Արսէն Ջուլֆալակեան
Արսէն Լեւոն Ճուլֆալակեան (8 Մայիս 1987, Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ յունահռոմէական ոճի ըմբշամարտիկ, 2014 թուականի աշխարհի ախոյեան, 2012 թ. Ողիմպիականի արծաթէ մետալակիր։ Եւրոպայի ախոյեան (2009) եւ պրոնզե մետալակիր (2012), աշխարհի արծաթէ (2010) եւ պրոնզէ (2011) մետալակիր։ 2008 եւ 2012 թուականներու Ողիմպիականներու մասնակից։ Միջազգային կարգի Մարզախաղի վարպետ։
Արսէն Ջուլֆալակեան | |
---|---|
| |
Անձնական տեղեկութիւն | |
Սեռ` | արական |
Մասնագիտացում` | ըմբիշ, քաղաքական գործիչ |
Երկիր` | Հայաստան |
Ծննդեան ամսաթիւ` | 8 Մայիս 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր` | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մարզիչ(ներ)` | Լևոն Ջուլֆալակյան? |
2014 թուականի ըմբշամարտի աշխարհի ախոյեան։
Ծնած է Գիւմրի։ Աշխարհի եւ ողիմպիականի ախոյեան, ըմբիշ Լեւոն Ճուլֆալակեանի որդին է։ Հօր ղեկավարութեամբ 1998 թուականէն սկսած է զբաղիլ ըմբշամարտով։ 2001, 2003, 2004 թուականներուբ դարձած է Հայաստանի պատանեկան առաջնութեան ախոյեան։ 2002 թուականին պատանեկան Ողիմպիական խաղերու պրոնզէ մետալակիր, Եւրոպայի պատանեկան առաջնութեան կրկնակի մետալակիր (2003, 2004 թթ.)։ 2004 թուականին Ճանչուած է Եւրոպայի լաւագոյն պատանի մարզիկ։ Եւրոպայի երիտասարդական առաջնութեան պրոնզէ (2005) եւ արծաթէ (2006) մետալակիր։ 2007 թուականին աշխարհի պատանեկան առաջնութեան յաղթող։ 2012 թուականին ճանաչուած է Հայաստանի լաւագոյն մարզիկ։
75 քկ քաշային Արսէն Ճուլֆալակեանի շնորհիւ, 13 տարուան ընդմիջումէն ետք, Հայաստան կրկին ունեցաւ յունահռոմէական ըմբշամարտի աշխարհի ախոյեան. 2014 թուականի Սեպտեմբեր 12-ին Ուզպեքստանի մայրաքաղաք՝ Թաշքենթի մէջ աշխարհի առաջնութեան եզրափակիչին 4։0 հաշուով պարտութեան մատնեց խրուաթ Նեւէն Զուկային եւ հռչակուեցաւ աշխարհի ախոյեան։ Եզրափակիչ հասնելէ առաջ Ճուլֆալակեան յաղթած էր ազրպէյճանցի Էլվին Մուրսալիեւին (9։0), աւստրիացի Ֆլորիան Մաչլիային (12։1), մեքսիքացի Լեւին Էսքոպարին (11։2) եւ վրացի Զուրապ Դաթունաշվիլիին (1։0)[1]։
2015 թուականի Ապրիլ 24-ին Պուլկարիոյ մայրաքաղաք՝ Սոֆիայի մէջ, տեղի ունեցած «Տան Քոլով – Նիքոլա Փեթրովի» անուան ամենամեայ միջազգային մրցաշարքին, 75 քկ քաշային կարգին վաստակած է ոսկէ մետալ[2]:
Աշխարհի Ախոյեան
Խմբագրել2014 թուականի Սեպտեմբերին Ուզպեքստանի մայրաքաղաք Թաշքենթի մէջ տեղի ունեցաւ յունահռոմէական ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը։ Մինչեւ 75 քկ քաշային կարգով՝ Արսէն Ճուլֆալակեան Սեպտեմբեր 12-ին հինգ գօտեմարտ խաղալով եւ բոլոր մրցումներն ալ յաղթանակով աւարտելով՝ իր մարզական կենսագրութեան մէջ առաջին անգամ նուաճեց աշխարհի ախոյեանի կոչումը[3]։
Հայաստանի յունահռոմէական ըմբշամարտի հաւաքականի գլխաւոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակեանի սանը եզրափակիչին յաղթեց Խրուաթիոյ ներկայացուցիչ Նեւէն Ժուկային եւ Հայաստանին բերաւ առաջին ոսկէ մետալը։ Իրեն համար կը մնայ միայն մէկ, տակաւին չնուաճուած մարզական մէկ բարձրագոյն՝ Ողիմպիական ախոյեանի տիտղոսը։
98 քկ քաշային կարգով հանդէս եկող Արթուր Ալեքսանեան Հայաստանին բերաւ երկրորդ ոսկէ մետալը[4]։
Պարգեւներ
Խմբագրել«Հայրենիքին Մատուցած Ծառայութիւնների Համար» 2-րդ աստիճանի մետալ (2012)[5]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Արսէն Ջուլֆալակեան Աշխարհի Ախոյեան
- ↑ NEWS.am Sport (ապրիլի 24, 2015)։ «Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում եւ հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)»։ արտագրուած է՝ ապրիլի 26, 2015։ «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում...»
- ↑ Առավոտ՝ լուրեր Հայաստանից
- ↑ «Սիվիլնեթ՝ Արթուր Ալեքսանյանը երկրորդ ոսկին է բերում Հայաստանին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-20-ին։ արտագրուած է՝ 2015-11-05
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին[permanent dead link]