Աշխէն (վկայ)
Աշխէն (նաեւ՝ Սուրբ Աշխէն), 4-րդ դարու վկայ, Հայ առաքելական եկեղեցւոյ տօնելու սուրբ՝, Հայոց թագուհի։ Տրդատ Գ.՝ Մեծ թագաւորը ամուսնացած է թագաւորական տոհմէն սեռած թագուհիին՝ Աշխէնի հետ եւ հռչակած է՝ Արշակունի։
Աշխէն | |
---|---|
![]() Տիգրան թագաւոր իր տիկնոջ՝ Աշխէնին եւ իր քրոջ՝ Խոսրովիդուխտին հետ | |
Ծնած է | անհայտ |
Ծննդավայր | Ալանիա? |
Մահացած է | անհայտ |
Մահուան վայր | Գառնիի Ամրոց |
Քաղաքացիութիւն |
![]() |
Վարած պաշտօններ | միապետ? |
Ամուսին | Տրդատ Գ. |
Ծնողներ | հայր՝ Աշխադար? |
Երեխաներ | Խոսրով Գ. Կոտակ, Մահբանու Արշակունի? եւ Սողոմե Արշակունի?[1] |
Աշխէնը արքայաքրոջ՝ Խոսրովիդուխտի հետ, Գրիգոր Ա. Լուսաւորչի քարոզչութեամբ ընդունած է քրիստոնեութիւնը, վարել առաքինազարդ կեանք։ Արքայի մեծ օրիորդ՝ Խոսրովիդուխտի ամենանայն մեծամեծներու զօրաբանակի հետ, թագուհին ալ մկրտուած է Եփրատ գետին մէջ՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ձեռքով։ Հայսմաւուրքներու վկայութեամբ, կյանքի վերջին տարիներուն, հետւելով ամուսնին օրինակին՝ հրաժարուած է արքունական ճոխ կեանքէն, առանձնացած ու ճգնած։
Ըստ Ագաթանգեղոսի՝ Աշխէն թագուհին, ըլլալով՝ հաւատարիմ ու ամուսինին նուիրուած կին՝ մասնակցած է Հռիփսիմեանց կույսերու նշխարները հաւաքելու եւ գերեզմաններուն մէջ ամփոփելու գործին։ Աշխէնը, Խոսրովիդուխտը եւ այլ նուիրեալ հայուհիներ, կույսերու վկայարաններու համար անուշահոտ, խունկ ու յուղեր բերած են, որկերիզ կերպասէ հանդերձներ, ծիրանի եւ ոսկեհուռ դիպակներ։ Թագուհին և Խոսրովիդուխտը 302-303 թուականներուն օժանդակած են Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման։
Առաքինազարդ թագուհին, կեանքի վերջին շրջանին հետեւելով ամուսինին՝ կը հրաժարի պալատական անհոգ կեանքէն և մինչեւ մահը ճգնական կեանքով կ'ապրի Գառնի ամրոցին մէջ։ Հայ Եկեղեցին՝ Տրդատ Գ. թագաւորին, Աշխէն թագուհիին եւ Սուրբ Խոսրովիդուխտին յիշատակը կ'ոգեկոչէ Հոգեգալստեան 4-րդ շաբաթ օրը։
ԳրականութիւնԽմբագրել
- Յայսմաւուրք, ԿՊ, 1730, էջ 323։
- Գալուստեան Շ., Հայազգի սուրբեր, 3 հրտ., Երեւան, 1997։
ԱղբիւրԽմբագրել
- «Քրիստոնեայ Հայաստան» հանրագիտարան, Երեւան, 2002։