Աշոտ Ա. Բագրատունի

Աշոտ Ա․ (820 - 890[1], Գուգարք, Մեծ Հայք), Բագրատունիներու թագաւորութեան հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագաւորը (885-890)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի եւ Հռիփսիմէ իշխանուհիի որդին է, ունեցած է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս եւ երկու քոյր։ Ամուսնացած է Կատրանիդէի հետ եւ ունեցած է 7 զաւակ։ Ան անմիջականօրէն կ'իշխէր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալուածներուն վրայ հիւսիսի մէջ (Այրարատ), իսկ հարաւը՝ Տարօնը, բաժին ինկած էր հօրեղբոր որդիներուն՝ Աշոտին ու Դաւիթ Արքայիկին։

Աշոտ Ա. Բագրատունի
Ծնած է 820
Մահացած է 890[1]
Մահուան վայր Գուգարք, Մեծ Հայք
Կրօնք Հայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտութիւն միապետ, գերիշխան
Վարած պաշտօններ Հայոց արքայ[1]
Ամուսին Կատրանիդե Ա?[2]
Ծնողներ հայր՝ Սմբատ Ը Բագրատունի?, մայր՝ Հռիփսիմե իշխանուհի?
Երեխաներ Սոֆյա Բագրատունի?[2], Սմբատ Ա Նահատակ[2], Շապուհ Բագրատունի?[2], անանուն Բագրատունի?[2], Սահակ Բագրատունի?, Դավիթ Բագրատունի? եւ Մարիամ Բագրատունի?

Սպարապետ եւ իշխանաց իշխան

Խմբագրել

855 թուականին համահայկական ապստամբութենէն ետք փոխարինուած է հայոց սպարապետ Սմբատ Ա. Բագրատունիին հետ։ 855 թուականի ամրան Բուղան ետ կանչուեցաւ խալիֆայութիւն, ամբողջ իշխանութիւնը կեդրոնացաւ Աշոտ Բագրատունիի ձեռքին մէջ։ 862 թուականին խալիֆայութենէն ստացած է հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նոյն թուականին Աշոտ Ա. սպարապետութիւնը յանձնած է եղբօրը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայութիւնը Աշոտին արտօնած է ամբողջ Արմինիայի հարկահանութիւնը։ Աշոտի ձեռքին մէջ կեդրոնացաւ երկրի վարչական, ռազմական եւ տնտեսական իշխանութիւնը եւ արաբական տիրապետութիւնը դարձաւ ձեւական։

869 թուականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցիի ջանքերով միասնական ժողովի հրաւիրուած է, որուն մասնակցած են նշանաւոր իշխանական տոհմերու ներկայացուցիչները։ Այդ ժողովին մէջ միահամուռ որոշում կայացուած է Աշոտ Բագրատունին հռչակելու հայոց թագաւոր։ Աշոտը ձախողեցուց Արմինիայի ոստիկանի դաւադրութիւնը՝ վտարելով զինք Հայաստանէն։ Վարպետօրէն օգտուած է արաբա–բիւզանդական մրցակցութենէն։ Վասիլ կայսրը Աշոտէն խնդրած է թագադրել զինք, իբրեւ հին թագադիր տոհմի ներկայացուցիչի եւ դաշինք կնքել, իսկ Բիւզանդիոյ Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանութեան առաջարկ ընելով, Աշոտին անուանած է «բարետոհմութեամբ քաջայայտ, հզօրագոյն, բարձրագոյն եւ վսեմագոյն», սակայն 869 թուականին Շիրակաւանի եկեղեցական ժողովը կը մերժէ պատրիարքի այդ առաջարկը, բայց միաժամանակ չի հրաժարիր ռազմաքաղաքական դաշինքէն։

