Գերման Աւագեան
Գերման Աւագեան, (12 Դեկտեմբեր 1962, Խոնի, Իմերեթի մարզ, Վրաստան - 16 Փետրուար 2020, Երեւան, Հայաստան), հայ լուսանկարիչ, վաւերագիր[1]։
Գերման Աւագեան | |
---|---|
| |
Ծնած է | 12 Դեկտեմբեր 1962 |
Ծննդավայր | Խոնի, Իմերեթի մարզ, Վրաստան |
Մահացած է | 16 Փետրուար 2020 (57 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան |
Մասնագիտութիւն | լուսանկարիչ |
Կենսագրութիւն
Խմբագրել1974-1978 թուականներին բնակած է Գերմանիոյ Դեմոկրատական Հանրապետութիւն: 1979-1980 թուականներին ուսանած է Պելառուսիոյ Շուչին քաղաքին մէջ, 1980-1985 թուականներուն՝ Երեւանի բազմարոեւստ-ճարտարագիտական polytechnic հիմնարկին մէջ։ 1989 թուականէն որպէս ազատ լուսանկարիչ համագործակցեր է տարբեր պարբերականներու հետ։
Լուսանկարներ ստեղծած է Հայաստանի ընկերային ներդրումներու հիմնադրամի օրացոյցի համար, Բաց հասարակութեան հիմնարկի Վերսուս տաղավարի հետ համատեղ ստեղծեր «Արուեստը հայկական կալանավայրերու մէջ» օրացոյցը[2]:
Լուսանկարներուն մէջ ան անդրադաձած է ընկերային հարցերուն, մտաւոր առողջութեան խնդիրներուն, հանքարդիւնաբերութեան հարցերուն, հաշմանդամութեան եւ աղքատութեան խնդիրներուն[1]։
Մրցանակներ
Խմբագրել- «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնտի մրցանակը փաստագրական լուսանկարչութեան համար, 2002, Սան Ֆրանսիսքօ, ԱՄՆ։
Ցուցահանդեսներ
Խմբագրել- Միութենական ցուցահանդէս, Մոսկուա (1986 թ., պրոնզէ մետալ)
- «Ղարաբաղ 92», Երեւանի պատմութեան թանգարան, 1992 թ.
- «Ծանօթ դէմքերու քաղաքը», յատուկ շոու, Երեւան, 1994 թ.
- «Վաղուայ օրուայ տունը», ՅՈՒՆԻՍԵՖ, 1995 թ.
- «Կատակողներու ի դպրոցը», Երեւան
- Հայկական արուեստի ցուցադրում, Պոխում, Գերմանիա
- «SOS-ի կանչ» բանականութեան թագաւորութիւնէն անդին, յատուկ շոու, Երեւան, 1997 թ.
- «Իմիջիայլոց» յատուկ ցուցահանդէս - շոու, Երեւան, 1998 թ.
- ՄիջազգայինՊբիեննալե, Կիւմրի
- ԵՈՒՆԵՍՔՕ, «Մի լքէք տարիքաւորներուն», 1999 թ.
- «SOS-ի կանչ» բանականութեան թագաւորութիւնէն անդին, յատուկ ցուցահանդէս շոու, Թորոնթո, Գանատա
- «Չյայտարարուած պատերազմի ուղիներով», Ղարաբաղի հակամարտութիւն
- «Լոյսը թունելի վերջաւորութեան», ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի գլխաւոր գրասենեակ, Երեւան, 2000 թ.
- Անհատական 30 շրջիկ ցուցահանդէսներ սահմանամերձ գիւղերու մէջ, 2006 թ.
- «Մահէն յետոյ ծնուածները» շարք, Ֆօթոփառատօն, Ֆրանսա[3]
Մեջբերումներ Գերման Աւագանէն
ԽմբագրելԼուսանկարը բացիկ չէ, այլ պատմութիւն է, եւ այդ սկզբունքով ալ կ'աշխատիմ տարիներ շարունակ[4]: |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հայրենի Կեանք»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-02-26։ արտագրուած է՝ 2021-12-14
- ↑ «Գերման Ասլանի Աւագեան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-09-09-ին։ արտագրուած է՝ 2020-02-17
- ↑ «Գերման Աւագեան` պատմութեան վաւերագրողը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-02-17-ին։ արտագրուած է՝ 2020-02-17
- ↑ Գերման Աւագեան. «Դէմքը մարդու սեփականութիւնն է, եւ նոյնիսկ մահէն յետոյ ոչ ոք իրաւունք չունի այն օգտագործել»