Ֆրանց Վերֆել

Ֆրանց Վերֆել (գերմաներէն՝ Franz Werfel, 10 Սեպտեմբեր 1890(1890-09-10)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14], Փրակա, Ցիսլեյտանիա[15][12]26 Օգոստոս 1945(1945-08-26)[15][2][3][4][5][6][7][8][9][10][11][13][12], Բևերլի Հիլզ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), աւստրիացի գրող եւ հումանիստ։

Ֆրանց Վերֆել
գերմաներէն՝ Franz Werfel
Werfel.jpg
Ծնած է 10 Սեպտեմբեր 1890(1890-09-10)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]
Ծննդավայր Փրակա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Աւստրո-Հունգարիա[15][12]
Մահացած է 26 Օգոստոս 1945(1945-08-26)[15][2][3][4][5][6][7][8][9][10][11][13][12] (54 տարեկանին)
Մահուան վայր Բևերլի Հիլզ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն Flag of Austria-Hungary (1869-1918).svg Աւստրո-Հունգարիա
Flag of Austria.svg Գերմանական Ավստրիա
Flag of Austria.svg Առաջին Ավստրիական Հանրապետություն
Flag of Austria.svg Ավստրիայի դաշնային պետություն
Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն հրեայ
Երկեր Մանր բուրժուաների մահը, Մուսա լեռան քառասուն օրը եւ The Song of Bernadette
Մասնագիտութիւն գրագէտ, բանաստեղծ, թատերագիր, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող
Պարգեւներ եւ
մրցանակներ
Ֆրանց Գրիլպարցեր մրցանակ
Ամուսին Ալմա Մալեր
Ստորագրութիւն
Franz Werfel (signature).jpg

ԿենսագրութիւնԽմբագրել

Ծնած է ունեւոր հրէական ընտանիքի մէջ, ուսումը ստացած է Ֆրանց Կաֆկայի եւ Մակս Բրոդի հետ նոյն ուսումնարանին մէջ, այնուհետեւ՝ Լայպցիգի եւ Համբուրգի համալսարաններուն մէջ։ 1911 - 1912 թթ. ծառայած է բանակին մէջ, բանտարկուած է՝ երկրին մէջ տիրող ռազմամոլութեան դէմ ելոյթներու պատճառով։ Էքսպրեսիոնիզմի վիեննական ուղղութեան հիմնադիրներէն մէկն է, մօտ էր Կրաուսին եւ Ռիլկեին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեակին կը կազմակերպէ խաղապաշտներու ընկերութիւն Մարտին Բուբերի եւ Մաքս Շելերի հետ միասին, թէեւ պատերազմի բռնկումէն ետք բանակ կը զորակոչուի՝ 1915-17 թուականներուն կռուելով արեւելեան ճակատին վրայ։ 1929-ին կ՛ամուսնանայ Ալմէ Մալերի հետ։ 1938 թ. Աւստրիոյ ֆաշիստական գրաւումէն (Անշլիւս) ետք ստիպուած կ՛ըլլայ տեղափոխուիլ Ֆրանսա (Սանարի-Սիւր-Մեր), այնուհետեւ՝ 1940 թ. կնոջ եւ գրող Հենրիխ Մաննի ու անոր ընտանիքի հետ Ֆրանսայէն կ՛անցնի Իսպանիա ու Պարտուկալիա, ուրկէ ալ՝ ԱՄՆ։ 1941-ին կը դառնայ ԱՄՆ քաղաքացի։ Վերֆելը հանկարծամահ եղած է 26 օգոստոս 1945-ին՝ ԱՄՆ-ի Բեւեռլի Հիլզին մէջ։ Հետագային անոր աճիւնը երախտագետ խումբ մը հայերու կողմէն փոխադրուած է Վիեննա եւ հանձնուած հողին[16]։

Աւստրիոյ հայ համայնքի ջանքերով 1998-ին Վիեննայի կեդրոնը կամգնեցուցած են աւստրիացի գրող, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանց Վերֆելի յուշարձանը։

Ստեղծագործական ժառանգութիւնԽմբագրել

Գրականութեան մէջ առաջին քայլերը արած է որպէս բանաստեղծ։ 1910-ական թուականներուն հրատարակած է քանի մր բանաստեղծական ժողովածու, որոնք տոգորուած են հումանիստական ոգիով եւ պատերազմի դէմ ընդվզմամբ։ Սկզբնական շրջանին գրականութեան մէջ հարած է խաղաղապաշտի ուղղութեան, հետագային հետզհետէ կ՛անցնի ռեալիզմի դիրքերու վրայ։ 1920-30-ական թթ. հիմնականին կը գրէ արձակ ստեղծագործութիւններ՝ վէպեր եւ վիպակներ, որոնցմէ առաւել յայտնի են՝ Վերդի (Verdi, 1924), Համադասարանցիները (Der Abituriententag. Die Geschichte einer Jugendschuld, 1928), Մուսա լերան 40 օրը (Die Vierzieg Tage des Musa Dagh, 1933), Բերնադետի երգը (Das Lied von Bernadett, 1941) եւ այլն։

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 American National Biography — 1999.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Discogs — 2000.
  9. 9,0 9,1 9,2 9,3 filmportal.de — 2005.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Բրոքհաուզի հանրագիտարան
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 (unspecified title)
  13. 13,0 13,1 13,2 13,3 Store norske leksikon — 1978.
  14. 14,0 14,1 (unspecified title)
  15. 15,0 15,1 15,2 15,3 Верфель Франц // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  16. Մեծ գրողի եւ հումանիստի մահուան 60-ամեակի առիթով

Արտաքին յղումներԽմբագրել