Rammstein, ինդասթտիալ-մէթալ (գերմանական Neue Deutsche Härte ճիւղ) խումբ մըն է։ Հիմնուած է Գերմանիոյ մէջ Ռիխարդ Քրուսպէի, Թիլ Լինդեմանի, Օլիվեր Ռիդելի եւ Քրիստոֆ Շնայդերի կողմէ 1994 թ.։ Փոլ Լանդերս սկսաւ մաս կազմել խումբին1995 թ.։

Խումբը ճանչցուած է իրենց Tanzmetall ռիթմով եւ երգերու բառերով։ Հարցազրոյցներու ընթացքին Քրուսպէ նշած է, որ իրեն ամէնաշատ կ'ոգեշնչէ Kiss խումբը։

Թիլ Լինդեման հեռացաւ First Arsch խումբէն, Օլիվեր Ռիդել The Inchtabokatables խումբէն, իսկ Քրիստոֆ Շնայդեր Die Firma խումբէն։

Առաջին ձայնասկաւառկը «Herzeleid» անունով լոյս կը տեսնէ Սեպտեմբեր 1995-ին։

1995 թուականին Եւրոպայի մէջ հանդէս եկած է Clawfinger խումբի հետ։

2005–ին արժանացած է «MTV Europe Music Award for Best German Act» մրցանակի։

Անդամներ Խմբագրել

  • Թիլ Լինդեման (գերմաներէն՝ Till Lindemann) — վօքըլզ
  • Ռիխարդ Քրուսպէ (գերմաներէն՝ Richard Z. Kruspe Bernstein) — սօլօ կիթառ, օգնական վօքըլզ
  • Փօլ Լանդերս (գերմաներէն՝ Paul H. Landers) — ռիթըմ կիթառ, օգնական վօքըլզ
  • Օլիվեր Ռիդել (գերմաներէն՝ Oliver «Ollie» Riedel) — պաս կիթառ
  • Քրիստոֆ Լորենց (գերմաներէն՝ Christian Flake Lorenz) — keyboard
  • Քրիստոֆ Շնայդեր (գերմաներէն՝ Christoph «Doom» Schneider) — թմբուկ

Խումբը գործակցած է Տարօն Մալաքեանին հետ 2001 թ. Քլիվլենդ[1]։

Ալպոմներ Խմբագրել

Խումբը հրապարակած է 7 սթիւտիային ալպոմներ

  • 1995 — Herzeleid
  • 1997 — Sehnsucht
  • 2001 — Mutter
  • 2004 — Reise, Reise
  • 2005 — Rosenrot
  • 2009 — Liebe ist für alle da
  • 2019 — Rammstein
  • 2022 — Zeit

Պատկերասրահ Խմբագրել

Գիրքեր Խմբագրել

2002 թ. Թիլ Լինդեման հրատարակած է իր բանաստեղծական գիրքը «Messer» (գերմաներէն՝ դանակ

Ծանօթագրութիւններ Խմբագրել

Արտաքին յղումներ Խմբագրել