Ազատ Վշտունի
Ազատ Վշտունի (աւազանի անունով Կարապետ Մամիկոնեան[2], 17 Յուլիս 1894, Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն - 26 Մարտ 1958[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]), հայ բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934 թուականէն։ ԽՄԿԿ անդամ 1918 թուականէն։
Ազատ Վշտունի | |
---|---|
Ծնած է | 17 Յուլիս 1894 |
Ծննդավայր | Վան, Վանի Նահանգ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 26 Մարտ 1958[1] (63 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Ուսումնավայր |
Ազգային Կեդրոնական Վարժարան Փարիզի Համալսարան |
Մասնագիտութիւն | գրագէտ, հանրային գործիչ, բանաստեղծ |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Վան, ուսուցիչի յարկի տակ։ Տարրական իր ուսումը ստացած է Վանի «Երամեան» վարժարանին մէջ, այնուհետեւ՝ աւարտած է Պոլսոյ Կեդրոնական վարժարանը։
Կանուխ տարիքէն աշխատակցած է իր ծննդավայրի «Վան-Տոսպ» ու «Աշխատանք» թերթերուն՝ սէրն ու պարզ մարդոց տառապանքը երգող գողտրիկ բանաստեղծութիւններով։
1911-ին մեկնած է Փարիզ, ուր կահոյքի գործարանի մը մէջ աշխատելով՝ երեկոները իբրեւ ազատ ունկնդիր հետեւած է Սորպոնի համալսարանի գրականութեան, փիլիսոփայութեան եւ հասարակական գիտութեանց դասընթացքներուն[3][2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Вштуни Азат // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 «Վշտունի Ազատ | armenianlanguage.am»։ www.armenianlanguage-am.armin.am։ արտագրուած է՝ 2023-08-05
- ↑ «ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՅՈՒՇԱՏԵՏՐ – Ազատ Վշտունի (1894-1958) Հայ Մարդու «խորհրդայնացման» գործած աւերը հայրենի գրականութեան մէջ – ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ» (en-US)։ արտագրուած է՝ 2023-08-05