Հայոց թագաւոր

Խմբագրել
 
Բագրատունիներու թագաւորութիւնը Աշոտ Մեծի հետեւորդներու օրով

Աշոտը ամրապնդած է երկրի միասնութիւնը, միջամտած՝ իշխանական տուներու միջեւ ծագած դժգոհութիւններուն, խնամիական կապեր հաստատած՝ Բագրատունի, Արծրունի եւ Սիւնեաց իշխանական տուներու միջեւ։ Իր եղբայր Աբասէն ետք սպարապետ կը կարգէ որդին՝ Շապուհը, իսկ միւս որդին՝ Սմբատը կը դառնայ հայոց թագաւոր եւ կը շարունակէ հօր գործը։ Երեք դուստրերէն երկուքին կնութեան կու տայ Արծրունիներուն. Սոֆիան կ'ամուսնանայ Գրիգոր-Դերենիկի հետ եւ կը դառնայ Վասպուրականի գահերէն տիկին, իսկ միւս դուստրը կ'ամուսնանայ Վահան Արծրունիի հետ։ Կրտսեր դուստրը՝ Մարիամը կ'ամուսնանայ Վասակ Գաբուրի հետ, կը դառնայ Սիւնիքի գահերէն տիկին։ Բարեկամական եւ դաշնակցական կապեր կը հաստատուին ո՛չ միայն հայ ազդեցիկ իշխաններու, այլեւ վրացիներու ու աղուաններու հետ։ Վերջիններուս ազնուականութեան գլուխ անցած էին վրաց եւ աղուանից Բագրատունիները։

Բագրատունիներու թագաւորութիւնը Աշոտ Մեծի յետնորդներու օրով

Խմբագրել

Դեռեւս 870–ական թուականներու կէսերուն Արծրունեաց եւ միւս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆէէն պահանջած էին ճանչնալ Աշոտի թագաւորութիւնը։ Հայերը սիրաշահելու, Բիւզանդիայէն վանելու նպատակով խալիֆայութիւնը կատարած է անոնց պահանջը. Մութամիդ խալիֆան 885 թուականին թագ ուղարկած է Աշոտին։ Աշոտը ընդունած է նաեւ Վասիլ կայսրին ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։

26 Օգոստոս 885-ին, կաթողիկոս Գէորգ Գառնեցիի կողմէ Բագարան քաղաքին մէջ Աշոտը կ'օծուի հայոց թագաւոր։ 885-890 թուականներուն Աշոտ առաջինը կ'ընդարձակէ երկրի տարածքները, իսկ վերջին շրջագայութեան ընթացքին՝ 890 թուականին, Կոստանդնուպոլսէն վերադարձի ճանապարհին Աշոտը կը մահանայ։ Աշոտ Ա.-ի մահէն ետք գահը կ'ա նցնի անոր որդի Սմբատ Ա. Բագրատունիին։ 887 թուականին թագադրած է Արեւելեան Վրաստանի առաջին թագաւորին՝ Ատրներսեհ Դ. Բագրատունիին (Բագրատիոնի, 887-923

Աշոտը ցուցաբերած է ռազմա–քաղաքական, դիւանագիտական մեծ ձեռներէցութիւն՝ ամրապնդելով պետութիւնը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Անոր գերիշխանութւնը կը ճանչնային նաեւ Վրաց, Աղուանից իշխանները եւ Հայաստանի արաբական ամիրայութիւնները։ Բիւզանդիոյ Կոստանդին Ծիրանածին կայսրը կը գրէ, որ Աշոտը «կը տիրէր Արեւելքի բոլոր երկրներուն»։

Աշոտը նաեւ կատարեց շարք մը բարեփոխումներ, վերականգնեց Արշակունիներու ժամանակ գոյութիւն ունեցած պալատական համակարգը, զայն բարեփոխելով։ Մանր ազնուականներուն հողեր նուիրեց, զանոնք աւելի եւս կապելով արքունիքին հետ։

Ընտանիք

Խմբագրել

Կաղապար:Տոհմածառ/ավարտ

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Մեծ Բագրատունի
 
(855-885)
 
(885-890)
 
Կատրանիդէ Ա.
 
(885-890)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Նահատակ
 
(890-914)
 
 
 
 
 
 
Սահակ
 
 
 
 
 
 
Դաւիթ
 
 
 
 
 
 
Շապուհ սպարապետ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սոֆիա
 
Գրիգոր Արծրունի
 
(857-887)
 
դուստր
 
Վահան Արծրունի
 
Մարիամ
 
Վասակ Սիւնի
 
(855-859)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ
 
(898-904)
 
Գագիկ
 
(904-908) / (908-943)
 
Գուրգէն
 
(904-925)
 
 
 
 
Գրիգոր
 
(859-913)
 
Սահակ
 
Վասակ
 
 
 
 
 
 
{{{՝}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աշոտ Երկաթ
 
(914-928)
 
Սահականոյշ Սեւադա
 
 
Աբաս Ա.
 
(928-953)
 
Գագիկ
 
(897-898)
 
դուստր
 
Մլքե
 
Աշոտ սպարապետ
 
 
 
 
 
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։