Արամայիս Արապեան
Արամայիս Արապեան (25 Հոկտեմբեր 1910, Նիքոմետիա, Եալովա, Թուրքիա - 14 Փետրուար 1969, Միլանօ, Իտալիա), հայ գրող, հասարակական-մշակութային գործիչ
Արամայիս Արապեան | |
---|---|
Ծնած է | 25 Հոկտեմբեր 1910 |
Ծննդավայր | Նիքոմետիա, Եալովա, Թուրքիա |
Մահացած է | 14 Փետրուար 1969 (58 տարեկանին) |
Մահուան վայր | Միլանօ, Իտալիա |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Իտալիա |
Ուսումնավայր |
Մուրատ-Ռափայէլեան Վարժարան Միլանի համալսարան? |
Մասնագիտութիւն | գրագէտ, հանրային գործիչ, բանաստեղծ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած էր Կէյվէյի Միջագիւղը, 1910-ին: Մեծ եղեռնին տարագրուած` նախնական կրթութիւնը ստացած էր Պոլսոյ եւ Քորֆուի որբանոցներուն մէջ: 1923-ին անցած է Վենետիկ, ուր 1929-ին աւարտելով Մուրատ-Ռափայէլեան վարժարանը` մտած է Միլանոյի բժշկական համալսարանը եւ վկայուած` իբրեւ բժիշկ, յետոյ մասնագիտացած ատամնաբուժութեան մէջ:
Ասպարէս
ԽմբագրելՎաղեմի աշխատակիցը եղած է «Յառաջ»-ի, ուր հրատարակուած են գրական իր առաջին փորձերը: 1949-1956 լոյս ընծայած է կարգ մը հատորներ`
- «Հանդիպումներ մուսային հետ»,
- «Ազոլոյէն Վենետիկ»,
- «Զէնքի տակ»,
- «Ալպեան ռազմիկներու հետ» եւ այլն:
Եղած է Իտալահայ մշակութային միութեան Նախագահը[1]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «50 Տարի Առաջ 15 Յունուար 1970)»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-01-15։ արտագրուած է՝ 2021-09-30