Գրիգոր Արեշեան
Գրիգոր Արեշեան (1949, Երեւան - 3 Օգոստոս 2020, Երեւան ), Հայաստանի Հանրապետութեան նախկին պետական նախարար, Հայաստանի Ամերիկեան համալսարանի փրոֆեսոր եւ աշխարհահռչակ հնագէտ։
Գրիգոր Արեշեան | |
---|---|
| |
Ծնած է | 1949-ին |
Ծննդավայր | Երեւան |
Մահացած է | 2 Օգոստոս 2020[1] (71 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր |
Երեւանի Պետական Համալսարան Սան Փեթերսպուրկի Համալսարան |
Մասնագիտութիւն | հնագէտ |
Աշխատավայր | Հայաստանի Գիտութիւններու ակադեմիոյ Հնագիտութեան հիմնարկի փոխտնօրէն, Հայաստանի Ամերիկեան համալսարանի փրոֆեսոր |
Կայքէջ | gregoryareshian.com |
Կենսագրութիւն
ԽմբագրելՓրոֆ. Գրիգոր Արեշեան ծնած է 1949-ին, Երեւան: Մեկնած է ԱՄՆ, ուր դասաւանդած է Շիքակոյի եւ Լոս Անճելըսի (UCLA) համալսարաններուն մէջ [2]։
1987-1991ին վարած է Հայաստանի Գիտութիւններու ակադեմիոյ Հնագիտութեան հիմնարկի փոխտնօրէնի պաշտօնը: 1991-1992ին եղած է Հայաստանի Հանրապետութեան պետական նախարար [3]:
Փրոֆեսոր Արեշեան մեծ աւանդ ունի հայագիտութեան, հնագիտութեան եւ պատմութեան բնագաւառներուն մէջ: Ան գլխաւորած է հնագիտական տարբեր պեղումներ, որոնցմէ են նաեւ՝ Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչուող քարայրին պեղումները, ուր յայտնաբերուած է արդէն աշխարհին յայտնի 5500-ամեայ ոտնամանը[2]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ https://www.aravot.am/2020/08/03/1127190/
- ↑ 2,0 2,1 Արեշեանը գլխաւորած է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թուով` Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչուող քարայրի պեղումները Read more
- ↑ «Մահացած Է Նախկին Պետական Նախարար, Հնագէտ Գրիգոր Արեշեան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-23-ին։ արտագրուած է՝ 2020-08-04