Արցախի պետական խորհրդանիշներ

Արցախի Հանրապետութեան պետական խորհրդանիշներն են՝ դրօշը, զինանշանը եւ օրհներգը։

Արցախի դրօշ

Խմբագրել

Արցախի դրօշ, Արցախի անկախ պետականութեան խորհրդանիշն է, անոր պաշտօնական տարբերանշանը հաստատուած է ԼՂՀ ԳԽ 2 Յունիս 1992-ի որոշմամբ։ Եռագոյն է՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյն գոյներով, հորիզոնական, հաւասար շերտերով, աջ կողմի 2 ծայրերէն սկսուող եւ դրօշի 1/3 հատուածին վրայ իրարու միացող սպիտակ հնգատամ սանդղանման զարդանախշով։ Դրօշի լայնութեան եւ երկարութեան յարաբերութիւնը 1։2 է։ Կ՚օգտագործուին տարբեր չափերու դրօշներ՝ պահպանելով այդ յարաբերութիւնը։

Արցախի զինանշան

Խմբագրել
Արցախի պետական խորհրդանիշներ
 
Մանրամասներ
Կրող Արցախի Հանրապետություն
Թագ Արտաշեսյանների
Վահան Մենք ենք մեր սարերը
  Արցախի Հանրապետության դրօշը
Պահապաններ Արծիվ
Հիմք Հացահատիկ, խաղող, ժապավեն, թթենու պտուղներ
Այլ տարրեր Պատկերված է Մենք ենք մեր սարերը Արցախի դրօշով
Օգտագործում Տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի եւ պաշտոնական փաստաթղթերի վրա
Զինանշանի հեղինակ Լավրենտ Ղալայան


ԼՂՀ պետական զինանշանը հանրապետութեան պետական ինքնիշխանութեան, անոր տարածքին ապրող ժողովուրդներու պետական միասնութեան, կառուցուող ազատ, իրաւ, պետութեան խորհրդանիշն է. հաստատուած է ԼՂՀ ԳԽ 17 Նոյեմբեր 1994-ի որոշմամբ։ Զինանշանի վրայ պատկերուած է թեւատարած արծիւ, գլխաւերեւը՝ Արտաշէսեաններու հարստութեան թագը, որու շուրջ կը տարածուին արեւի ճառագայթներ։ Կեդրոնը՝ ԼՂՀ պետական դրօշի եւ Մեծ Քիրս լերան համապատկերին, «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», քանդակագործ՝ Սարգիս Պաղտասարեան) քանդակի պատկերն է։ Ներքեւը՝ արծուի ճանկերու մէջ, խաղողի վազեր են, թթենիի պտուղներ, ցորենի հասկեր։ Վերեւի կիսաշրջանին մէջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն. Արցախ» մակագրութիւնն է (յեղափոխական՝ Լաւրենտի Ղալայեան)։

Արցախի օրհներգ

Խմբագրել

Արցախի Հանրապետութեան օրհներգը «Ազատ ու անկախ Արցախն» է (խօսք՝ Վարդան Յակոբեանի, երաժշտութիւն՝ Արմէն Նասիբեանի), հաստատուած է ԼՂ ԳԽ 23 Դեկտեմբեր 1994-ի որոշմամբ[1]։

խօսք՝ Վ.Յակոբեանի երաժշտ.՝ Ա.Նասիբեանի

Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմութիւնը մեր երկրի,
Մեր սուրբ արեամբ մենք սերտեցինք։

Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստուածային,
Քեզնով ենք յաւերժանում։

Դու մեր լոյս հայրենիք,
Երկիր, հայրենեաց դուռ սիրոյ.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ։

Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռաւ ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ՝
Անյաղթելի մի բուռ աշխարհ։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Արցախի Հանարապետութեան պետական խորհրդանիշները. օրհներգը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-04-08-ին։ արտագրուած է՝ 2020-03-02 
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայաստան» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։