Ալեքսանտր Լուրիա
Ալեքսանտր Ռոմանովիչ Լուրիա (ռուս.՝ Александр Романович Лурия, 16 Յուլիս 1902, Կազան - 4 Օգոստոս 1977, Մոսկուա), խորհրդային հոգեբան, ՌՍՖՍՀ ՄԳԱ (1947), ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ, Մոսկուայի պետական համալսարանի փրոֆեսոր (1945), հոգեբանութեան ֆակուլտետի նյարդա-հոգեբանութեան ամպիոնի վարիչ (1967)։
Կենսագրութիւն
ԽմբագրելԱւարտած է Կազանի համալսարանի հասարակական գիտութիւններու ֆակուլտետը (1921) եւ Մոսկուայի առաջին բժշկական ինստիտուտը (1937)։ 1924-1934 Լեւ Վիգոտսկիի հետ զբաղուած է հոգեկանի զարգացման խնդիրներով, մշակած գերզգայական գործընթացներու ուսումնասիրման հոգեֆիզիոլոգիական մեթոդները։ Հետագային զբաղուելով գլխուղեղի տեղային (լոկալ) արգելակման ժամանակ բարձրագոյն հոգեկան ֆունկցիաներու խանգարման ուսումնասիրութեամբ՝ դարձած է նյարդահոգեբանութեան հիմնադիրներէն մէկը։ Եղած է գիտական հոգեբանութեան Միջազգային միութեան փոխպրեզիդենտ (1969 - 1972)։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ արտասահմանեան անդամ (1968)։ Լուրիաի աշխատութինւները թարգմանուած են արտասահմանեան շատ լեզուներով։ Պարգեւատրուած է Լենինի շքանշանով։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Педагоги и психологи мира — 2012.
- ↑ Лурия Александр Романович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Gran Enciclopèdia Catalana — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ CONOR.Sl