The Hunger Games, վիպաշար մըն է երիտասարդներու եւ պատանիներու համար: Այս վիպաշարին հեղինակն է Ամերիկացի Սուզան Քոլինզը: Ամբողջ պատմութիւնը տեղի կ'ունենայ The Hunger Games-ի աշխարհին մէջ, ու վիպաշարին գլխաւոր կերպարներն են՝ Քաթնիս Էվըրտինը եւ Փիթա Մալլարքը:

The Hunger Games
Հեղինակ Սուզան Քոլինզ
Երկիր Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Լեզու Անգլերէն
Հերթական թիւ 1
Ոճ Երեւակայական, արկած
Հրատարակող Scholastic
Հրատարակչական թուական
2008-2010
Գիրքի տեսակ Վիպաշար
Յաջորդ գիրք Catching Fire

The Hunger Games վիպաշարը կը բաղկանայ 3 գիրքերէ՝ The Hunger Games (14 Սեպտեմբեր, 2008), Catching Fire (1 Սեպտեմբեր, 2009), եւ Mockingjay (24 Օգոստոս, 2010): Երեք վէպերն ալ վերածուած են ֆիլմերու, իսկ վերջին վէպը (Mockingjay) ֆիլմը ունի երկու բաժիններ: Վիպաշարին առաջին երկու գիրքերը կոտրած են New York Times-ին լաւագոյն ծախողի մրցանակը, իսկ Mockingjay-ը գրաւած է բոլոր առաջին դիրքերը ամբողջ Ամերիկայի Միացեալ Նահանգներուն լաւագոյն ծախողի շարքերուն մէջ[1][2]: The Hunger Games գիրքերը ֆիլմերու վերածուելէ առաջ արդէն ծախուած էին մօտաւոր 26 միլիոն օրինակներով[3]:

The Hunger Games-ին պատմութիւնը տեղի կ'ունենայ Panem անունով երկրի մը մէջ որ կը բաղկանայ տարբեր դասակարգերէ՝ հարուստ կառավարութիւնը եւ 12 փոքրիկ ու աղքատ գաւառներէ: Ամէն տարի իւրաքանչիւր գաւառէ կ'ընտրուի 12-17 տարեկան մէկ աղջիկ եւ տղայ պատանի, ու բոլոր 24 պատանիները կը մասնակցին The Hunger Games մրցանակին, իրար դէմ կռուելով: Այս խաղերուն օրէնքը այն է թէ միակ ողջ անձը կ'ըլլայ այդ տարուայ The Hunger Games-ին յաղթողը:

Օգոստոս, 2012 թուականին, The Hunger Games վիպաշարը NPR շարքին մէջ կը գրաւէ երկրորդ դիրքը, առաջինը ըլլալով Harry Potter-ի վիպաշարը[4], սակայն 17 Օգոստոս, 2012 թուականին, Amazon-ը կը յայտարարէ թէ The Hunger Games վիպաաշրը կ'անցնի Harry Potter վիպաշարին գրաւած դիրքին ու կ'ըլլայ առաջինը[5]: Մինչեւ 2014 թուական The Hunger Games վիպաշարը կը ծախէ աւելի քան 26 միլիոն օրինակներ միայն Միացեալ Նահանգներուն մէջ (The Hunger Games՝ 28 միլիոն օրինակներ, Catching Fire՝ 19 միլիոն օրինակներ, եւ Mockingjay՝ 18 միլիոն օրինակներ:): The Hunger Games վիպաշարը վաճառուած է 56 տարբեր շրջաններու մէջ եւ թարգմանուած է աւելի քան 51 լեզուներու[6]:

Պատմութիւնը Խմբագրել

The Hunger Games Խմբագրել

The Hunger Games վիպաշարին գլխաւոր կերպարներն են՝ Քաթնիս Էվըրտինը եւ Փիթա Մալլարքը ոորնք կ'ապրին 12-րդ գաւառին մէջ։ The Hunger Games-ի 74-րդ մրցանակին ընտրութեան ժամանակ, Փիթան կ'ընտրուի որպէս մասնակից իսկ Քաթնիսը կ'ըլլայ կամաւոր մը իր քրոջ՝ Փրիմին փոխարէն: 12-րդ գաւառի միակ յաղթողն է Հէյմիչ Ապերնաթին որ մրցանակը յաղթած է 24 տարիներ առաջ եւ ինքը պիտի ըլլայ Քաթնիսին ու Փիթային խորհրդատուն: The Hunger Games վայրագ մրցանակին ընթացքին, Փիթան կը սիրահարուի Քաթնիսին իսկ Քաթնիսը կը կեղծ է իր սէրը Փիթային հանդէպ որպէսզի անոնք կարողանան խաբել ժողովուրդին եւ այս խաղերը պատրաստողներուն ու երկուքը միասին ողջ մնան ու յաղթեն: Եւ իրենց ծրագրածին պէս կը կատարուի ու առաջին անգամ ըլլալով The Hunger Games մրցանակը կ'ունենայ երկու յաղթողներ: Սակայն այս որոշումը կը զայրացնէ կառավարութիւնը եւ ետքը կը ստեղծէ պայքար ու ըմբոստ ամբողջ գաւառներուն մէջ, կառավարութեան դէմ:

