Բենիամին Մարգարեան
Բենիամին Մարգարեան (29 Նոյեմբեր 1913, Շուլավեր, Շահումեան - 29 Սեպտեմբեր 1985)․ հայ աստղաբան-աստղաբանագէտ։
Բենիամին Մարգարեան | |
---|---|
աստղաբան, աստղաբանագէտ, դասախօս, գիտական աշխատութիւններու հեղինակ | |
Ծնած է | 29 Նոյեմբեր 1913 |
Ծննդավայր | Շուլավեր, Շահումեան, Վրաստան |
Մահացած է | 29 Սեպտեմբեր 1985 |
Մահուան վայր | Երեւան |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | հայ |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Մասնագիտութիւն | աստղագէտ, համալսարանի դասախօս |
Աշխատավայր |
Երեւանի Պետական Համալսարան[1] Բիւրականի Աստղադիտարան[1] |
Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1] եւ Միջազգային աստղագիտական միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԱռաջին տարիներ
ԽմբագրելՄարգարեան ծնած է Շահումեան շրջանի Շուլավեր բնակավայրը (այդ ժամանակաշրջանին Վրաստանին կը պատկանէր)։ Աշակերտական տարիներէն հետաքրքրուած է աստղաբանութեամբ։ Ծնողքին վաղահաս մահէն ետք, ան Երեւան կը հաստատուի։
Ուսում, մասնագիտութիւն եւ դասախօս
Խմբագրել1938-ին կ՛աւարտէ Երեւանի Պետական Համալսարանի Բնագիտութեան-Թուաբանագիտութեան բաժինը։ Յաջորդ տարին մասնագիտութեան ուսումը կը շարունակէ Լենինկրատի համալսարանը, սակայն պատերազմին պատճառով յետ-ընթացաւարտ կ՛ըլլայ 1941-ին։ 1943 - 1957 կը դասաւանդէ Երեւանի Պետական Համալսարանին մէջ եւ միաժամանակ կ՛աշխատի որպէս ուսումնասիրող Բիւրականի Աստղադիտարանին մէջ, ուր կը վարէ նաեւ վարչական պաշտօններ՝ 1952-1957 փոխ-տնօրէն, 1957-1985 Ծիր-Կաթինի բաժնի վարիչ։ Ցրուած Աստղերու խմբակներու (Open cluster) ուսումնասիրութեան համար կը գործակցի Վիքթոր Համբարձումեանին հետ եւ 1952-1953 կը հրատարակէ «Աստղերու խմբակներու քարտէսագիրք»ը (ատլաս)։ Ապա ան կը զբաղի աստղահոյլերու (Galaxies / ծիր-կաթիններու) ուսումնասիրութեամբ։ 1960 տասնամեակի սկիզբներուն, Մարգարեան Կոյս համաստեղութեան մէջ կը յայտնաբերէ աստղահոյլերու խումբ մը, որ այժմ ծանօթ են որպէս «Մարգարեանի Շղթայ»։
Մահ
ԽմբագրելԲենիամին Մարգարեան կը մահանայ 29 Սեպտեմբեր 1985, Երեւանի մէջ։
Գլխաւոր գործեր
Խմբագրել«Атлас звездных скоплений различных типов», 1953 (Աստղերու խմբակներու քարտէսագիրք)
«Բիւրականի աստղադիտարանի հաղորդումներ», պրակ 1, (1946)
«Галактики с ультрафиолетовым континуумом», Астрофизика, հատոր 3, (1957)
«On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines», Astronomy and Astrophisics, հատոր 58, (1977)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7. — է. 301–302.
- ↑ Արաս․ Բենիամին Մարգարեան(անգլերէն)
- ↑ Մարգարեանի Շղթան(անգլերէն)
- ↑ «Բենիամին Մարգարեան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2024-01-28-ին։ արտագրուած է՝ 2024-01-28
- ↑ Սովետական Հանրագիտարան․ Բենիամին Մարգարեան
- ↑ NASA Մարգարեան Բ․ աշխատութիւններ
- ↑ Կոյս համաստեղութիւն(անգլերէն)
- ↑ ԱՐԱՍ - Բենիամին Մարգարեան (1913-1985)․ կենսագրութիւն(անգլերէն)