Աննա Պետրոսեան
Աննա Պետրոսեան (10 Մարտ 1935, Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 28 Յուլիս 2017), դերասանուհի, արձակագիր, թատերագիր եւ հրապարակախօս։ 19եւ5 թուականէն Հայաստանի Գրողներու Միութեան անդամ։
Աննա Պետրոսեան | |
---|---|
Ծնած է | 10 Մարտ 1935 |
Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 28 Յուլիս 2017 (82 տարեկանին) |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Մասնագիտութիւն | դերասանուհի, արձակագիր, բեմադրիչ |
Աշխատավայր | Հրաչեայ Ղափլանեանի Անուան Տրամաթիքական Թատրոն |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն եւ Հայաստանի Թատերական Գործիչներու Միութիւն |
Երեխաներ | Նարինէ Թուխիկեան |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Լենինական։ 1952 թուականին աւարտած է Լենինականի Յ. Թումանեանի անուան միջնակարգ դպրոցը։ 1957 թուականին աւարտած է Երեւանի գեղարվեստա-թատերական հիմնարկը։
1960-1967 թուականներուն իբրեւ հաղորդավար աշխատած է ՀԽՍՀ հեռուստեսիլի եւ ռատիօ հաղորդումներու պետական կոմիտէին մէջ։
1966 թուականէն իբրեւ դերասանուհի աշխատած է Երեւանի Տրամաթիքական թատրոնին մէջ։ 1975 թուականէն եղած է անդամ՝ Հայաստանի Գրողներու միութեան եւ Հայաստանի թատերական գործիչներու միութեան[1]։
1978 թուականին Երեւանի Տրամաթիքական թատրոնը բեմադրած է անոր «Ամազոններ» ողբերգութիւնը, ինչպէս նաեւ բեմադրուած են Պետրոսեանի «Խոր ջրհորներ»ը (1969), «Հանիր, խնդրում եմ, դիմակս»ը (1974)։
Եղած է Երեւանի Հրաչեայ Ղափլանեանի անուան պետական Տրամաթիքական թատրոնի դերասանուհի (1966-1985)։
Հրատարակուած են Պետրոսեանի «Որպէս հացն հանապազօրեայ» (1971), «Կումարի Մեծ Տիկնոջ պատմութիւնները» (1990), «Սէրն աշխարհէն խռովել` կ'երթայ» (2004), «Մոզ քաղաքի կործանումը»(2004) վէպերը, «Եկայ, որ մնամ» (1986) թատրերգութիւններու ժողովածուները։
1985-1992 թուականներուն եղած է Առասպել դպրաթատրոնի հիմնադիր-ղեկավար, ուր բեմադրած է իր հեղինակած «Մենուա», «Ինչպէս Շարան եկաւ Շիրակ» (1986), «Տիրամոր ճիչը» (1989), «Զվուարթնոց» (1990, բացօթեայ՝ Զուարթնոցի տարածքին), «Բանտախուց 7160» (1999), «Արտոնւած եղեռն» (2005) թատերգութիւնները։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007