Գիրքի Եւ Հեղինակային Իրաւունքի Միջազգային Օր
Գիրքի եւ հեղինակային իրաւունքի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ World Book and Copyright Day, սպ.՝ Día Mundial del Libro y del Derecho de Autor, չին.՝ 世界图书与版权日, ռուս.՝ Всемирный день книг и авторского права, ֆր.՝ Journée mondiale du livre et du droit d'auteur), 1995-ին Փարիզի մէջ ԵՈՒՆԵՍՔՕ-ի գլխաւոր խորհրդաժողովը 23 Ապրիլին հռչակեց գիրքի եւ հեղինակային իրաւունքի համաշխարհային օր (բանաձեւ № 3.18)[3]։
Գիրքի Եւ Հեղինակային Իրաւունքի Միջազգային Օր | |
---|---|
| |
Տեսակ | Միջազգային օր |
Ամսաթիւ | 23 Ապրիլ |
սկսած | 1996[1] |
Հաստատուած | 15 Նոյեմբեր 1995[2] |
Անուանուած է | գիրք |
Ի յիշատակ | գիրք եւ Հեղինակային իրավունք? |
Հիմնադիր | ԵՈՒՆԵՍՔՕ |
Կայք | en.unesco.org/com…(անգլերէն) |
Որոշումը ընդունուած է կրթութեան, մշակութային աւանդոյթներու զարգացման համար, հաշուի առնելով, որ գիրքը գիտելիքի ամենաշատ օգտագործուող, ամենավստահելի տարածման միջոցն է։ Բանաձեւին մէջ նշուած է այդ օրը գիրքի ցուցահանդէսներու եւ տօնաւաճառներու կազմակերպման արդիւնաւէտութիւնը։
Որոշումը կայացնելու ժամանակ հաշուի կ՚առնուի, որոշ երկիրներ այդ օրը արդէն կը տօնէին «Գիրքի օր»։ Մասնաւորապէս Սպանիոյ թագաւոր Ալֆոնս Ը.ը 1926-ին հրաման ստորագրած էր, ըստ որու, քանի որ 23 Ապրիլը Միկէլ տէ Սերվանտեսի մահուան օրն է, այն յայտարարած «Սպանական գիրքի օր»։ Այս տարի նոյն օրը Պարսելոնայի մէջ բացուեցաւ գիրքի խոշոր տօնավաճառ։ Նոյն տեղը 1931-էն աւանդոյթ դարձաւ այդ օրը գիրք գնողներուն վարդ նուիրել[4]։ Նոյն աւանդոյթը 2002-էն կը գործէ նաեւ Մոսկուայի մէջ։
23 Ապրիլը գրականութեան մէջ
Խմբագրել23 Ապրիլին ծնած են
Խմբագրել- Հալտոր Լաքսնես (1902)
- Մորիս Տրյուոն (1918)
- Մանուէլ Վալեխոյ (1923)
23 Ապրիլին մահացած են
Խմբագրել- Ուիլիամ Շեյքսփիր (1616)
- Կարսիլասօ տէ լա Վեկան (1616)
- Միկէլ տէ Սերվանտես (1616)
- Ժոզէֆ Փլա (1981)
Հայաստանի մէջ
Խմբագրել- Գիրքի եւ հեղինակային իրաւունքի համաշխարհային օրը կը նշուի աշխարհի աւելի քան 100 երկիրի մէջ, անոնցմէ՝ Հայաստան։
- 19 Փետրուարը՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրը, 2008-էն սկսած Հայաստանի մէջ կը նշուի իբրեւ Գիրք նուիրելու օր[5][6]։
Արտաքին յղումներ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ https://www.elsiglodetorreon.com.mx/noticia/2020/1996-primer-dia-mundial-del-libro-y-del-derecho-de-autor.html
- ↑ https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000101803_spa/PDF/101803spa.pdf.multi.page=56 — P. 57.
- ↑ ԵՈՒՆԵՍՔՕ-ի բանաձեւը
- ↑ «Feria del libro, historia del libro, historia del día del libro - Dia del libro»։ www.diadellibro.eu։ արտագրուած է՝ 2019-10-08
- ↑ «Գիրք նուիրելու օրը արդէն աւանդոյթ դարձած է»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2019-10-08
- ↑ «19 Փետրուարին Հայաստանի մէջ գիրք նուիրելու օր է»։ news.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2019-10-08