Ալիմեա
Ալիմեա կամ Ալիմնիա (յուն․՝ Αλιμιά կամ Αλιμνιά), Էգէականի անբնակ կղզի, Ռոտոսի եւ Հալքիի միջեւ, Տոտեքանիսա, Յունաստան։
Կղզի | |
---|---|
Ալիմեա | |
Αλιμιά | |
Ալիմիա եւ զայն շրջապատող կղզիները․ Տոտեքանիսա | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 6,5 քմ² |
Բնակչութիւն |
0 մարդ (2011), 41 մարդ (1951)[1] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Տեղեկութիւններ
ԽմբագրելՏարածութիւնն է 7,4 քլ․², իսկ ծովեզրն է 21 քլ․։ Ունեցած է փոքրաթիւ բնակիչներ մինչեւ Բ․ Համաշխարհային Պատերազմ։
Ալիմեայի բնակավայրը կառուցուած է կղզիին ամենամեծ խորշին ծայրամասը։ 1978-ին բնակավայրը պահպանուած շրջան յայտարարուած է։ Կղզիին արեւելեան կողմը գտնուող Էպորիօ բնական նաւակայքին ծովափը յայտնաբերուած են հռոմէական ժամանակաշրջանէն դամբաններ․ տեսանելի են հին պարիսպներ եւ հին քրիստոնէական մայր եկեղեցւոյ հիմերը։
Բնապահպանում
ԽմբագրելԱլիմեա յայտարարուած է "Natura 2000" -ΖΕΠ- Բնապահպանման գօտի։ Բնակավայրին հիւսիս-արեւմուտքը կայ աղոտ ջուրով բնական լճակ մը, որ Տոտեքանիսիայի 37 բնական ճահճավայրերէն մէկն է։
Պատկերասրահ
Խմբագրել-
Ալիմիայի հարաւային ծովափ
-
Ալիմիա
-
Ալիմիա․ ճահճավայրը
-
Ալիմիա․ Այիոս Մինաս եկեղեցին
-
Ալիմիա․ ծովափը