Արման Գրիգորեան
Արման Սամսոնի Գրիգորեան (25 Օգոստոս 1967, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), քաղաքագիտութեան դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի փրոֆէսոր։
Արման Գրիգորեան | |
---|---|
| |
Ծնած է | 25 Օգոստոս 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | քաղաքագէտ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱրման Գրիգորեանը ծնած է Երեւան 1967 թուականին։ 1991 թուականին աւարտեր է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան կաճառի թրքական բաժինը։ 1986-1988 թուականներուն ծառայեր է խորհրդային բանակին մէջ [1]։
Համալսարանը աւարտելէն անմիջապէս յետոյ աշխատանքի անցեր է ՀՀ Գերագույն Խորհուրդի Ինֆորմացիայի ու Վերլուծութեան բաժինը որպէս թարգմանիչ։ 1991 թուականի նախագահական ընտրութիւններէն յետոյ բաժինը տեղափոխուեր է նախագահի աշխատակազմ, ուր ստանձներ է Թուրքիայի գիծով փորձագէտի պաշտօնը։ 1993 թուականին տեղափոխուեր է Արտաքին գործերու նախարարութիւն։ Նոյն թուականին մեկներ է ԱՄՆ՝ ակադեմական կրթութիւնը շարունակելու, ուր 1994 թուականին ընդունուեր է մագիստրոսի Շիքակոյի համալսարանի միջազգային յարաբերութիւններու բաժինը։ Յետադարձական (irredentist) հակամարտութիւններու մասին մագիստրոսի թէզը գրեր է հանրայայտ ամերիկեան քաղաքագետներ Ճոն Միրշայմերի (John Mearsheimer) ու Ճէյմս Ֆիրոնի ղեկավարութեամբ։ 1997 թուականին ընդունուեր է (Columbia University) Քոլումպիայի համալսարանի քաղաքագիտութեան բաժնի դոկտորականը։ 2001-2002 թուականներուն շահեր է Հարուըրտ համալսարանի հեղինակաւոր Օլինի հիմնարկի մէջ դոկտորական ատենախօսութեան վրայ աշխատելու յատուկ պարգեւաշնորհումով (pre-doctoral fellowship). 2002-2004 թուականները ինկած ժամանակաշրջանին նոյնանման պարգեւաշնորհումով ատենախօսութեան վրայ աշխատանքը շարունակեր է Հարուըրտի համալսարանի (Belfer Center for Science and International Affairs) Պելֆըր կենդրոնին մէջ։ 2008 թուականին պաշտպաներ է դոկտորական ատենախօսութիւնը «Երրորդ Կողմերն ու Պետութիւններու Հակամարտութիւնները Փոքրամասնութիւններու Հետ» թեմայով։ Ատենախօսութեն գիտական ղեկավարները եղեր են երկու այլ հանրայայտ ամերիկեան քաղաքագէտներ` Ռոպերթ Ճերվիսը եւ Ճէք Սնայտըրը։ Նախքան դոկտորական ատենախօսութեան պաշտպանութիւնը դասաւանդեր է Ուեզլիըն կամ Ուեսլիըն համալսարանի (Wesleyan University) եւ Ուիլիամ եւ Մէրի (College of William & Mary) Քոլէճին մէջ։ Ատենախօսութեան պաշտպանութիւնէն անմիջապես յետոյ աշխատեր է Զուեցերիայի գիտարուեստական հիմնարկի միջազգային հակամարտութիւններու ուսումնասիրութեան կեդրոնին մէջ, այնուհետեւ Միշիկընի համալսարանին մէջ։ 2012 թուականէն կը դասաւանդէ Լիհայի համալսարանի միջազգային յարաբերութիւններու կաճառին մէջ [2]։
Ակադեմական աշխատանքին զուգահեռ ներգրաւուած է Հայաստանի քաղաքական կեանքին մէջ։ 2008 թուականին պաշտպաներ է Լեւոն Տեր-Պետրոսեանի թեկնածութիւնը նախագահական ընտրութիւններուն մէջ, ընդգրկուեր է Հայ Ազգային Կոնգրէս դաշինքի համակարգող շտապի եւ ներկայացուցեր դաշինքի տեսակէտները Եւրոպայի Խորհուրդի մէջ։ Եղեր է Հայ Ազգային Կոնգրես կուսակցութեան նախաձեռնող խումբի անդամ եւ մասնակցեր կուսակցութեան ծրագիրի մշակման աշխատանքներուն։ Զանազան քաղաքական ու հասարակական թեմաներով յօդուածներ ու հարցազրոյցներ հրատարակեր է հայկական մամուլին մէջ:
Աշխատութիւններ
Խմբագրել- Third-Party Intervention and Escalation in Kosovo: Does Moral Hazard Explain It? Ethnopolitics, Vol. 4, No. 2 (June, 2005), pp. 195–2013[3].
