Գրիգոր Աւագեան
Գրիգոր Աւագեան (8 Մարտ 1899[1][2], Աքքերման, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական Կայսրութիւն[1][2][3] - 28 Օգոստոս 1982[1], Պուխարեստ, Ռումանիա[1][3]), հայ հնագէտ, պատմաբան, հրապարակագիր եւ թարգմանիչ Ռոմանիոյ(պատմական գիտութութիւններու տոքթոր, փրոֆեսոր)։
Գրիգոր Աւագեան | |
---|---|
Ծնած է | 8 Մարտ 1899[1][2] |
Ծննդավայր | Աքքերման, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական Կայսրութիւն[1][2][3] |
Մահացած է | 28 Օգոստոս 1982[1] (83 տարեկանին) |
Մահուան վայր | Պուխարեստ, Ռումանիա[1][3] |
Քաղաքացիութիւն |
Ռումանիա[1] Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[2] |
Կոչում | փրոֆէսոր[2][3] |
Մասնագիտութիւն | հնաբան, պատմաբան, հրապարակախօս, թարգմանիչ |
Աշխատավայր | Ռումինական ակադեմիայի Մարդաբանության ինստիտուտ?[2][3] |
Անդամութիւն | Romanian Academy in Rome? |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1899 թուականին, Աքքերմանի մէջ։ Պեղումներ կատարած է Աքքերմանի մէջ յայտնաբերելով Կիլիկիոյ հայկական թագաւորներու դրամներ, ռուսերէն եւ ռոմանէրեն հրատարակել աշխատանքներ Աքքերմանի հայերու պատմութեան վերաբերեալ։ Ցոյց տուած է Կիլիկիայի հայ արեւտրականներու կապերը այս շրջանի հետ։ 1935 թուականին Հռոմի մէջ լոյս ընծայած է «Անտիպ նկարներ էտրուսկեան եւ հռոմէական ճարտարապետական հուշարձաններէն» աշխատութիւնը (իտալէրեն)։ 1955 թուականին աշխատանքի անցաւ ռոմանական ակադեմիայի Մարդաբանութեան մասնագիտութեան մէջ։ Աւագեանը արժեքաւոր աշխատութիւններ ունի Ռոմանեայի հայերու պատմութեան մասին։ Ռոմաներենէ թարգմանած է ընտիր հատուածներ հայ միջնադարեան տաղերգուներ ստեղծագործութիււններու։
Աղբիւր
Խմբագրել- Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Աւագեան, Երեւան, 2005։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Arheologi.ro — 2020.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.