։ արտագրուած է՝ April 2, 2016
- ↑ «Philippe Poutou candidat du NPA pour 2017»։ L'express։ March 20, 2016։ արտագրուած է՝ April 2, 2016
- ↑ «Debout la France, le défi régional pour lancer Nicolas Dupont-Aignan vers la présidentielle»։ France 3։ November 25, 2015։ արտագրուած է՝ February 9, 2016
- ↑ https://news.am/arm/news/386139.html
- ↑ https://news.am/arm/news/386175.html
- ↑ https://news.am/arm/news/386194.html
- ↑ https://haqqin.az/news/98200
- ↑ https://haqqin.az/news/98150
- ↑ https://news.am/arm/news/386199.html