- Hate Narratives and Ethnic Conflict (Correspondence with Stuart Kaufman). International Security, Vol. 34, No. 4 (Spring 2007), pp. 180–191[4].
- Third Parties and State-Minority Conflicts, Ph.D. Dissertation, Columbia University, 2008.
- Third-Party Intervention and the Escalation of State-Minority Conflicts. International Studies Quarterly, Vol. 54, No. 4 (December, 2010), pp. 1143–1174[5].
- Ethnofederalism, Separatism, and Conflict: What Have We Learned from the Soviet and Yugoslav Experiences? International Political Science Review, Vol. 33, No. 5 (November, 2012), pp. 520–538[6].
- Concessions or Coercion? How Governments Respond to Restive Ethnic Minorities. International Security, Vol. 39, No. 4 (Spring 2014), pp. 170–207[7].
Այլ հրատարակութիւններ
Խմբագրել- The Bear Is Back
- Testimony by Arman Grigorian Archived 2020-09-24 at the Wayback Machine.
- The South Caucasus: a challenge for the EU[permanent dead link]
- «Արման Գրիգորեան. Irrationalism-ը անտրամաբանականութիւնը Հայաստանի հասարակական ու քաղաքական կեանքի մէջ (մաս 4) Archived 2017-10-22 at the Wayback Machine.
- «Արման Գրիգորեան. Irrationalism-ը անտրամաբանականութիւնը Հայաստանի հասարակական ու քաղաքական կեանքի մէջ (մաս 3) Archived 2017-10-22 at the Wayback Machine.
- «Արման Գրիգորեան. Irrationalism-ը անտրամաբանականութիւնը Հայաստանի հասարակական ու քաղաքական կեանքի մէջ(մաս 2) Archived 2015-02-14 at the Wayback Machine.
- «Արման Գրիգորեան. Irrationalism-ը անտրամաբանականութիւնը Հայաստանի հասարակական ու քաղաքական կեանքի մէջ (մաս 1) Archived 2015-02-15 at the Wayback Machine.
- ԵԽԽՎ-ի մէջ ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորեան.«Մի քիչ նամուս ունենալը բոլորովին չէր խանգարեր»
- «Արեւմտամետներուն խորհուրդ եմ տալիս համեմատել Ռուսաստանի ու Արեւմուտքի կողմէն սպանուած անմեղ մարդկանց քանակները վերջին 20 տարիներուն»
- ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ՏէՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆԸ (մաս 2)
- ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ՏէՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆԸ (մաս 1)
- ՀԱԿ-ի մէջ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ է ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ
- Լուրջ երեւալու փորձեր, կամ ինչու չպէտք է վախենալ խաղաղութիւնէն[permanent dead link]
Հետազօտութիւններու թեմաներ
Խմբագրել- Ինչո՞ւ եւ ի՞նչ պայմաններում են երրորդ կողմերու միջամտութիւնները յանգեցնում պետութիւններու ու փոքրամասնութիւններու միջեւ առկայ հակամարտութիւններու մագլցման, ընդարձակման կամ սրացումին։
- Ինչո՞ւ են ցեղասպանութիւնները սովորաբար տեղի ունենում պատերազմներու ժամանակ։
- Ինչպէ՞ս է ուժերու յարաբերակցութիւնն ազդում պետութիւններու ու փոքրամասնութիւններու հակամարտութիւններու տինամիքայի վրայ։
- Արդեօ՞ք էթնիքական սկզբունքով ֆետերալ համակարգերը վտանգաւոր են բազմազգ պետութիւններու համար։
- Արդեօ՞ք «մարդասիրական միջամտութիունները» մարդասիրական են։
- Արդեօ՞ք «ժողովրդավարութիւններու միջեւ խաղաղութեան» տեսութիւնը հիմնուած է վիճակագրական հնարքի վրայ։
- Արդեօ՞ք «մարդասիրական պետութեան ենթադրութիւնն է համարժէք adequate բաժանարար գիծը Ռիալիզմի ու Լիպերալիզմի ուսմունքներու միջեւ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «ARMAN GRIGORYAN ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-05-ին։ արտագրուած է՝ 2020-11-14
- ↑ Arman Grigoryan
- ↑ http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/17449050500147333?journalCode=reno20
- ↑ http://www.mitpressjournals.org/doi/abs/10.1162/isec.2007.31.4.180?journalCode=isec&#.WGQgTxuLTcd
- ↑ http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1468-2478.2010.00630.x/abstract
- ↑ http://journals.sagepub.com/doi/abs/10.1177/0192512112456050
- ↑ https://muse.jhu.edu/article/580834/summary