Արա Երնջակեան (2 Մարտ 1951, Երեւան, ՀԽՍՀ), հայ բեմադրիչ, թատերագիր, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ, «Երեւանի Կամերային Թատրոն»ի գեղարուեստական ղեկավար:

Արա Երնջակեան
Ծնած է 2 Մարտ 1951
Ծննդավայր Երեւան, ՀԽՍՀ
Քաղաքացիութիւն  Հայաստան
Ազգութիւն Հայաստան Հայաստան
Կրօնք Քրիստոնեայ
Ուսումնավայր Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան
Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ
Մասնագիտութիւն բեմադրիչ, դրամատուրգ

Կենսագրութիւն

Խմբագրել

Արա Երնջակեան, ծնած է 1951 թուականին Երեւանի մէջ։ 1974 թուաականին աւարտած է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի , իսկ 1982 թուականին՝ Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը՝ ստանալով բեմադրիչի որակաւորում։

1971-1972 թուականներուն Երնջակեանի կողմէն ստեղծուած ՈՒՀԱ-ի թիմը առաջին անգամ ներկայացուեցաւ Հայաստանը Մոսկուայի մէջ՝ ՈՒՀԱ-ի Համախորհրդային խաղերուն։ 1982 թուականին հիմնեց Երեւանի Քամերային թատրոնը եւ կը հանդիսանայ անոր գեղարուեստական ղեկավարը։

Երնջակեանը աւելի քան 20 փիեսի, 5 կինոսցենարներու, շարք մը գիտական աշխատանքներու հեղինակ է, որոնց մէկ մասը ընդգրկած է անոր ստեղծագործութիւններու 4 հատորեակին մէջ։ Բեմադրած է աւելի քան 50 ներկայացում, տասնեակ մեծածաւալ միջոցառումներ, նկարահանած է 2 լիամետրաժ ֆիլմ։

1996 թուականէն Երնջակեանը առաջին անգամ Հայաստանի մէջ կազմակերպեց «Միսս Հայաստան» գեղեցկութեան ազգային մրցոյթը։ 1998 թուականին հիմնած է Երկաթ TV - Փրոտաքշն (Եան ԹիՎի) հեռուստաընկերութիւնը։ 1998-2001 թուականներուն Երնջակեանը եղած է Երեւան քաղաքի քաղաքապետարանի Մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան գծով ղեկավարը։[1]

Թատրերգութիւններ

Խմբագրել
Տարեթիւ Պիես
1973 Եոթ կատակ Հայաստանէն
1976 Պարոնա՛յք, ամէն ինչ կը կործանուի,

բայց դեռ կարելի է ապրիլ եւ զուարճանալ

1982 Ալքիմիկոս

(Հեքիաթ Արքաեազնի եւ Աղջկայ մասին,

որ չէր հաւատար հեքիաթներու)

1982 Սովորական համերգ
1982 Նկարներ ցուցահանդեսէն
1983 Գայլը եւ եօթ ուլիկները, կամ կրկին այծերու մասին
1984 Էտիւդ կանանց մասին
1985 Երեւանեան օրերու քրոնիկա
1985 Քաւարան
1988 Հայք
1990 Հայր մեր
1993 Ես իմ անուշ Հայաստանի...
1997 Կապարէ
1998 Անտէր Ground
1999 Տիտանիկ, made in Armenia
2001 Սասունցի Դաւիթ Կոպերֆիլտ
2001 Միսս Դժոխք, անաստուածային կատակերգութիւն
2002 Լինսի show ծրագիր
2004 Կառավարական համերգ
2004 Սոնատ թաւջութակի համար
2006 Ի զէ՛ն
2007 Արմմակետոն
2008 Աշխարհի շուրջը՝ սիրով
2008 Ուզպէկական փլավի բաղադրատոմսը

(Յոբելեանական յաճախորդ)

Ֆիլմագրութիւն

Խմբագրել

Ֆիլմեր

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմեմ
1990 Ժամկէտը՝ 7 օր
1999 Արմենիկի մէջ ուպսա
2012 Յոբելեանական յաճախորդ

Սենարիստ

Խմբագրել
Տարեթիւ Ֆիլմեր
1987 1968-ի շոգ օգոստոսը
1990 Ծննդեան վկայական
1990 Ժամկէտը՝ 7 օր
2001 Երեք յանցագործութիւններու պատմութիւն
2012 Յոբելեանական յաճախորդ

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Արտաքին յղումներ

Խմբագրել