Ֆիլմի վերածումը Խմբագրել

The Hunger Games ֆիլմը արտադրուած է Նինա Ճէյքըպսընին Color Force արտադրութեան խումբին կողմէ[7]: Սուզան Քոլինզը, Կէրի Ռոսին հետ եղած է ֆիլմին արտադրողներէն մէկը[8]: Ճենիֆըր Լորենսը կատարեց Քաթնիս Էվըրտինին (գլխաւոր կերպարին) դերը, Ճոշ Հըչերսընը՝ Փիթա Մալլարքին դերը, իսկ Լիամ Հեմսվորթը՝ Կէյլին դերը[9][10][11]:

Ֆիլմին ստեղծագործութիւմը սկսաւ 2011 թուականի գարնան[12] եւ հրատարակուեցաւ Մարտ, 2012 թուականին[13][14]: Catching Fire ֆիլմին համար, արտադրողը եղաւ Ֆրանսիս Լորենսը[15][16][17] ու ֆիլմը հրատարակուեցաւ Նոյեմբեր, 2013 թուականին: Mockingjay ֆիլմին երկու բաժինները հրատարակուեցան Նոյեմբեր, 2014 եւ Նոյեմբեր, 2015 թուականներուն,[18]:

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. Cowles Gregory (December 27, 2009)։ «Children's Books»։ Նյու Յորք Թայմս։ արտագրուած է՝ December 31, 2009 
  2. «Mockingjay Tops All National Bestseller Lists with Sales of More Than 450,000 Copies in its First Week of Publication» (Press release)։ Scholastic։ September 2, 2010։ արտագրուած է՝ May 7, 2011 
  3. Springen Karen (March 22, 2012)։ «The Hunger Games Franchise: The Odds Seem Ever in Its Favor»։ Publishers Weekly։ արտագրուած է՝ April 11, 2012 
  4. «Your Favorites: 100 Best-Ever Teen Novels» (Press release)։ NPR։ August 7, 2012։ արտագրուած է՝ August 10, 2012 
  5. Bosman Julie (August 17, 2012)։ «Amazon Crowns ‘Hunger Games' as Its Top Seller, Surpassing Harry Potter Series»։ The New York Times 
  6. «'Hunger Games: Mockingjay - Part 1' Set for World Premiere in London»։ TheWrap։ արտագրուած է՝ March 3, 2015 
  7. Jay A. Fernandez, Borys Kit (March 17, 2009)։ «Lionsgate picks up 'Hunger Games'»։ The Hollywood Reporter։ արտագրուած է՝ January 4, 2011 
  8. Karen Springen (August 5, 2010)։ «Marketing 'Mockingjay'»։ Publishers Weekly։ արտագրուած է՝ September 4, 2010 
  9. «The Changing Objective of the American Film Market»։ Baseline Intel։ November 18, 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ December 4, 2010-ին։ արտագրուած է՝ January 2, 2011 
  10. Joshua L. Weinstein (March 16, 2011)։ «Exclusive: Jennifer Lawrence Gets Lead Role in 'The Hunger Games'»։ TheWrap.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ May 24, 2013-ին։ արտագրուած է՝ March 17, 2011 
  11. Jeff Labrecque (April 4, 2011)։ «'Hunger Games' casts Peeta and Gale: Josh Hutcherson and Liam Hemsworth nab the roles»։ Entertainment Weekly։ արտագրուած է՝ April 4, 2011  Lionsgate announced that the trilogy will be made into 4 movies.
  12. Valby Karen (January 6, 2011)։ «'Hunger Games' exclusive: Why Gary Ross got the coveted job, and who suggested Megan Fox for the lead role»։ Entertainment Weekly։ արտագրուած է՝ January 26, 2011 
  13. Valby Karen (January 25, 2011)։ «'The Hunger Games' gets release date»։ Entertainment Weekly։ արտագրուած է՝ January 26, 2011 
  14. Hopkinson Deborah։ «Suzanne Collins Interview-Catching Fire»։ BookPage։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 17, 2012-ին։ արտագրուած է՝ June 30, 2010 
  15. «‘Hunger Games’ Sequel ‘Catching Fire’ Nabs Director Francis Lawrence»։ Access Hollywood։ April 20, 2012 
  16. Nikki Finke (April 10, 2012)։ «Gary Ross Decides NOT to Direct "Hunger Games Two: Catching Fire’: Lionsgate In ‘Shock’[[:Կաղապար:'-]]»։ Deadline։ արտագրուած է՝ April 10, 2012 
  17. «9 Untold Secrets of the High Stakes 'Hunger Games[[:Կաղապար:'-]]»։ The Hollywood Reporter։ February 1, 2012։ արտագրուած է՝ February 7, 2012 
  18. Goldberg, Matt (November 1, 2012)։ «Exclusive: Francis Lawrence to Direct Remainder of THE HUNGER GAMES Franchise with Two-Part Adaptation of MOCKINGJAY»։ Collider.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ November 25, 2013-ին։ արտագրուած է՝ December 10, 2016 

External links Խմբագրել