Անահիտ Ցիցիկեան
Անահիտ Ցիցիկեան (26 Օգոստոս 1926, Լենինկրատ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 2 Մայիս 1999, Երեւան, Հայաստան), միջազգային ճանաչումի արժանացած առաջին հայ կին ջութակահարներէն մէկը եղած է։
Անահիտ Ցիցիկեան | |
---|---|
| |
Ծնած է | 26 Օգոստոս 1926 |
Ծննդավայր | Լենինկրատ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 2 Մայիս 1999 (72 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր |
Մոսկուայի երաժշտանոց Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Կոչում | փրոֆէսոր |
Տեսակ | դասական երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | երաժշտագէտ, ջութակահար, երաժշտութեան ուսուցիչ, երաժշտական ազգագրագէտ, երաժշտության պատմաբան, ուսուցիչ |
Աշխատավայր |
Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ? |
Անդամութիւն | Հայաստանի Կոմպոզիտորներու Միութիւն, Հայաստանի Թատերական Գործիչներու Միութիւն, Հայաստանի ժուռնալիստների միություն?, Խորհրդային կանանց կոմիտե? եւ Union of Soviet Societies for Friendship and Cultural Relations with Foreign Countries? |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԾնած է Լենինկրատի մէջ (ներկայիս՝ Ս. Փեթերսպուրկ)։ Սկսած է ջութակ նուագել վեց տարեկանին։
Բ. Աշխարհամարտի սկիզբին փոխադրուած է Երեւան։ 1946-1950-ին ուսանած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը։ Աւարտելով 1950-ին, նոյն տարին անցած է դասաւանդութեան երաժշտանոցին մէջ։
1954-ին աւարտած է Մոսկուայի Փ. Չայկովկիի անուան պետական երաժշտանոցի յետաւարտական բաժինը։ 1961ին դարձած է Հայ-ֆիլհարմոնիայի մենակատար։ 1967ին ստացած է Հայաստանի վաստակաւոր արուեստագէտի կոչումը։
1970-ին աւարտաճառ պաշտպանած է, ստանալով արուեստագիտութեան թեկնածուի (առաջին դոկտորական) տիտղոսը, իսկ 1982-ին ստացած է փրոֆէսորի տիտղոսը։
1987-ին հիմնուած Երեւանի թիւ 21 երաժշտական դպրոցը Անահիտ Ցիցիկեանի անունով կոչուած է 2007-ին[1]։
Գործունէութիւն
ԽմբագրելԱնահիտ Ցիցիկեանի երկացանկին մէջ առանձնայատուկ տեղ գրաւած են ժամանակակից հայ երգահաններու գործերը, որոնց մեծ մասին առաջին մեկնաբանն ու խմբագիրը եղած է։
Հիմնած եւ մշակած է աղեղնային գործիքներու պատմութեան եւ հայկական կատարողական արուեստի պատմութեան դասընթացքներ:
Հրապարակած է հեղինակային 4 ձայնապնակ (Մոսկուա) եւ երկու խտասալիկ (Միացեալ Նահանգեր)։
Ելոյթներ ունեցած է 27 երկիրներու մէջ։
Երկեր
ԽմբագրելՀրատարակած է «Հայկական աղեղնային արուեստը» ուսումնասիրութիւնը (1977)[2]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «yerevan.am | Պաշտօնական կայք | Երաժշտական եւ արուեստի դպրոցներ»։ www.yerevan.am։ արտագրուած է՝ 2022-10-16
- ↑ armprelacy (2022-08-25)։ «ԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿԵԱՆ (ծնունդ՝ 26 Օգոստոս, 1926)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2022-10-16