Աւքսենթի Ցակարելի

Աւքսենթի Անթոնի Ցակարելի (վրաց.՝ ავქსენტი ცაგარელი, 9 (21) Փետրուար, 1857, Տիկոմի - 12 (25) Օգոստոս, 1902, Թիֆլիս), վրացի դրամատուրգ, բեմավար եւ դերասան։ Իր ամենայայտնի ստեղծագործութիւնը «Խանումա» կտորն է։

Կենսագրութիւն Խմբագրել

Աւքսենթի Ցակարելին ծնած է 21 Փետրուար 1857-ին Տիկոմի բնակավայրին մէջ[1]:

Սորված է հոգեւոր սեմինարիային մէջ։ Կանուխ տարիքէն սիրած է վրացական թատրոնը։

1878 թուականին կը հրապարակուի Ցակարելիի առաջին կտորը՝ «Հիմա ժամանակները ուրիշ են» (բեմադրուած է 1879 թուականին, 1965 թուականին կտորի հիման վրայ նկարահանուած է համանուն ֆիլմը), որ հասարակութեան ու մամուլի կողմէ արժանացաւ ջերմ ընդունելութեան։ Ասմունքի տաղանդն ու հումորի զգացումը ավելի վառ դրսեւորվեցին իր հետագայ կտորներու՝ «Խանում» (կամ «Խանումա») (բեմադրուած է 1882 թուականին, թարգմանուած է հայերէնի ու ռուսերէնի), «Մայքօ», «Ցիմպիրելի» (1886), «Խնամախոս», «Պայքուշ», «Մայր վրացուհի», «Ինչով գաս, նրանով էլ կը գնաս» (բեմադրուած է 1902 թուականին) եւ այլն։

Մօտէն ծանօթ ըլլալով հայ-վրացական կեանքին՝ Ցակարելին ստեղծած է Թիֆլիսի հասարակութեան ներկայացուցիչներու բաւական իրապաշտական կերպարներ։ Ցակարելին նաեւ կատարած է թատերգական երկերու թարգմանութիւններ. վրացական թատրոնի համար ինք թարգմանած է շուրջ 20 կտորներ, որոնցմէ են ՝ Ալեքսանդր Օստրովսկու ստեղծագործություններէն։

Ապրուստը հոգալու համար Ցագարելին դերասանական ու գրական գործունեութեան զուգահեռ որպէս կայարանապետ աշխատած է Անդրկովկասի երկաթգիծին մէջ։

Իր կեանքի վերջին երկու տարիները Ցակարելին անցուցած է Թիֆլիսի մէջ, ուր մասնակցած է «Մոամպէ» ու «Ցնոպիս-Պուրցելի» թերթերու հրատարակութեան։

Այդտեղ Ցակարելին տպագրած է իր յուշերը վրացական թատրոնի մասին ու մի քանի կտորներ։ Նովօ Սենակիի մէջ կը ստագրուին իր երկերու երկու հատորները (1899):

Աւքսենթի Ցակարելիի ստեղծագործութիւնը արժեւորած են Իլիա Ճաւճաւաձէն ու Ալեքսանդր Օստրովսկին։

Աւքսենթի Ցակարալիի կինն էր թատերգական թատրոնի դերասանուհի Նաթօ Կապունիան[2]:

Ցակարելիի կտորներուն հիման վրայ ստեղծուած են՝

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. Большая Советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 28. Франкфурт - Чага. 1978. 616 стр., илл.; 32 л. илл. и карт. (стб. 1289)
  2. Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 - М.: Советская энциклопедия, А - «Глобус», 1961, 1214 стб. с илл., 12 л. илл. (стб. 1067-1068)

Արտաքին յղումներ Խմբագրել

  • Энциклопедический словарь Брокгауза и Ефрона (1890-1907)