Արտաշէս Յարութիւնեան
Արտաշէս Յարութիւնեան (3 Սեպտեմբեր 1873[1][2], Մալկարա, Ատրիանուպոլսոյ նահանգ (վիլայէթ), Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 16 Օգոստոս 1915[1] կամ 13 Օգոստոս 1915[2], Իզմիթ, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2], Մեծ Եղեռնի զոհ), արձակագիր եւ գրագէտ։
Արտաշէս Յարութիւնեան | |
---|---|
| |
Ծնած է | 3 Սեպտեմբեր 1873[1][2] |
Ծննդավայր | Մալկարա, Ատրիանուպոլսոյ նահանգ (վիլայէթ), Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 16 Օգոստոս 1915[1] (41 տարեկանին) կամ 13 Օգոստոս 1915[2] (41 տարեկանին) |
Մահուան վայր | Իզմիթ, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, բանասէր, թարգմանիչ |
Կենսագրութիւն
ԽմբագրելՈւսումը աւարտած է անկանոն ձեւով ծննդավայրի նախակրթարանին մէջ առանց զայն բոլորելու։ Դպրոցէն դուրս գալէն անմիջապէս ետք մտած է հօրը խանութը։ Ամբողջ բռնապետութեան շրջանին ան դուրս չէ ելած Մալկարայէն ու չէ ճամբորդած։ Սիրողաբար գրականութիւն մշակած է։ «Կարծեմ գրած եմ, որովհետեւ չէի կրնար չգրել, բայց ըրածիս վրայ հաւատք չունիմ».- ըսած է ան։
Գրական կեանք
ԽմբագրելՔերթողական իր էջերը ամփոփուած են երեք հատորներու մէջ՝ «Լքուած քնար»(1902), «Երկունք»(1906) եւ «Նոր քնար» (1912)։ Երկարօրէն աշխատած է «Նոր քնար» հատորին վրայ, որ կը նկատէ լաւագոյն աշխատութիւնը։
Տաղանդաւոր գրագէտը կանուխէն աշխատակցած է թրքահայ մամուլին՝ քերթուածներով, գեղեցիկ արձակներով եւ քննադատականներով, որոնք յայտնի անուն ապահոված են իրեն։ Գրականութեան մէջ մուտք գործած է Կարօ ծածկանունով։ Որպէս արձակագիր եւ գեղագէտ-քննադատ անժխտելի կարողութիւն ցոյց տուած է իր գրական վերլուծական յօդուածերով։
Երկեր
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- Դար Մը Գրականութիւն, Մինաս Թէօլէօլեան, Ա. հատոր, Պոսթըն 1970, էջ 534-535:
Արտաքին յղումներ
Խմբագրել- Յուշարձան, Կ.Պոլոս, 1919, էջ 23: Archived 2020-07-04 at the Wayback Machine.
- Արտաշէս Յարութիւնեան (1873-1915). Գեղապաշտ հայ գրողը, որ զոհ գնաց թրքական եղեռնագործութեան: Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Արտաշէս Յարութիւնեան (1873-1915). Հայ գրականութեան գեղապաշտ ձայնը, որ խեղդուեցաւ ցեղասպան թուրքին կողմէ: Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.